Ռուբի Սփարքս (ֆիլմ)
Ռուբի Սփարքս անգլ.՝ Ruby Sparks | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, ֆենթեզի ֆիլմ[1][2][3] և մոգական ռեալիզմ[4] |
Թվական | 2012 և նոյեմբերի 29, 2012[5] |
Լեզու | անգլերեն և ֆրանսերեն |
Ռեժիսոր | Jonathan Dayton?[6] և Valerie Faris?[6] |
Պրոդյուսեր | Ալբերտ Բերգեր |
Սցենարի հեղինակ | Զոի Կազան |
Դերակատարներ | Փոլ Դանո[7][8][3][…], Զոի Կազան[8][3][9][…], Անտոնիո Բանդերաս[3][9], Անեթ Բենինգ[3][9][10], Քրիստ Մեսինա[9][10], Դեբորա Էն Ուոլ[9], Սթիվ Քուգան[9], Էլիոթ Գուլդ[9], Ալիա Շովքեթ[9], Ուոլես Լենգհեմ[9], Աասիֆ Մանդվի[9] և Թոնի Թրաքս[9] |
Օպերատոր | Մեթյու Լիբատիկ |
Երաժշտություն | DeVotchKa |
Մոնտաժ | Փամելա Մարտին |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Նկարահանման վայր | Լոս Անջելես |
Տևողություն | 104 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Ռուբի Սփարքս (անգլ.՝ Ruby Sparks), 2012 թվականին նկարահանված ռոմանտիկ կատակերգական դրամա։ Նկարահանվել է ամերիկացի ռեժիսորներ Ջոնաթան Դեյթոնի և Վալերի Ֆարիսի կողմից, սցենարը գրվել է Զոի Կազանի կողմից։ Գլխավոր դերում է Փոլ Դանոն` որպես մտախոհ գրող, որի հորինած կերպարը` Ռուբի Սփարքսը, որի դերակատարն է Զոի Կազանը, հայտնվում է իրական կյանքում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Քալվին Վեյր-Ֆիլդսը (Փոլ Դանոն) երիտասարդ գրող է, ով փորձում է վերականգնել իր առաջին վեպի հաջողությունը, բայց չի կարողանում իրագործել իր գաղափարներից և ոչ մեկը։ Իր ամոթխածությամբ և գաղափարական տեսակետներով, թե ինչ է նշանակում սիրահարվել, Քալվինը նաև պայքարում է հարաբերություններ ստեղծելու համար` զգալով, որ շատ կանայք են հետաքրքրված իր աստվածացված և կանխամտածված կերպարով։ Իր թերապևտը՝ բժիշկ Ռոզենթալը (Էլիթ Գոլդ) նրան մի հանձնարարություն է տալիս. գրել մեկ էջ մի մարդու մասին, ով սիրում է իր ավելի քան անտարբեր շանը՝ Սքոթիին։ Քալվինը մի երազ է տեսնում, որում հանդիպում է գրավիչ մի կնոջ, ով նկարում է Սքոթիին ու ասում, որ շատ է հավանում։ Քալվինն արթնանում է ու երազից ոգեշնչված գրում աղջկա մասին։ Թերապիայի ժամանակ նա խոստովանում է, որ սիրահարված է այն կերպարին, որի մասին գրում է, և պատմում է թերապևտին Ռուբի Սփարքսի մասին ամեն ինչ։ Քալվինի եղբայրը՝ Հարրին (Քրիս Մեսինա) և եղբոր կինը՝ Սյուզին (Թոնի Թրաքս) գալիս են իր տուն՝ կանացի հագուստեղենի մասին մի քանի հոդվածներ գտնելու։ Նույն գիշերը, մինչ գրամեքենային ընկած կքներ, Քալվինը մի հատված է գրում, որտեղ Ռուբին ընդունում է, որ սիրահարվում է Քալվինին, թեև ինքը այն տղաներից չէ, ում սովորաբար սիրահարվում է։ Հաջորդ օրը Քալվինը ապշած էր՝ գտնելով Ռուբիին իր խոհանոցում՝ որպես իրական ապրող էակ։ Կարծելով, թե խելագարվում է, նա կանչում է Հարրիին, ով չի հավատում նրան ու խորհուրդ է տալիս մեկ ուրիշին գտնել իր անմտությունները լսելու համար։ Ռուբին շփոթված է Քալվինի պահվածքից և պնդում է միասին գնալ, սակայն Քալվինը մենակ է գնում առևտրի և հանդիպում է Մաբելին, որ իր գրքերի երիտասարդ երկրպագու է և Քալվինին նախկինում տվել էր իր հեռախոսահամարը։ Ռուբին բացահայտում է նրանց և կարծում, թե խաբված է։ Հաջորդ տեսարանում Քալվինը պարզում է, որ ուրիշները ևս տեսնում են նրան՝ ապացուցելով, որ նա իրական մարդ է, ոչ թե երևակայության արդյունք։ Քալվինը բացատրում է, որ շատ ճնշված է իրեն զգում, և նրանք հաշտվում են։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փոլ Դանոն, որպես Քալվին Վեյր-Ֆիլդս, երիտասարդ գրող է, որը պայքարում է ինքն իր դեմ, քանի որ չի գրել ոչ մի ամբողջական գիրք սկսած տասնինը տարեկանում իր առաջին գրքի հրատարակությունից։
- Զոի Կազանը, որպես Ռուբի Թիֆֆանի Սփարքս, մի կին է, ով ի սկզբանե երազանք է ու ոգեշնչում է Քալվինին գրել իր մասին մինչ մի օր վերջ ի վերջո նա հայտնվում է նրա իրական կյանքում։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուբի Սփարքս ֆիլմը գրվել է Զոի Կազանի կողմից, որը խաղում է համանուն կերպարի դերը։ Կազանը սկզբնապես ոգեշնչված մի անտեսված մանեկենից և Պիգմալյոնի միֆից` արագ գրեց սցենարի քսան էջերը, այնուհետև վեց ամսով մի կողմ դրեց այն։ Նա շարունակեց գրելը, երբ արդեն պարզ էր գլխավոր հասկացությունը` սիրո գաղափարի և դրա իրական լինելու համեմատությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.nytimes.com/2012/07/25/movies/ruby-sparks-starring-zoe-kazan-and-paul-dano.html
- ↑ http://www.imdb.com/title/tt1839492/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.metacritic.com/movie/ruby-sparks
- ↑ http://www.tasteofcinema.com/2015/20-great-magical-realism-movies-that-are-worth-your-time/2/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.filmaffinity.com/es/film527159.html
- ↑ 8,0 8,1 http://www.interfilmes.com/filme_27731_Ruby.Sparks.A.Namorada.Perfeita-(Ruby.Sparks).html
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 http://www.imdb.com/title/tt1839492/fullcredits
- ↑ 10,0 10,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=205375.html
|
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- 2012 ֆիլմեր
- Fox Searchlight Pictures ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ֆիլմեր գրողների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Ֆրանսերեն ֆիլմեր
- 2010-ականների ֆրանսերեն ֆիլմեր