Ռոշֆոր
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ռոշֆոր | |||||
ֆր.՝ Rochefort[1] | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Համայնք | Ծովափնյա Շարանտ և Ռոշֆոր | ||||
Մակերես | 21,95 կմ² | ||||
ԲԾՄ | 0 մետր, 29 մետր | ||||
Բնակչություն | ▼23 092 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 17300[3] | ||||
Պաշտոնական կայք | ville-rochefort.fr(ֆր.) | ||||
| |||||
Ռոշֆոր (ֆր.՝ Rochefort), համայնք Ֆրանսիայում, Պուատու Շարանտա մարզի Ծովափնյա Շարանտի գավառում։ Այն գտնվում է Շարանտ գետի աջ ափին, 16 կմ հեռու գետաբերանից, որը թափվում է Բիսկայան ծոց։
Համայնքի INSEE կոդ՝ 17299։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմում էր 25140 մարդ։
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
28 648 | 29 226 | 28 155 | 26 167 | 25 561 | 25 775 | 25 140 |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոշֆորը «նոր քաղաքի» դասական օրինակ է։ Այն կառուցված է աբսոլյուտիզմի դարաշրջանում։ Առաջին նախարար Կոլբերը համոզելով արքա Լյուդովիկոս XIV-ին քաղաքը կառուցել տվեց ոչ ծանր նավահանգստային քաղաքի ոճով, այլ լրիվ նոր տեսքով։
Ռոշֆորը սկսել են կառուցել 1666 թվականին կլասիցիզմի ոճով։ Այստեղ է կառուցվել նաև ճոպանի գործարանը XVII դարում, որն այն ժամանակի ամենաերկար շինությունն էր Եվրոպայում։
Ռոշֆորի պահպանության նպատակով հարակից ջրերում Նապոլեոնի օրոք կառուցել են հայտնի Ֆորտ Բոյարը։
Տեղական ծովային թանգարանում ցուցադրված են քաղաքի հարուստ ռազմական նավահանգստի պատմական իրերը։ Սա Պյեր Լոտիի հայրենի քաղաքն է՝ հայտնի գրողի։ 1900 թվականին ավարտվեց Ռոշֆորի կամրջի շինարարությունը։
Ռոշֆորում են տեղի ունենում Ժակ Դեմիի «Աղջիկը Ռոշֆորից» (1967) մյուզիքլի գործողությունները, որտեղ խաղում է Կատրին Դենյովը, Ֆրանսուազա Դորելակը, Միշել Պիկոլլին և Ջին Քելլին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոշֆոր» հոդվածին։ |
|