Ռիկի Ջերվեյս
Ռիկի Ջերվեյս Ricky Gervais | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Ուիթլի, Բերքշիր, Անգլիա |
Քաղաքացիություն | |
Ազգություն | Անգլիացի |
Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն |
Կրոն | աթեիզմ[1] |
Կրթություն | Լոնդոնի համալսարանի քոլեջ |
Ազդվել է | Գրաուչո Մարքս |
Մասնագիտություն | դերասան, գրող, երաժիշտ, կատակերգու, սցենարիստ, ռադիոհաղորդավար, հնչյունավորող, կինոռեժիսոր, կինոդերասան, ստենդ ափ երգիծաբան, հեռուստահաղորդավար, կինոպրոդյուսեր, հեռուստառեժիսոր, հեռուստատեսային դերասան և հեռուստատեսային պրոդյուսեր |
Աշխատանք | Դերասան, կատակերգու, հնչյունավորող, կինոռեժիսոր, պրոդյուսեր, երաժիշտ, սցենարիստ, ռադիոհաղորդավար |
Գործունեություն | 1982-այժմ |
Ամուսին | Ջեյն Ֆելոն (1982-այժմ) |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | rickygervais.com |
Ricky Gervais Վիքիպահեստում |
Ռիկի Ջերվեյսի ձայնը | |
Ռիկի Դին Ջերվեյս (անգլ.՝ Ricky Dene Gervais, հունիսի 25, 1961[2][3], Ռեդինգ), անգլիացի կատակերգու, դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, գրող, սցենարիստ, հնչյունավորող և երաժիշտ։ Առավել հայտնի է «Օֆիս» և «Էքստրաս» անգլիական սերալներից։ Սթիվեն Մերչանտի հետ եղել է բոլոր սերիաների ռեժիսորն ու սցենարիստը, բացի այդ, Ջերվեյսը երկու հեռուստասերալներում էլ նկարահանվել է գլխավոր դերում։
Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ BAFTA-ի յոթ, «British Comedy Awards»-ի չորս, «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։
2010, 2011 և 2012 թթ. եղել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության հաղորդավարը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել և մանկությունն անցկացրել է երկու եղբոր և քրոջ հետ Ռեդինգի արվարձան Ուիթլիում (Անգլիա)։ Ջերվեյսի խոսքերով, նա լավ է դաստիարակվել ծնողների կողմից, ընտանիքում հարաբերությունները հիմնվում էին վստահության, ազնվության և պարզության վրա։ Ջերվեյսի պնդմամբ, հայրական կողմն ունեցել է իրոկեզյան արմատներ[4]։
Հաճախել է «Ուիթլի Փարք Ինֆանթս» և «Ջունյոր» դպրոցները և երկրորդ կրթույթունը ստացել է Էշմիդ դպրոցում։ 1979 թ. ընդունվել է Լոնդոնի համալսարանական քոլեջ։ Սկզբնապես ուսումնասիրել է կենսաբանություն, սակայն երկու շաբաթ անց որոշել է զբաղվել փիլիսոփայությամբ։ Ուսանողական տարիներին ծանոթացել է Ջեյն Ֆելոնի հետ, որի հետ հանդիպել է 1982 թ.-ից և հիմա ապրում է նրա հետ։
1982-1984 թթ. երգել է «Seona Dancing» դուետում։ 2001 թ.-ից վարում է «The Ricky Gervais Show»-ն և կատակերգական այլ շոուներ ռադիոյով՝ Սթիվեն Մերչանտի և Կառլ Փիլքինգթոնի հետ։ Մերչանտի հետ միասին 2001 թ. ստեղծել է «Օֆիս» հեռուստասերալը, 2005 թ.՝ «Էքստրաս» հեռուստասերալը։ 2008 թ. իր դերն է տարել «GTA IV» համակարգչային խաղում։
Ջերվեյսն աթեիստ[5] է և կենդանիների պաշտպանության մոլեգին ջատագով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.wsj.com/articles/BL-SEB-56643
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Discogs — 2000.
- ↑ «Some people think I'm joking about my roots. An Iroquois woman married a French Canadian lad in Ontario many moons ago, on my dad's side». Twitter. 2013 թ․ սեպտեմբերի 22.
- ↑ «BBC Radio 4 – Factual — Desert Island Discs — Ricky Gervais».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Էջը IMDb կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկի Ջերվեյս» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1961 ծնունդներ
- Հունիսի 25 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռեդինգ քաղաքում ծնվածներ
- 20-րդ դարի աթեիստներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի աթեիստներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի դերասաններ
- Անգլիացի երաժիշտներ
- Անգլիացի կինոդերասաններ
- Անգլիացի կինոպրոդյուսերներ
- Անգլիացի հումանիստներ
- Անգլիացի սցենարիստներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Կատակերգուներ
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Կրոնների քննադատներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Հնչյունավորողներ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Լոնդոնի համալսարանի շրջանավարտներ
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Աուդիոգիրք կարդացողներ