Ռաբոնա
Ռաբոնա, հարված, որը կատարվում է գնդակին հենման ոտքի հետևով։ Ճիշտ կատարման դեպքում խաղացողի ոտքերը հատվում են մեկը մյուսի հետևում։
Կան մի քանի պատճառներ, թե ինչու խաղացողը կարող է որոշել գնդակին հարվածել այս եղանակով։ Օրինակ՝ աջլիկ հարձակվողը գնդակը պահում է ձախ ոտքի տակ, նա զգում է, որ ձախ ոտքի հարվածի ուժը կամ ճշգրտությունը բավարար չէ, ուստի կատարում է ռաբոնա՝ ավելի արդյունավետ հարված հասցնելու համար։ Մեկ այլ տարբերակ՝ աջլիկ վինգերը կատարում է ռաբոնա հարված՝ խաղալով ձախ թևում և չունենալով շրջվելու հնրավորություն։ Բացի այդ, խաղացողը կարող է կիրառել այդ հնարքը՝ ցանկանալով շփոթեցնել պաշտպանին կամ պարզապես ցույց տալ իր հմտությունները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է, որ ռաբոնուն առաջինը կատարել է 1948 թվականին Ռիկարդո Ինֆանտեն արգենտինական «Էստուդիանտես» և «Ռոսարիո Սենտրալ» թիմերի միջև խաղում[1][2]։ Դրանից հետո El Gráfico սպորտային ամսագիրը դուրս եկավ շապիկին տեղադրված Ինֆանտեի պատկերով՝ դպրոցական համազգեստով, որի վրա գրված էր. «Ինֆանտեն շրջել է դպրոցում» («rabona» իսպաներեն նշանակում է «բաց թողնել դասերը»)։ Այդ ժամանակից ի վեր այս տեխնիկական տարրը ստացել է ռաբոնա անվանումը։ Իսկ ժամանակի ընթացքում և շարժումը, և նրա անունը վերածվեցին տանգոյի։
Մեկ այլ վարկածի համաձայն՝ այս հարվածը հորինել է 1976 թվականին իտալացի Ջովաննի Ռոկոտելին։ 1970-ականներին այս հնարքը պարզապես կոչվում էր «խաչված հարված»[3][4], կամ խաչաձև հարված (crossing-kick), այնուամենայնիվ, ավելի ուշ Արգենտինայում ներդրվեց «ռաբոնա» տերմինը՝ այն փոխառելով պարահանդեսային պարերի, մասնավորապես տանգոյի հետ կապված բառապաշարից, որտեղ այն նշանակում է մի տարր, որը կարծես նույնն է, ինչպես համանուն ֆինտը[5]։
Մի շարք հայտնի խաղացողներ հաջողությամբ կատարել են ռաբոնա, այդ թվում՝ Պելեն (1957 թվականին Պաուլիստա լիգայի խաղում), Դիեգո Մարադոնան, Ռիկարդու Կուարեժման, Անխել դի Մարիան, Խուան Էդուարդո Լեսկանոն[6], Էրիկ Լամելա, Պաբլո Այմար[7], Լեո Լիմա[8], Մարկոս Ռոխո[9], Մարսելո Կարուսկա[10] և ուրիշները։
Այլ մարզաձևերի կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաբոնայի առաջին հայտնի կատարումը ամերիկյան ֆուտբոլում պատկանում էր «Դալլաս Կովբոյզի» քիքերին՝ նախկին ֆուտբոլիստ Թոնի Ֆրիչին։ Նա օգտագործեց հարվածը 1972 թվականի դիվիզիոնի փլեյ-օֆֆի վերջին քառորդի վերջում, այդ հարվածը նպաստեց պատմական 30-28 հաշվով հաղթանակին «Սան Ֆրանցիսկոյի Ֆորտի Նայներսի նկատմամբ»[11]։ Ռաբոնուն օգտագործեց Ռայսի համալսարանի թիմի հարվածող Քրիս Բոսուելը՝ Հյուսթոնի համալսարանի իր հակառակորդներին հաջողությամբ խաբելու համար։ Բոսվելը հնարք է սովորել իր հորից, ով մեծացել է Բրազիլիայում ֆուտբոլ խաղալով[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The art of Rabona». ESPN. 2016 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «El fundador de la rabona» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. (Իսպաներեն) Clarin.com
- ↑ «Giovanni Roccotelli» Արխիվացված 2007-09-28 Wayback Machine
- ↑ «Cocò, l’acrobata del numero 7» Արխիվացված 2009-02-19 Wayback Machine
- ↑ «Рабона. Танго с мячом — Футбольный фристайл» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Хуан Лескано: "Рабону" тренировал в "Реале". Футбол - РФПЛ. СПОРТ-ЭКСПРЕСС». www.sport-express.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Rabona goals: the best and worst — take a bow Erik Lamela». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Em 2003, Souza faz gol contra o Fluminense após cruzamento de letra de Léo Lima» Արխիվացված 2015-01-03 Wayback Machine. Globoesporte.com. (պորտուգալերեն)
- ↑ «Mirá la rabona de Rojo» Արխիվացված 2017-04-27 Wayback Machine. Olé.com. (Իսպաներեն)
- ↑ «Carrusca’s FFA Cup rabona has fans abuzz» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. Football Australia. Retrieved 20 September 2015
- ↑ «Miracle Finish Keeps Dallas In The Playoffs». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «mlssoccer.com». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
|