Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ռոզաննա Կարտերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզաննա Կարտերի
Բնօրինակ անունիտալ.՝ Rosanna Carteri
Ծնվել էդեկտեմբերի 14, 1930(1930-12-14)[1]
Վերոնա, Վենետո, Իտալիա
Երկիր Իտալիա
Մահացել էհոկտեմբերի 25, 2020(2020-10-25)[2] (89 տարեկան)
Մոնտե Կառլո
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
 Rosanna Carteri Վիքիպահեստում

Ռոզաննա Կարտերի (իտալ.՝ Rosanna Carteri, 1930 թ. դեկտեմբերի 142020 թ. հոկտեմբերի 25), իտալացի օպերային երգչուհի, սոպրանո։ Առավելապես ակտիվ էր 1950-ական թթ. սկզբներից մինչև 1960-ական թթ. կեսերը։ Բեմական դեբյուտը կայացել է 1949 թ., երբ 19-ամյա երգչուհին կատարել է Էլզայի դերերգը Ռիխարդ Վագների «Լոհենգրին» օպերայում։

1951 թ. հանդես է եկել Լա Սկալա թատրոնում` Նիկոլո Պիչինիի «Պարկեշտ դուստրը» օպերայում գլխավոր դերերգով, 1952 թ. երգել է Դեզդեմոնայի դերեգը (Ջուզեպպե Վերդի «Օթելլո») Զալցբուրգի օպերային փառատոնում (դիրիժոր` Վիլհելմ Ֆուրտվենգլեր

Հետագա տարիներին բեմել է Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում (Միմի, Ջակոմո Պուչչինիի «Բոհեմ» օպերա), Չիկագոյի «Օպերա լիրիկ» թատրոնում (Մարգարիտա, Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերա և Ադինա, Գաետանո Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերա)։

Կարտերիի առավել հայտնի դերերգերից էին Լիուն (Պուչչինի «Տուրանդոտ») և Վիոլետտան (Վերդի «Տրավիատա»

Նա նաև մասնակցել է բազմաթիվ ձայնագրությունների (Մաթիլդա` Ռոսսինիի «Վիլհելմ Թել», Միմի` Պուչչինիի «Բոհեմ», Ադինա` Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք», Վիոլետտա` Վերդիի «Տրավիատա» և այլն) և հեռուստատեսության համար օպերային ներկայացումների (Սյուզաննա` Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը», Դեզդեմոնա` Վերդիի «Օտելլո» և այլն) թողարկմանը։

Կարտերին որոշել է դադարեցնել մասնագիտական կարիերան 1966 թ.` 36 տարեկան հասակում, նվիրելով իր ժամանակն ընտանիքին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզաննա Կարտերի» հոդվածին։