Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Պուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Պուլ
Poole
Զինանշան

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՇրջանՀարավ-արևմտյան Անգլիա
ՀամայնքԴորսեթ
Մակերես64,88 կմ²
Բնակչություն138.800 մարդ (2008)
Խտություն2,133 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01202
Փոստային ինդեքսBH
Փոստային դասիչBH
Պաշտոնական կայքpoole.gov.uk
Պուլ (Միացյալ Թագավորություն)##
Պուլ (Միացյալ Թագավորություն)

Պուլ (անգլ.՝ Poole, լսել ), քաղաք Լա-Մանշի ափին, որին հարևան է Անգլիայի խոշորագույն նավահանգիստներից մեկը՝ Բորնմութը։ Զբաղեցնում է Պուլ ծովածոցի հարավային ափը։ Հայտնի է որպես մեքքա առագաստանավորդների համար։ Որպես վարչական միավոր՝ Պուլը ուսումնասիրվում է միասնական միավորի տեսքով՝ Դորսեթ կոմսության կազմում։ Պուլ միասնական միավորը ձևավորվել է 1997 թվականի ապրիլի 1-ին Դորսեթ կոմսության Պուլ շրջան։

Պուլ քաղաքում

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուլ միասնական միավորը զբաղեցնում է 65 կմ² տարածք, հարավում ողոված է Լա Մանշի ջրերով, արևմուտքում և հյուսիսում սահմանակից է Դորսեթ կոմսությանը, արևելքում՝ Բորնմութ միասնական միավորին։

Այստեղ բնակվում է 138 288 մարդ, բնակչության խտությունը՝131 մարդ/կմ² (2001 թվ.)[1].

Պուլը կառավարվում է միասնական միավորի խորհրդոց, որ բաղկացած է 42 պատգամավորներից՝ ընտրված 16 շրջաններում։ Վերջին ընտրությունների արդյունքում21 տեղ զբաղեցնում են պահպանողականները[2]։

Մարդկանց բնակեցումը քաղաքի տարածքում նշվում է երկաթե դարից։ Պուլի առաջին գրավոր հիշատակումները վերաբերվում են 12-րդ դարին, երբ քաղաքը հաջողակ նավահանգիստ էր, որ զբաղվում էր բրդի առևտրով։ 18-րդ դարում դարձավ Բրիտանիայի ամենազբաղված նավահանգիստներից մեկը, որի միջոցով Նյուֆաունդլենից ձուկ էին տեղափոխում Եվրոպա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում քաղաքը կարևոր հենակետ էր խորհրդային զորքերի համար։

Արդի ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պուլի կենտրոնական համայնապատկերը

Պուլի առևտրային նավահանգիստը օգտագործվում է ուղևորների և բեռների փոխադրման համա Լա Մանշի միջոցով։ Քաղաքում են գտնվում այնպիսի ընկերությունների կենտրոնական գրասենյակներ, ինչպիսիք են՝ Royal National Lifeboat Institution (RNLI) - բարեգործական կազմակերպություն, որ զբաղվում է ջրից մարդկանց կյանքեր փրկելով, Sunseeker - առագաստներ արտադրող լավագույն ընկերություն։ Չնայած անուններին՝ հենց Պուլում են գտնվում Բորնմուտյան համալսարանի և Բորնմուտյան սիմֆոնիկ նվագախմբի մասնաճյուղերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «neighbourhood.statistics.gov.uk». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. «Պուլ միասնական միավորի պատգամավորները». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուլ» հոդվածին։