Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ջուլիա Վոլֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլիա Վոլֆ
Ծնվել էդեկտեմբերի 18, 1958(1958-12-18)[1][2] (65 տարեկան)
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[3]
Երկիր ԱՄՆ
Ժանրերժամանակակից դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և երաժիշտ
ԱշխատավայրՆյու Յորքի համալսարան և Մանհեթենի երաժշտական դպրոց
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, Միչիգանի համալսարան և Եյլի համալսարան
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
Կայքjuliawolfemusic.com

Ջուլիա Վոլֆ (անգլ.՝ Julia Wolfe, դեկտեմբերի 18, 1958(1958-12-18)[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[3])[8], ժամանակակից ամերիկացի կոմպոզիտոր, որի ստեղծագործությունն իր ոճով բնորոշվում է որպես պոստմինիմալիստական։ Նրա երկերը արտացոլում են Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության ու հասարակական կյանքի՝ լայն հետաքրքրություն ներկայացնող իրադարձություններ։ Ջուլիա Վոլֆը Նյու Յորքում գործող Bang on a Can կազմակերպության հիմնադիր անդամ է, կազմակերպություն, որն իր առաջնահերթ խնդիրն է համարում ժամանակակից երաժշտության ստեղծումն ու տարածումը։

Երգչախմբի ու երաժշտախմբի համար գրած Anthracite Fields կանտատի համար նա 2015 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի[9], 2016-ին էլ՝ Մաք Արթուր հիմնադրամի սահմանած մրցանակներից մեկին[10], որը նախատեսված էր արտակարգ ինքնատիպություն և իր արվեստին առավելագույն նվիրվածություն դրսևորած հեղինակներին խրախուսելու համար[11]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ պատանեկան տարիքից Ջուլիան դաշնամուրի դասեր է առել, այնուհետև երաժշտական կրթությունը շարունակել Միչիգանի համալսարանում, որն ավարտել է 1982 թվականին՝ ստանալով երաժշտության և թատրոնի բակալավրի աստիճան[12]։ Տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ծանոթացել է կոմպոզիտորներ Մայքլ Գորդոնի և Դեյվիդ Լանգի հետ։ Վերջիններս, որ այդ ժամանակ դեռ սովորում էին Եյլի համալսարանի երաժշտական դպրոցում, համոզել են Ջուլիային՝ ընդունվելու այդ ուսումնական հաստատություն։ 1984 թվականին Վոլֆը դարձել է վերոհիշյալ երաժշտական դպրոցի դասախոս, կոմպոզիտոր Մարտին Բրեսնիկի ուսանողուհին[13]։ 1986 թվականին ավարտել է Եյլի համալսարանը՝ ստանալով երաժշտության մագիստրոսի աստիճան, իսկ դրան հաջորդած տարում Գորդոնի ու Լանգի հետ հիմնադրել է Bang on A Can-ը։

2012 թվականին Փրինստոնի համալսարանում արժանացել է երաժշտական կոմպոզիցիայի գծով դոկտորի աստիճանի։ Հետագայում նրան կոմպոզիցիայի պրոֆեսորի կոչում է շնորհվել Մանհեթենի երաժշտական դպրոցում և Նյու Յորքի համալսարանի Շտայնհարդի անվան դպրոցում[14]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին Ջուլիա Վոլֆն ամուսնացել է կոմպոզիտոր Մայքլ Գորդոնի հետ։ Ունեն երկու զավակ։ Բնակվում են Մանհեթենում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #134967771 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/225
  5. https://alumni.princeton.edu/our-community/awards/james-madison-medal
  6. https://www.gf.org/announcements/
  7. https://www.gf.org/news/fellows-news/announcing-the-2024-guggenheim-fellows/
  8. https://www.foundationforcontemporaryarts.org/recipients/julia-wolfe%7Ctítulo=Julia(չաշխատող հղում) Wolfe :: Foundation for Contemporary Arts|fechaacceso=25 de marzo de 2018|sitioweb=www.foundationforcontemporaryarts.org}}
  9. Julia Wolfe Wins Music Pulitzer For 'Anthracite Fields'|url=https://www.npr.org/sections/deceptivecadence/2015/04/20/401010330/julia-wolfe-wins-music-pulitzer-for-anthracite-fields%7Cfechaacceso=25 de marzo de 2018|periódico=NPR.org|idioma=en}}
  10. Robin|nombre=William|título=A MacArthur for the Composer Julia Wolfe|url=https://www.newyorker.com/culture/culture-desk/a-macarthur-for-the-composer-julia-wolfe%7Cfecha=22(չաշխատող հղում) de septiembre de 2016|fechaacceso=25 de marzo de 2018|periódico=The New Yorker|issn=0028-792X|idioma=en}}
  11. https://www.macfound.org/programs/fellows/strategy/%7Ctítulo=About(չաշխատող հղում) MacArthur Fellows Program — MacArthur Foundation|fechaacceso=25 de marzo de 2018|sitioweb=www.macfound.org|idioma=en}}
  12. Tell Me Everything: Music and Conversation with Julia Wolfe|url=https://ums.org/performance/tell-me-everything-music-and-conversation-with-julia-wolfe/%7Cfechaacceso=25(չաշխատող հղում) de marzo de 2018|periódico=University Musical Society|idioma=en-US}}
  13. A MacArthur for the composer Julia Wolfe '86MM - Yale School of Music|url=http://music.yale.edu/2016/09/23/press-macarthur-composer-julia-wolfe-86mm/%7Cfechaacceso=25(չաշխատող հղում) de marzo de 2018|periódico=Yale School of Music|idioma=en-US}}
  14. https://steinhardt.nyu.edu/faculty/julia_wolfe%7Ctítulo=Julia(չաշխատող հղում) Wolfe - Faculty Bio|fechaacceso=25 de marzo de 2018|sitioweb=steinhardt.nyu.edu|idioma=en|urlarchivo=https://web.archive.org/web/20180326141526/https://steinhardt.nyu.edu/faculty/julia_wolfe%7Cfechaarchivo%3D26 de marzo de 2018}}