Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ռաֆայել Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Բաղդասարյան
Ծնվել էհունվարի 24, 1937(1937-01-24)
Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էդեկտեմբերի 22, 2016(2016-12-22) (79 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունկլառնետահար, դիրիժոր և պրոֆեսոր
Գործիքներկլառնետ
ԿրթությունՄոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Ռաֆայել Հովհաննեսի Բաղդասարյան (հունվարի 24, 1937(1937-01-24), Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 22, 2016(2016-12-22), Մոսկվա, Ռուսաստան), հայ կլառնետահար, դիրիժոր, մանկավարժ, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1979), Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2003), Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1997)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Բաղդասարյանը ծնվել է 1937 թվականի հունվարի 24-ին Սառնաղբյուր գյուղում (ներկայում՝ ՀՀ Շիրակի մարզում)։ 1957 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի կլառնետի բաժինը, 1962 թվականին՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիայի կլառնետի, իսկ 1978 թվականին՝ դիրիժորության բաժինները։ 1965 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան։

1963-1985 թվականներին դասավանդել է Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Երաժշտական ուսումնարանում, 1985 թվականից՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիայում։ Վարպետության դասեր է վարել Մոսկվայում, Երևանում, Լոս Անջելեսում, Ֆիլադելֆիայում և այլուր։

1968 թվականին դարձել է Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախմբի մենակատար. երկացանկում ընդգրկված են եղել Վ. Ա. Մոցարտի, Լ. վան Բեթհովենի, Յ. Բրամսի, Ֆ. Շուբերտի, Կ. Դեբյուսիի, Մ. Ռավելի, Ա. Բերգի, Օ. Մեսսիանի, Ի. Ֆ. Ստրավինսկու, Ս. Ս. Պրոկոֆևի, Ռ. Կ. Շչեդրինի, Ա. Խաչատրյանի և ուրիշների կլառնետի մենանվագ և նվագախմբային ստեղծագործություններից։

Ի. Ֆ. Ստրավինսկու «Էվոնի-կոնցերտի», Բ. Բարտոկի «Կոնտրաստներ» տրիոյի (Գ. Յ. Ֆեյգինի և Վ. Դ. Աշկենազիի հետ), Տ. Օլախի մենանվագ սոնատների, Լ. Կ. Կնիպպերի, Է. Խաղագործյանի, Ա. Ս. Լեմանի կոնցերտների (երեքն էլ՝ նվիրված Բաղդասարյանին) և այլ երկերի առաջին կատարողն է Մոսկվայում։

Հեղինակել է «Ժամանակակից կլառնետահարի տեխնիկան» գիրքը։

Ռաֆայել Բաղդասարյանը մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 22-ին Մոսկվայում։ Թաղվել է Վվեդենյան գերեզմանատանը[2]։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին դարձել է ԽՍՀՄ երիտասարդության միութենական փառատոնի դափնեկիր (Մոսկվա)։ Հետագայում եղել է մի շարք մրցույթների (2-րդ մրցանակ, 1963, Լենինգրադ, և այլն) դափնեկիր։

Արժանավել է ՌԴ «Պատվո նշան» շքանանի։

1979 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստի, 2003 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչման։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Инструментальные духовые ансамбли Бетховена, М., 1989.
  • Бетховен. Квинтет для фортепиано и четырех духовых (Анализ исполнительских прօблем), М., 1995.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողները մասնակցում են վարպետության դասերի
  2. «Ушел из жизни Рафаэль Багдасарян». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Кларнетисты – виртуозы сегодня, Лондон, 1990.
  • Болотин С. В. Энциклопедический биографический словарь музыкантов-исполнителей на духовых инструментах. — 2-е изд., доп. и перераб. — М.: Радуница, 1995. — С. 23. — 4000 экз. — ISBN 5-88123-007-8.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։