Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն

Պողոս Առաքյալի նամակը Հռոմեացիներին (գրաբար` Թուղթ առ Հռոմեացիս), Հռոմի քրիստոնեական համայնքին Պողոս առաքյալի կողմից գրված նամակ, որը զետեղված է Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի մեջ` կազմելով նրա վեցերորդ գիրքը։ Հաճախ անվանվում է նաև Պողոսի Ավետարան։

Նամակի հեղինակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածաբանների ինչպես նաև ժամանակակից ուսումնասիրողների ճնշող մեծամասնությունը ընդունում է, որ այն իրապես պատկանում է Պողոս առաքյալի գրչին։

Գրության թվականը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրվել է շուրջ 55-57 թթ.։

Նամակի բովանդակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն Նոր Կտակարանում զետեղված Պողոսի անունով հասած նամակներից ամենաերկարն է և կարևորագույն նշանակություն է ունեցել քրիստոնեական աստվածաբանական համակարգի ձևավորման համար։ Քրիստոսի հարությունից մի քանի տարի անց քրիստոնեությունն արդեն սկսել էր արմատավորվել Հռոմում։ Պողոսը, որ Աստծուց էր ստացել հեթանոսների մեջ քարոզելու առաքելությունը, ուզում էր գնալ նաև Հռոմ և մինչև Իսպանիա։ Այս նամակով, կարելի է ասել, Պողոսը հող է նախապատրաստում Հռոմ այցելության համար։ Նամակի հիմնական նպատակն է՝ բացահայտել հավատի և շնորհի դերը քրիստոնյա մարդու կյանքում, ինչպես նաև հաշտեցնել Հռոմում գտնվող քրիստոնեական երկու խմբավորումներին՝ հրեա քրիստոնյաներին և հեթանոսությունից դարձի եկածներին, որոնք էլ հենց նամակի հասցեատերերն են։ Հռոմի եկեղեցուն ուղղած ողջույնի խոսքից և հավատացյալների համար աղոթելուց հետո Պողոսն իր նպատակը հստակորեն հայտնում է նամակի սկզբում՝ ասելով. «Աստված մարդկանց արդար է համարում իրենց հավատով, որպեսզի հավատան, ինչպես որ գրված է. “Արդարն իր հավատով է փրկվելու”» (1։17)։ Ամբողջ մարդկությունը՝ հրեա, թե հեթանոս, պետք է արդարանա Աստծու առաջ, որովհետև բոլորն էլ գտնվում են մեղքի իշխանության տակ։ Աստծու համար արդար ենք համարվում Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր ունեցած հավատով։ Պողոսն այնուհետև նկարագրում է նոր կյանքը, որ մարդը ձեռք է բերում Քրիստոսին միանալով։ Հավատացյալն Աստծու հետ խաղաղություն է ունենում և մեղքի ու մահվան իշխանությունից ազատագրվում Աստծու Հոգու շնորհիվ։ 5-8-րդ գլուխներում Պողոսը բացատրում է Աստծու Օրենքի նպատակը և Աստծու Հոգու զորությունը հավատացյալի կյանքում։ Առաքյալը քննում է այն հարցը, թե հրեաներն ու հեթանոսները ի՛նչ տեղ են գրավում Աստծու ծրագրի մեջ։ Նա եզրակացնում է, որ հրեաների կողմից Քրիստոսի մերժվելն Աստծու ծրագրի մի մասն էր կազմում, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով ամբողջ մարդկությունն արժանի լիներ Աստծու շնորհին։ Պողոսը հավատում է, որ հրեաները մշտապես չեն մերժելու Հիսուսին, և կգա մի ժամանակ, երբ կընդունեն նրան։ Եվ, վերջապես, Պողոսը գրում է, թե ինչպիսին պիտի լինի քրիստոնյայի կյանքը՝ հիմնված սիրո սկզբունքի վրա։ Առաքյալը քննում է զանազան հարցեր, ինչպես՝ Աստծու պաշտամունքը և ծառայությունը, քրիստոնյաների պարտավորությունները պետության և իրար նկատմամբ, ինչպես նաև խղճի վերաբերյալ այլ հարցեր։ Նամակն ավարտվում է անձնական պատգամներով և գոհաբանական խոսքերով։

Նամակի կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նախաբան և հիմնական մտածում (1.1-17)
  • Մարդու փրկության կարիքը (1.18-3.20)
  • Աստծու փրկության ծրագիրը (3.21-4.25)
  • Նոր կյանք Քրիստոսով (5.1-8.39)
  • Իսրայելի ժողովուրդն Աստծու ծրագրի մեջ (9.1-11.36)
  • Քրիստոնեական կենցաղ (12.1-15.13)
  • Եզրակացություն և բարևներ (15.14-16.27)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]