Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Պորտուգալիայի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պորտուգալիայի զինանշան
Տարբերակներ
Փոքր զինանշան
Մանրամասնություններ
Հաստատված1911 թվականի հունիսի 30

Պորտուգալիայի զինանշան պաշտոնապես ընդունվել է 1911 թվականի հունիսի 30-ին Պորտուգալիայի դրոշի հետ։

Պատմություն և նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ժամանակակից պորտուգալական զինանշանը ենթարկվել է հազարավոր փոփոխությունների։ Զինանշանը իր սկիզբը առնում է կապույտ խաչից, որը գտնվում է Հերիխ Բուրգունդացու արծաթագույն ֆոնի վրա, որտեղ էլ անընդհատ ինչ-որ նոր տարրեր կամ ավելացվել են կամ պակասացվել, և վերջանում գերբագիտական մեծ տարրերի միաձուլմամբ 1911 թվականին։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշանը ոսկե արմիլայական ասպարեզ է, որում տեղադրված է գերբագիտական վահան։ Վահանի վրա սպիտակ ֆոնով խաչերի տեսքով պատկերված են կապույտ փոքրիկ 5 վահաններ։ Իսկ փորքրիկ վահանների վրա պատկերված է արծաթագույն 5 բեզանտ։ Մեծ վահանի եզրերում պատկերված են հսկայական կարմիր եզերքներ, որոնք վրա էլ գտնվում է ոսկե ամրոցների ընտանիքը։ Արմիլայական ասպարեզը զարդարված է ոսկե մասնաճյուղերով, որոնց ներքևից կապված են երկու ժապավեններ՝ կարմիր և կանաչ (պետական դրոշի գույները)։

Փոքր վահաներ և բեզանտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիայի Թագավորության անկախացման պաշտոնական ընդունումից հետո՝ 1143 թվականին, բուրգուդական դրոշում ավելացվեցին արծաթագույն բեզանտները (բյուզանդական դրամներ), որը նշանակեց թագավորի՝ որպես անկախ միապետի իրավունքը՝ ստեղծելու սեփական արտարժույթը։ Միջնադարյան գերբագիտական վահանի գունավորման ժամանակ նա կորցրեց որոշ տարրեր և խաչի պատկերներ։ Առանց խաչի և հինգ փոքրիկ վահանները այդ տեղում, որտեղ եղել էին արծաթագույն բեզանտները, զինանշանը պատկանեց Սանշ I-ին։ Հետագայում արծագույն բեզանտների թիվը կրճատվեց թագավոր Սեբաստիան I-ի հրամանով։ Քննադատները բացատրում են, որ դրանք նման են Քրիստոսի հինգ վերքերին, բայց այդպիսի բացատրությունը քիչ հավանական է։

Աֆոնս III-րդի կառավարության ժամանակ զինանշանում ի հայտ եկան ոսկե ամրոցների հետ կարմիր եզերքներ (ոչ թե աշտարակների, ինչպես հաստատում են որոշ պատմիչներ, այլ հենց ամրոցների հետ)։ Ամրոցների թիվը 12-ից քչացավ և հասավ 8-ի։ Աֆոնս IV-ը ստեղծեց 12, իսկ Սեբաստիան I-ը վերջնականորեն զինանշանի վրա պատկերեց 7 ամրոց։ Հավանաբար նրանք նշանակում են մավրիտանական ամրոցները, որոնք կռվեցին Ռեկոնկիստաների ժամանակ։

Արմիլայական ասպարեզ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալական գերբագիտության մեջ սկսած XV դարից կարևոր տարրն է արմիլայական ասպարեզը, որը հաճախակի օգտագործվել է գաղութների դրոշների վրա, մասնավորապես Բրազիլական գաղութների։ Այդ նավարկային գործիքը, որը օգտագործվել է տարածությունների հաշվարկման համար, խորհրդանշում է Պորտուգալիայի նշանակությունը աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակ, նաև գաղութային ունեցվածքի առատությունը, որը պատկանել է առաջին հանրապետությանը։

Չնայած արմիլայական ասպարեզը հիմնականում գործածում են որպես «հանրապետական» տարր, ի տարբերություն կապտասպիտակ դրոշի վրայի թագի, նա պատկերվեց նաև միապետական դրոշների վրա։ Մասնավորապես, Պորտուգալիայի, Ալգարվի և Բրազիլիայի միասնական թագավորության դրոշի վրա, իսկ նրա մասնատումից հետո պատկերվեց թագավորության դրոշի, հետագայում՝ Բրազիլիայի կայսրության դրոշի վրա։

Զինանշանի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պորտուգալիայի Թագավորության փոքր զինանշանը մինչև 1911 թվականը
Պորտուգալիայի Թագավորության մեծ գերբը մինչև 1911 թվականը

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]