Ռոսկո Լի Բրաուն
Ռոսկո Լի Բրաուն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1922[1] |
Ծննդավայր | Woodbury, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 11, 2007[2][1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Կրթություն | Լինքոլնի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Միդլբերի քոլեջ, Ֆլորենցիայի համալսարան և Woodbury Junior-Senior High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հնչյունավորող |
Աշխատավայր | Լինքոլնի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռոսկո Լի Բրաուն (անգլ.՝ Roscoe Lee Browne մայիսի 2, 1922[1], Woodbury, Նյու Ջերսի, ԱՄՆ - ապրիլի 11, 2007[2][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի թատրոնի դերասան, կինոյի և հեռուստատեսության հնչյունավորող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոսկո Լի Բրաունը ծնվել է 1922 թվականի մայիսի 2-ին Վուդբերիում, Նյու Ջերսի նահանգում, բապտիստների ընտանիքում։ Հայրը՝ Սիլվանուս Ս. Բրաունը և մայրը՝ Լավին, Ռոսկոն ընտանիքի չորրորդ որդին էր։
Բրաունը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին 92-րդ հետևակային դիվիզիայի կազմում։
1946 թվականին ավարտել է Լինքոլնի համալսարանը։ Այնուհետև ակտիվ շարունակել է իր կրթությունը, ավարտել է Վերմոնտի Միդլբերի քոլեջը, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանը և Իտալիայի Ֆլորենցիայի համալսարանը։ 1949 թվականին, լինելով միջին մրցավազքի լավ վազորդ հաղթել է Amateur Athletic Union ազգային չեմպիոնատում, 1000 յարդ (914,4 մ) վազքում։ 1946-1952-ական թվականներին պարբերաբար դասավանդում էր պատմահամեմատական գրականություն՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։ Մի քանի տարի զբաղվել է Schenley Import Corporation-ի գինու վաճառքով, իսկ 1956 թվականին հայտնել է, որ թողում է իր աշխատանքը և դառնում է պրոֆեսիոնալ դերասան, այս հարցում նրան օգնել է օպերային երգչուհի Լեոնտինա Պրայսը։
1960 թվականին առաջնելույթ է կատարել «Հուլիոս Կեսար» ներկայացման ժամանակ, իսկ արդեն հաջորդ տարի առաջին անգամ հայտնվել է մեծ էկրանին՝«Կապավոր» ֆիլմում։ Հնչեղ և գեղեցիկ բարիտոնի տերը Ռոսկո Լի Բրաունը[4] դարձավ պահանջված հնչյունավորման դերասան։ 1968-1969-ական թվականներին աշխատել է WWFS ռադիոկայանում, որպես գիշրային դիջեյ։ 1968 թվականին ձայնագրել է Music and Gibran ռադիոծրագիրը։
Ռոսկո Լի Բրաունը մահացել է 2007 թվականի ապրիլի 11-ին Լոս Անջելեսում, 85 ամյակից երեք շաբաթ առաջ[5]։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1976 թ.— Էմմի մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ կատակերգական կամ դրամատիկական սերիալում» կատեգորիայում, «Բարնի Միլեր» սերիալի դերի համար— անվանակարգ։
- 1986 թ.— Փրայմ-թայմ «Էմմի» մրցանակ «Լավագույն հրավիրված դերասան կատակերգական սերիալում» կատեգորիայում «Կոսբի շոու» սերիալի դերի համար — հաղթանակ
- 1988 թ.— NAACP Image Award «Լավագույն գլխավոր դեր կատակերգական սերիալում» կատեգորիայում «Կոսբի շոու» սերիալի դերի համար — հաղթանակ։
- 1989 թ.— «Դայժեստ օճառային օպերա» «Նշանավոր ոճրագործ» կատեգորիայում «Ֆելկոն խաչ» սերիալի դերի համար — նոմինացիա
- 1995 թ.— «Էմմի» մրցանակ «Լավագույն դեր անիմացիոն ծրագրերում» «Սարդ մարդ» մուլտֆիլմի դերի համար — նոմինացիա։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]45 տարիների ընթացքում Ռոսկո Լի Բրաունը դերեր է մարմնավորել ավելի քան 120 ֆիլմերում և սերիալներում։
Մեծ էկրան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1961 — Կապ պահպանող / The Connection — Ջ. Ջ. Բյորդեն
- 1964 — Սև ինչպես ես / Black Like Me — Քրիստոֆեռ
- 1967 — Խեղկատակները / The Comedians — Փոքր Պիեռ
- 1969 — Տոպազիոն / Topaz — Ֆիլիպ Դյուբուա
- 1970 — Լ. Բ. Ջոնսի ազատագրումը / The Liberation of L.B. Jones — Л. Б. Джонс
- 1972 — Կովբոյ / The Cowboys — Ջեբեիդայա Նաիտլինջեր
- 1973 — Մեծ մարզիկը / The World's Greatest Athlete — Գազենգա, հոգեկան լիդեր
- 1973 — Super Fly T.N.T — բժիշկ Լամին Սոնկո
- 1974 — Շաբաթօրյա գիշեր քաղաքի ծայրում / Uptown Saturday Night — կոնգրեսմեն
- 1976 — Լոգանի փախուստը / Logan's Run — Բռնցքամարտ
- 1977 — Twilight's Last Gleaming — Ջեիմս Ֆորեստ
- 1986 — Legal Eagles — Դոկինսի դատավորը
- 1986 — Jumpin' Jack Flash — Արչեր Լինկոլն
- 1990 — Moon 44 — Գալակտիկա միության նախագահ
- 1992 — The Mambo Kings — Ֆերնանդո Պերես
- 1992 — Eddie Presley — դոկ
- 1993 — Naked in New York — պարոն Ռիդ
- 1995 — Babe — կադրում պատմող
- 1996 — Dear God — Իդրիս Աբրահամ
- 1996 — Forest Warrior — Կլովիս Մեդիսոն
- 1998 — Judas Kiss — Բլիկեր շեֆ
- 1998 — 'Babe: Pig in the City — կադրոմ պատմող
- 2006 — Garfield: A Tail of Two Kitties — կադրում պատմող
- 2007 — Epic Movie — կադրում պատմող
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1972, 1973 — Բոլորը ընտանիքում / All in the Family — տարբեր դերեր
- 1975 — Բարնի Միլեր / Barney Miller — Չարլի Ջեֆերս
- 1978 — Արքա — Ֆիլիպ Գարիսոն
- 1980—1981 — Օճառ/ Soap — Սոնդերս
- 1985 — Տիեզերք / Space — Ֆարկար
- 1986, 1987 — Կոսբի շոու/ The Cosby Show — բժիշկ Բարնաբուս Ֆոստեր
- 1988 — Ֆելկոն խաչ / Falcon Crest — Ռոզմոնտ
- 1988, 1991, 1992 — Ուրիշ աշխարհ / A Different World — բժիշկ Բարնաբուս Ֆոստեր
- 1992, 2003 — Օրենք և կարգ/ Law & Order — տարբեր դերեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #173931960 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Lane, Hamlisch among Theater Hall of Fame inductees Արխիվացված 2012-10-22 Wayback Machine на сайте post-gazette.com, 28 января 2009
- ↑ Roscoe Lee Browne, 81, Actor of Stage and Screen, Dies на сайте nytimes.com, 12 апреля 2007
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Роли Роско Ли Брауна в не-бродвейских театрах на сайте lortel.org
- Роско Ли Браун на сайте visionaryproject.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսկո Լի Բրաուն» հոդվածին։ |
|
- Մայիսի 2 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Ապրիլի 11 մահեր
- 2007 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Ֆլորենցիայի համալսարանի շրջանավարտներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի թատերական ռեժիսորներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Աուդիոգիրք կարդացողներ
- 1920-ականների ծնունդներ