Ռեչ Պոսպոլիտա
լեհ.՝ Królestwo Polskie i Wielkie Księstwo Litewskie Լեհաստանի թագավորություն և Լիտվայի մեծ իշխանություն (Ռեչ Պոսպոլիտա) |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ լատին․՝ Si Deus Nobiscum quis contra nos (Եթե աստվածն է մեզ հետ, ապա ո՞վ է մեր դեմ) 18-րդ դարում՝ լատին․՝ Pro Fide, Lege et Rege (Հանուն հավատքի, օրենքի և թագավորի) |
||||
![]() |
||||
Մայրաքաղաք | Կրակով և Վիլնյուս (1569-1793), Վարշավա (1793-1795) | |||
Պետական լեզուներ | լեհերեն, լատիներեն, լիտվերեն | |||
Կառավարում | ընտրովի միապետություն | |||
- | Լեհաստանի թագավոր և Լիտվայի մեծ իշխան | Սիգիզմունդ II Օգոստոս (առաջին) | ||
- | Լեհաստանի թագավոր և Լիտվայի մեծ իշխան | Ստանիսլավ II Օգոստոս (վերջին) | ||
Հիմնադրում | ||||
- | Դաշնության հիմնում (Լյուբլինյան ունիա) | 1569, հուլիսի 1 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 878 000 կմ² | ||
Բնակչություն | ||||
- | նախահաշիվը | 11 մլն |
Ռեչ Պոսպոլիտա (լեհ.՝ rzecz - իր, գործ և լեհ.՝ pospolita - ընդհանուր, «ընդհանուր գործ»), պաշտոնական անվանումը՝ Լեհաստանի թագավորություն և Լիտվայի մեծ իշխանություն (լեհ.՝ Królestwo Polskie i Wielkie Księstwo Litewskie)՝ դաշնություն Եվրոպայում 16-18-րդ դարերում՝ կազմավորված Լեհաստանի թագավորության և Լիտվայի մեծ իշխանության միությունից։ Առաջացել է 1569 թ.-ին Լյուբլինյան ունիայի արդյունքում, վերացել՝ 1795 թ.-ին երկրի բաժանման հետևանքով՝ Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի միջև։ Տեղակայված էր ներկայիս Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսիաի և Լիտվայի, ինչպես նաև մասնակիորեն՝ Ռուսաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Մոլդովայի և Սլովակիայի տարածքների վրա։ Համարվում էր Եվրոպայի ամենամեծ և հայտնի երկրներից մեկը 16-րդ և 17-րդ դարերում[1]։ Երկրի ղեկավարը ընտրվում էր սեյմի կողմից՝ ցմահ, և կրում էր Լեհաստանի թագավորի և Լիտվայի մեծ իշխանի տիտղոսը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Norman Davies, Europe: A History, Pimlico 1997, p. 554: Poland-Lithuania was another country which experienced its 'Golden Age' during the sixteenth and early seventeenth centuries. The realm of the last Jagiellons was absolutely the largest state in Europe (անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեչ Պոսպոլիտա» հոդվածին։ |
|