Ռոզալբա Կարրիերա
Ռոզալբա Կարրիերա իտալ.՝ Rosalba Carriera | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1675[1][2][3][…] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][1] |
Վախճանվել է | ապրիլի 15, 1757[1][2][3][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարչուհի, գծանկարիչ, գծագրող, արվեստագետ և վիզուալ արտիստ |
Ոճ | ռոկոկկո[5] |
Ժանր | դիմանկար, դիմապատկեր[5][6], ծաղկարար[7], մանրանկարիչ[7], ինքնապատկեր[6], կենցաղային ժանր[6], Ֆիգուր[6] և այլաբանություն[6] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Gustaf Lundberg? |
Անդամակցություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա[7], Սուրբ Ղուկասի ակադեմիա[7], Accademia di Belle Arti di Bologna?[8] և Գեղանկարի և քանդակի ակադեմիա |
Ազգականներ | Giovanni Antonio Pellegrini? |
Rosalba Carriera Վիքիպահեստում |
Ռոզալբա Կարրիերա (իտալ.՝ Rosalba Carriera, հոկտեմբերի 7, 1675[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][1] - ապրիլի 15, 1757[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1]), իտալացի նկարչուհի և վենետիկյան դպրոցի մանրանկարչուհի, Իտալիայի և Ֆրանսիայի արվեստում ռոկոկո ոճի գլխավոր ներկայացուցիչներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոզալբա Կարրիերան ծնվել է 1673 թվականին Վենետիկում։ Մայրը եղել է ժանեկագործուհի։ Մի շարք հետազոտողների կարծիքով, սովորել է իր մոր մոտ և սկսել է որպես փղոսկրից ծխախոտատուփի գեղազարդիչ (նախատեսված զբոսաշրջիկներին վաճառելու համար), այստեղից էլ գալիս է նրա հետաքրքրությունը դիմանկարային մանրանկարչության նկատմամբ[9][10]։
25 տարեկանում իր աշխատանքների համար ընտրվում է Հռոմի Սուրբ Լուկայի ակադեմիայի նկարիչների գիլդիայի անդամ։ 1716 թվականին Վենետիկում ծանոթանում է խոշոր ֆինանսիստ և նշանավոր կոլեկցիոներ Պիեր Կրոզայի հետ և նրա խորհրդով 1720 թվականի մարտին ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Փարիզ, որտեղ նրա գունամատիտներով նկարները զգալի հաջողություն ունեցան՝ դառնալով ռոկոկոյի վերածնվող արվեստի խթաններից մեկը։ Ֆրանսիական մայրաքաղաքում նա ստացավ թագավորական ընտանիքի անդամների 36 դիմանկարների պատվեր (այդ թվում նկարեց իր լավագույն աշխատանքներից մեկը՝ երիտասարդ Լյուդովիկոս XV-ի դիմանկարը)։ Փարիզում նա օրագրեր էր վարում և բազմաթիվ նամակներ գրում, ծանոթանում Վատտոյի հետ և նկարում նրա դիմանկարը։ Փարիզում նրա աշակերտն է դառնում շվեդական գեղանկարչությունում ռոկոկոյի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, Գուստաֆ Լունդբերգը։ Նույն տարում ընտրվում է Գեղանկարչության Ֆրանսիական թագավորական ակադեմիայի անդամ, իսկ հաջորդ տարի (1721 թ.) վերադառնում է Վենետիկ, Մեծ Ջրանցքի վրայի իր տունը։ 1730 թվականին Կարրիերան հեռանում է Վենետիկից, 6 ամիս աշխատում է Վիեննայում, նրան գնահատող և խնամակալ կայսր Կարլ VI-ի արքունիքում։ Վիեննայում Կարրիերայի աշակերտն է դառնում Կարլ VI-ի դուստրը՝ ապագա արքայադուստր Մարիա Թերեզան։
Կարրիերայի աշխատանքներն անսովոր մասսայականություն էին վայելում Եվրոպայում, վանական և ազնվականական արքունիքում և այդ հաջողության գաղտնիքը պարզ էր. նրա բոլոր դիմանկարները կատարված էին նրբագեղ հմայքով, նրա կերպարները ժպտուն են, գեղեցիկ, նրանց ներաշխարհը լի է նուրբ հմայքով, կանացիությամբ, թեթևությամբ (և այնքան մոտ ռոկոկոյի գեղարվեստական աշխարհայացքին)։
1750-ական թվականներին նկարչուհին կորցնում է տեսողությունը, կատարակտի վերացմանն ուղղված երկու վիրահատությունները անարդյունք են անցնում և նկարչուհին մինչև իր օրերի վերջը կույր է մնում։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ֆեմինիստական շարժման ալիքի վրա ստեղծվել են նրա մի շարք կենսագրություններ, գերմանացի բանաստեղծուհի Միկայելա Յարին նրա մասին գրում է պատմական վեպ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Diario degli anni 1720 e 1721 scritto di propria mani in Parigi. Venezia, 1793.
- Journal de Rosalba Carriera pendant son séjour à Paris en 1720 et 1721. Paris: J. Techener, 1865.
- Rosalba’s journal, and other papers/Austin Dobson, ed. London: Chatto & Windus, 1915.
- Lettere, diari, frammenti/ Bernardina Sani, ed. Firenze: L.S. Olschki, 1985.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Walther A. Rosalba Carriera. Dresden: VEB Verlag der Kunst, 1984.
- Sani B. Rosalba Carriera. Torino: U. Allemandi; Milano: Messaggerie libri, 1988
- Panzeri L. Rosalba Carriera. Mirano: Eidos, 2002
- Jary M. Die Pastellkönigin: historischer Roman. München: Droemer, 2005
- Mehler U. Rosalba Carriera 1673—1757: die Bildnismalerin des 18. Jahrhunderts. Königstein im Taunus: Ortensia Koenigstein, 2006
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Աղջիկը Լեբլոն ընտանիքից
-
Ինքնադիմանկար
-
Կարդինալ Պոլինյակի դիմանկարը
-
Ֆլորա (1730)
-
Ծաղիկներով կինը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Rosalba Giovanna Carriera (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Rosalba Carriera — 2008.
- ↑ 4,0 4,1 4,2 Wurzbach D. C. v. Carriera, Rosalba (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 2. — S. 294.
- ↑ 5,0 5,1 Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 (unspecified title) — ISBN 9788417492908
- ↑ https://gallica.bnf.fr/blog/12112020/la-rosalba-lart-du-portrait-au-feminin?mode=desktop
- ↑ "Rosalba Carriera | National Museum of Women in the Arts". nmwa.org.
- ↑ Jeffares, Neil. "Dictionary of Pastellists before 1800"
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզալբա Կարրիերա» հոդվածին։ |
|