Պրեմիերա (ֆիլմ)
Պրեմիերա անգլ.՝ Opening Night | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1][2], արտհաուս և ֆիլմ ուրվականների մասին |
Թվական | դեկտեմբերի 25, 1977[3], փետրվարի 24, 1978[4], ապրիլի 17, 1978[3], մայիսի 18, 1978[3], հոկտեմբերի 5, 1978[3], հունվարի 26, 1979[3], փետրվարի 2, 1979[3], մայիսի 17, 1979[3], սեպտեմբերի 7, 1979[3], օգոստոսի 14, 1980[3], փետրվարի 3, 1990[3], մայիսի 13, 1992[3], հունիսի 25, 1993[3] և նոյեմբերի 27, 2003[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Կասսավետիս[2][5] |
Պրոդյուսեր | Al Ruban? |
Սցենարի հեղինակ | Ջոն Կասսավետիս |
Դերակատարներ | Ջինա Ռոուլենդս[5], Բեն Գազզարա[5], Ջոան Բլոնդել[5], Փոլ Ստյուարտ[5], Zohra Lampert?[5], Ջոն Կասսավետիս[5], Laura Johnson?[5] և Փիթեր Ֆալք |
Օպերատոր | Al Ruban? |
Երաժշտություն | Bo Harwood? |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Castle Hill Productions? |
Տևողություն | 144 րոպե և 139 րոպե |
Պրեմիերա (անգլ.՝ Opening Night), ռեժիսոր Ջոն Կասավետիսի ամերիկյան դրամա ֆիլմը, որը նկարահանվել է 1977 թվականին, ըստ իր սեփական սցենարի։ Ֆիլմի գլխավոր թեման միջին տարիքի ճգնաժամն է, որն սկսվել է նրա նախորդ` «Ամուսիններ» ֆիլմում[6]։ Գլխավոր դերերը կատարում են Ջինա Ռոուլենդսը, Ջոն Կասավետիսն ու Բեն Գազզարան։ Ջինա Ռոուլենդսի դերասական խաղը գնահատվել է մի քանի պարգևներով ու առաջադրումներով։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 1977 թվականի դեկտեմբերի 22-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրոդվեյի դերասանուհի Միրթլ Գորդոնն ապրում է սովորական հաշվարկված կյանքով։ Սակայն ակամայից դառնալով իր երիտասարդ երկրպագուհու մահվան ականատեսը` նրա կյանքի սովորական ընթացքը փոխվում է։ Նա ընկնում է դեպրեսիայի մեջ։ Նրա հոգեբանական դրությունը խանգարում է նրա փորձերին` վտանգի տակ դնելով նաև նրա ամբողջ կարիերան։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերում | Կերպար | |
---|---|---|
Ջինա Ռոուլենդս | Միրթլ Գորդոն | |
Ջոն Կասավետիս | Մորիս Աարոնս | |
Բեն Գազզարա | Մէննի Վիկտոր | |
Ջոան Բլոնդել | Սառա Գուդ | |
Պոլ Ստյուարտ | Դէվիդ Սէմյուէլս | |
Զորա Լամպերտ | Դորոթի Վիկտոր | |
Լորա Ջոնսոն | Նենսի Սթայն | |
Ջոն Տյուել | Գաս Սայմոնս | |
Ջոն Ֆինեգան | ռեկվիզիտոր | |
Ռեյ Փաուերս | Ջիմի | |
Էեթրին Կասավետիս | Վիվիան |
Ֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ռեժիսորի` ինքը ցանկացել է ֆիլմ նկարահանել «ծերության հանդեպ մարդու ռեակցիայի մասին, այն մասին, թե ինչպես կարելի է հաղթել, երբ գրավչությունն այլևս առաջվանը չէ, երբ չկա նախկին ինքնավստահությունը ինքդ քո և քո կարողությունների հանդեպ»[7]»:
Չնայած նրան, որ ֆիլմը նկարահնվել է Կասավետիսի համար խորթ մոդեռնիստական կառուցվածքով, այն է` թատրոն էկրանի վրա, հորինվածքի ու կյանքի միահյուսվածք, քննադատներն ընդգծել են «կյանքի այն համոզիչ նմանությունը», որով այն ստեղծվել է[8]։
Որոշ վեճեր է առաջացրել աղջիկ-ուրվականի պատրանքայնությունը։ Օրինակ, երբ Նենսին, որին ոչ ոք Միրթլից բացի չէր տեսնում, սենյակ է մտնում, բոլոր ներկաները հայացքները նրան են ուղղում։ Երբ Միրթլը մոլեգնած ծեծում է Նենսիին, վերջինս, արյունաշաղաղ գոռում է, որ ինքը ցավ է զգում։
Գրախոս Միխայիլ Տրոֆիմենկովը դա այսպես է բացատրում.
Երկրպագուհու մահը խախտում է իրադարձությունների սովորական ընթացքը, նրա ուրվականն սկսում է հետապնդել Միրթլին։ Իհարկե, դա իսկական տեսիլք չէ և ոչ էլ հարբացության հետևանքով զառանցանք։ Աղջիկն ուղղակի երևակայության արդյունք է, աֆեկտիվ կատաղության մարմնավորում, որի մասին երազում է Միրթլը և որն անհրաժեշտ է սանձել` իր ճգնաժամի, այնուհետև` պիեսում իր դերի հետ հաշտվելու համար։ Մի խոսքով, Կասավետիսը բառի լավագույն իմաստով ռեալիստ է եղել, այդ պատճառով էլ ֆիլմն ազատ է ցանկացած ծանր միստիցիզմից, պարզապես` նմանատիպ պատմություն կարող է պատահել յուրաքանչյուրի հետ, ով կյանքը փոխարինել է թատրոնով[8]։ |
Պարգևներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգների և առաջադրումների ամբողջական ցանկը Internet Movie Database կայքում[9]։
Պարգևներ և առաջադրումներ | ||||
---|---|---|---|---|
Պարգև | Անվանակարգ | Առաջադրվող | Արդյունք | |
Ոսկե գլոբուս | Լավագույն կանացի դեր (դրամա) | Ջինա Ռոուլենդս | Առաջադրում | |
Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ջոան Բլոնդել | Առաջադրում | ||
Բեռլինի կինոփառատոն | «Ոսկե արջ» | Ջոն Կասավետիս | Առաջադրում | |
«Արծաթե արջ»` լավագույն կանացի դերի համար | Ջինա Ռոուլենդս | Հաղթանակ | ||
Միջազգային ավետարանչական ժյուրիի Օտտո Դիբելիուսի անվան մրցանակ (մրցութային ծրագիր) | Հաղթանակ |
Ֆիլմն ավելի ուշ ցուցադրվել է 1992 թվականի Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.nytimes.com/reviews/movies
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0079672/
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 https://www.imdb.com/title/tt0079672/releaseinfo
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 http://www.bbfc.co.uk/releases/opening-night-film
- ↑ Владимир Лукин (22 декабря 2012). «Абсурдная судьба актера» (ռուսերեն). seance.ru. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Carney, Ray (2001), Cassavetes on Cassavetes, London: Faber and Faber, P. 409, ISBN 0-571-20157-1
- ↑ 8,0 8,1 Михаил Трофименков (16 марта 2009). «Инокино (16.03 - 22.03.2009)» (ռուսերեն). Коммерсантъ Власть. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Opening Night. Awards» (անգլերեն). imdb.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրախոսություն «Պրեմիերա» ֆիլմի մասին seance.ru կայքում
- Ռոջեր Էբերտի գրախոսությունը(անգլ.)
- «Պրեմիերա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ««Պրեմիերա»»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Պրեմիերա»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970-ականների անգլերեն ֆիլմեր
- 1977 դրամա ֆիլմեր
- 1977 ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր դերասանների մասին
- Ֆիլմեր թատրոնի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- 1970-ականների ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կոնեկտիկուտում
- Ֆիլմեր հարբեցողության մասին