Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Սթիվ Ջոբս (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվ Ջոբս
անգլ.՝ Steve Jobs[1]
Երկիր ԱՄՆ[1]
 Միացյալ Թագավորություն
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
ԹեմաՍթիվ Ջոբս
Թվական2015, նոյեմբերի 12, 2015[1][2] և հունվարի 14, 2016[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեննի Բոյլ
ՊրոդյուսերՄարկ Գորդոն
Սցենարի հեղինակԱարոն Սորկին[1]
ԴերակատարներՄայքլ Ֆասբենդեր[4][5], Քեյթ Ուինսլեթ[4][5], Սեթ Ռոգեն[4][5], Ջեֆ Դենիելս[4][5], Քեթրին Ուոթերսթոն[4][5], Մայքլ Ստալբերգ[4][5], Պերլա Հեյնի-Ջարդին[4][5], Սառա Սնուկ[4][5], Ջոն Օրտիս[4][5], Emmett Miller?[4], Բոբ Դիլան[4][5], Սլիմ Խեզրի[4], Ջոն Լենոն[4][5], Պաբլո Պիկասո[4][5], Սթիվեն Ուիգ[4], Makenzie Moss?, Ripley Sobo? և Ադամ Շափիրո
ՕպերատորԷլվին Հ. Կյուխլեր[1]
ԵրաժշտությունԴանիել Փեմբերթոն[1]
ՄոնտաժՋոն Հարիս և Էլիոթ Գրեհեմ
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն122 րոպե
Բյուջե30 000 000 $
Շահույթ34 441 873 $
Պաշտոնական կայքէջ

«Սթիվ Ջոբս» (անգլ.՝ Steve Jobs), կենսագրական դրամա, որի հիմքում ընկած է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կյանքի պատմությունը։ Ֆիլմի ռեժիսորը Դեննի Բոյլն է, գլխավոր դերերում հանդես են եկել Մայքլ Ֆասեբենդերը և Քեյթ Ուինսլեթը։ Ֆիլմի սցենարը գրված է Ուոլթեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս» համանուն գիրքի հիման վրա։ Ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 5-ին Թելլուրայդում կայացող կինոփառատոնին[6]։ Հյուսիսային Ամերիկայում լայնածավալ ցուցադրությունը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 23-ին, Մեծ Բրիտանիայում` նոյեմբերի 13-ին[7][8][9][10]։ Ռուսաստանում պրեմիերան տեղի ունեցավ 2016 թվականի հունվարի 1-ին։

Ֆիլմի սյուժեն երեք է Apple կազմակերպության երեք հանգուցային ներկայացումների վրա, որոնց գագաթնակետը հանդիսացավ 1998 թվականը, երբ առաջին անգամ հանրությանը ցուցադրվեց iMac-ը։ Կինոֆիլմում ներկայացված է ապագա թվային հեղափոխության խորհրդանիշ` Apple կազմակերպության «ներքին խոհանոցը», ինչպես նաև հանճարեղ մարդու` Սթիվ Ջոբսի կյանքը։

Դերակատար Դեր
Մայքլ Ֆասբենդեր Սթիվ Ջոբս, Apple Inc կազմակերպության համահիմնադիր[11] Սթիվ Ջոբս, Apple Inc կազմակերպության համահիմնադիր[11]
Քեյթ Ուինսլեթ Ջոաննա Հոֆֆման, մարկետինգային բաժանմունքի ղեկավար[11] Ջոաննա Հոֆֆման, մարկետինգային բաժանմունքի ղեկավար[11]
Սեթ Ռոգեն Սթիվ Վոզնյակ, Apple Inc. կազմակերպության համահիմնադիր և Apple I ու Apple II ստեղծող[11] Սթիվ Վոզնյակ, Apple Inc. կազմակերպության համահիմնադիր և Apple I ու Apple II ստեղծող[11]
Ջեֆֆ Դենիելս Ջոն Սքալլի, 1983-1993 թվականներին Apple գործադիր տնօրեն, Pepsi-Cola ընկերության նախկին նախագահ[11] Ջոն Սքալլի, 1983-1993 թվականներին Apple գործադիր տնօրեն, Pepsi-Cola ընկերության նախկին նախագահ[11]
Մայքլ Սթալբերգ Էնդի Հերցֆելդ, Mac խմբի գործընկեր[11] Էնդի Հերցֆելդ, Mac խմբի գործընկեր[11]
Քեթրին Ուոթերստոն Քրիսեն Բրեննան, Ջոբսի դպրոցական ընկերուհին, Լիզայի մայրը[11] Քրիսեն Բրեննան, Ջոբսի դպրոցական ընկերուհին, Լիզայի մայրը[11]
Սառա Սնուկ Անդրեա «Էնդի» Քաննինգեմ, ձեռնարկատեր և Apple աշխատակից, ով զբաղվում էր արտադրանքի առաջխաղացմամբ[11][12] Անդրեա «Էնդի» Քաննինգեմ, ձեռնարկատեր և Apple աշխատակից, ով զբաղվում էր արտադրանքի առաջխաղացմամբ[11][12]
Ադամ Շապիրո Ավետիս Թևանյան, 1997-2003 թվականներին Apple-ի ծրագրավորման ապահովության զարգացման թիմի ավագ ղեկավար[11] Ավետիս Թևանյան, 1997-2003 թվականներին Apple-ի ծրագրավորման ապահովության զարգացման թիմի ավագ ղեկավար[11]
Փերլա Հեյնի-Ժարդին, ՌաՖլի Սոբո և Մաքենզի Մոս Լիզա Բրեննան-Ջոբս (տարբեր տարիքներում), Ջոբսի առաջին երեխան[11][13] Լիզա Բրեննան-Ջոբս (տարբեր տարիքներում), Ջոբսի առաջին երեխան[11][13]
Ջոն Օրթիս Ջոյել Պֆորզհայմեր, GQ ամսագրի լրագրող, ով Ջոբսից հարցազրույց վերցրեց շնորհադեսից առաջ[14] Ջոյել Պֆորզհայմեր, GQ ամսագրի լրագրող, ով Ջոբսից հարցազրույց վերցրեց շնորհադեսից առաջ[14]

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արոն Սորկինը նշում է, որ ֆիլմը կազմված է 30-րոպե տևողությամբ երեքական մասերից, որոնք ներառում են Սթիվ Ջոբսի կյանքի 60 տարիները։ Բոլոր տեսարանները պետք է ներկայացնեն այն բոլոր դրամատիկական անդրկուլիսյան իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նախքան Apple-ի նոր արտադրանքի` Macintosh թողարկումը(1984 թվական. Macintosh թարմացված մոդելը լույս է տեսել 1988 թվականին, իսկ 1998 թվականին՝ iMac-ը)։ Այդ իրադարձությունները տեղի են ունենում միևնույն ժամանակահատվածում և «երկու հրապարակներ»-ում. առաջինը` ռեստորանում (որտեղ Ջոբսից հարցազրույց են վերցնում), երկրորդը` ավտոտնակում(որտեղ նա ստեղծում է իր ապրանքները),[Ն 1][15][16][17]:

Ինչպես նաև սցենարիստը հայտնում է, որ ֆիլմում ուշադրությունը կենտրոնացված է Ջոբսի` Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի, ընկերության նախկին գործադիր տնօրեն Ջոն Սքալլի, Ջոբսի դստեր` Լիզա Բրեննան-Ջոբսի և զարգացման թիմի աշխատակից Ջոաննա Հոֆֆմանի հետ ունեցած հարաբերությունների վրա[13][18][19][20][21][22]։

Սցենարիստի խորհրդականը անձամբ Սթիվ Վոզնյակն է եղել։ Սակայն նա չէր պահանջում իրեն ցույց տալ սցենարի վերջնական տարբերակը` համարելով այդ խնդրանքը անվայել[23]։

Դեննի Բոյլն այսպես է մեկնաբանում Սորկինի հետ աշխատանքի փորձը. «Չնայած Սորկինի համբավին` նրա հետ հետաքրքիր է համագործակցել։ Նա իրեն դերասանական կազմից բարձր չի դասում, անհրաժեշտության դեպքում պատրաստ է նույնիսկ փոփոխության ենթարկել սցենարը. եղել են նաև այդպիսի դեպքեր։ Ահարոնը պատրաստ է նրանց հետ աշխատել այնքան, մինչև չստանա այն արդյունքը, որն անհրաժեշտ է»[24]։

Ինչպես նաև ռեժիսորը բացատրում է այս ծրագրի ընտրության իր մոտիվացիան. «Ես վերջացրել էի Դեյվ Էգերսի «Միջավայր» վեպի ընթերցանությունը, երբ ստացա սցենարը, և այն իմ մտքին նոր ուղղություն տվեց։ Ես սկսեցի մտածել շրջադարձային պահերի մասին, որը մենք հիմա ապրում ենք։ Իմ կարծիքով մենք թերագնահատում ենք, թե ինչպես են թեթևացնում մեր կյանքը տեխնոլոգիաներն ու նրանք, ովքեր ներմուծում են այն։ Նրանք բերում են ծաղկունք, և մենք պետք է դրանց մասին ֆիլմ նկարահանենք։ Տեխնոլոգիաները ավելի շատ են մեզ կառավարում, քան կառավարությունը։ Մենք նրանց չենք ընտրում, սակայն նրանք դարձել են մեր առաջնորդները[24]։ Բացի այդ, Բոյլը նշում է, որ իր նոր ֆիլմը համարում է «գաղտնի տրիլոգիայի» մի մասը, որը սկսվում է «Սոցիալական ցանցեր»[Ն 2] ֆիլմով»[24]։

Այս ֆիլմի նկարահանումներից հրաժարվել են Լեոնարդո Դի Կապրիոն, Քրիստիան Բեյլը, Դևիդ Ֆինչերը Նատալի Պորտմանը և Sony Pictures կինոընկերությունը[25]։

Նկարահանման գործընթաց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Rolling Stone ամսագրին տրված հարցազրույցի ժամանակ Դեննի Բոյլը պատմեց, որ նա օգտագործել է «թատրոնին բնորոշ երեք ակտից կազմված պատմվածքի կառույց։ Թող որ այդ մասերը անշարժ չլինեն, թող շարժվեն։ Առաջին գործողությունը նկարահանել ենք 16 միլիմետրանոց ժապավենի վրա, իսկ որպես սաունդթրեք ընտրել ենք այնպիսի երգ, որը միանգամից հիշեցում է առաջին անձնական համակարգիչների հնչողությունը։ Երկրորդ գործողությունում, որը նկարահանվել է 35 միլիմետրանոց ժապավենի վրա, ուրիշ երաժշտություն է և զգացողություններ. այն հիշեցնում է 1988 թվականին նկարահանված ավանդական ֆիլմ։ Իսկ վերջին տեսարանը մենք նկարահանել ենք Alexa թվային տեսախցիկով։ Հիմա մենք արտացոլում ենք թվային տեխնոլոգիաների անվերջանալի աշխարհը, որն էլ Ջոբսի երազանքն է եղել»[24]։

Ահա ինչպես է ռեժիսորը մեկնաբանել ֆիլմը երեք մասերի բաժանելու գաղափարը. «Եթե դուք սահմանափակվում եք կարևոր պահերով, ապա մարդու մասին կարող եք պատմել ավելի շատ։ Սկիզբ, մեջտեղ, վերջ. ահա այն երեք գործողությունները, որոնք ի սկզբանե զետեղված է մեր մեջ։ Ես չեմ ասում, որ մեր երեք գործողությունները ներկայացնում են Ջոբսի կյանքի սկիզբը, միջին հատվածը կամ էլ վերջը։ Բայց այն մոտեցումը, որը Արոնը տվել է «գլխավոր հիթեր» անվանումը, թույլ է տալիս ամբողջությամբ ցուցադրելով` կենտրոնանալ մի քանիսի վրա»[24]։ Բացի այդ, նա հայտարարեց, որ չէր ձգտում Մայքլ Ֆասբենդերին Ջոբսի կրկնօրինակը դարձնել. «Նկարահանումների ժամանակ մենք մի քանի կեղծամ ենք օգտագործել և փոքր-ինչ փոխել ենք աչքերի գույնը, քանի որ ցանկանում էինք, որպեսզի նա ունենար այն նույն աչքերի գույնը, ինչ Ջոբսի աղջկա` Լիզայի դերը մարմնավորող մնացած երեք դերասանուհիները։ Դուք պետք էր վերջինիս մեջ տեսնեիք Ջոբսի «շարունակությունը»։ Չենք օգտագործել կեղծ գրիմ։ Մայքլի մասին չի կարելի ասել «Ջոբսի նմանակ», բայց, այնուամենայնիվ, Ֆիլմի վերջում դուք կհամոզվեք, որ նրան հաջողվել է դառնալ Ջոբս»[24]։

Բոյլը հիմնականում անդրադառնում է սցենարի «կոսմետիկ» փոփոխություններին, որոնք չնչին կերպով ազդում են տեղեկությունների ճշգրտության վրա.

Օրինակ, առաջին և երրորդ ակտերը... իրականում այդ երկու ակտերը տեղի են ունենում նույն վայրում` Կուպերտինոյում` Flint Center-ում։ Ջոբսը ցանկանում էր վերադառնալ այնտեղ iMac-ի աշխատանքների համար. փայլուն գաղափար։ Բայց մեզ անհրաժեշտ էին ևս երեք տարբեր թատերական տեսարաններ, քանի որ մենք ցանկանում էինք զարգացման զգացողություններ առաջացնել։ Այնպես որ մենք դա փոխեցինք։ Կային մի քանի տեսարաններ, որոնք մենք տեղափոխեցինք փողոց. օրինակ, ֆիլմի վերջում Վոզնյակի հետ տեսարանը. «Անհնար է միաժամանակ լինել և՛ արժանապատիվ, և՛ տաղանդավոր մարդ, այդպես չի լինում»։ Իրականում այս խոսակցությունը ընթանում էր հանդերձարանում։ Բայց մենք մտածեցինք. քանի որ Վոզնյակը անընդհատ վերադառնում էր նույն վեճին, ինչո՞ւ նա այդ ամենը չասի հրապարակավ` Ջոբսի տասնյակ ներկայացուցիչների և «խնձորե» վերնաշապիկներով երիտասարդության առաջ։ Վերջիններս մարմնավորում են Apple-ի վերելքը, Վոզնյակը` կորպորացիայի անցյալը, իսկ ահա մենք նպաստել ենք, որ միմյանց բախվեն անցյալն ու ապագան...[24]

:

Թրեյլեր և թիզեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 17-ին, Universal Pictures կինոընկերությունը ներկայացրեց սպասվող ֆիլմի առաջին թիզեր-թրեյլերը։ Մեկ րոպե տևղությամբ հոլովակը տեղադրվեց YouTube-ում։ Այս հոլովակում երևում էր այն էպիզոդը, երբ Սթիվ Ջոբսը ծափահարությունների ներքո ներկայացնում է իր ընկերության արտադրանքը[26]։ Հունիսին թողարկվեց ֆիլմի առաջին թրեյլերը[27], իսկ սեպտեմբերի 18-ին ներկայացվեց երկրորդը[28]։

Փոխազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվ Վոզնյակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարին Սթիվ Վոզնյակը հայտարարեց, որ նախքան ֆիլմը նկարահանելն ինքը ֆիլմի մանրամասները մի քանի անգամ քննարկել է Սեթ Ռոգենի հետ, ինչպես նաև պատմում է, որ Ռոգենի մեկնաբանության և ֆիլմի այլ ասպեկտների վրա չի ազդել։ Վոզնյակը վստահեցնում էր, որ Ռոգենը գլուխ կհանի իր դերից[29]։ Սակայն Վոզնյակը խոստովանեց, որ հուլիսի 1-ին ներկայացված ֆիլմի թրեյլերը իր մեջ հակադիր զգացողություններ է առաջացրել։ Ծրագրավորողին հիմնականում շփոթացրել էր, թե ինչպես է իր դերը կատարում Սեթ Ռոգենը։ «Ես այլ կերպ եմ խոսում։ Մյուս կողմից, չնայած ես չեմ ասել այն բառերը, որոնք հնչեցնում է Ռոգենը, բայց դրանց իմաստը, գոնե մասամբ, ճշմարտացի է։ Թրեյլերում զգացվում է ջոբսյան ոգին` չնայած որ չափազանցրած է»,-հայտարարում է Վոզնյակը։ Ինչպես նաև նշում է, որ ֆիլմի սցենարիստ Արոն Սորկինին խորհուրդ է տվել և ընթրել է իր դերը մարմնավորած Ռոգենի հետ, հավելեց նաև, որ սցենարիստին խնդրել է ցույց չտալ սցենարը։ 1970-ական թվականների համակարգչային հեղափոխության ռահվիրաներից մեկի խոսքերով, Վոզնյակը նմանատիպ խնդրանքները անվայել էր համարում և գիտակցում էր, որ այդպիսի ֆիլմերում «փաստացի ճշմարտությունը զվարճանքից հետո երկրորդ տեղում է»[30]։ Ինչպես նաև Վոզնակին դուր չէր եկել, որ ֆիլմում անդրադարձ է կատարվել իր և Ջոբսի հակադրության թեմային, որը, ըստ Վոզնյակի, չէր էլ եղել։ «Ես երբեք ոչ մեկի չեմ մեղադրել գրաֆիկական ինտերֆեյսի գողության մեջ։ Եվ երբեք դիտողություն չեմ արել այն մասին, որ ինչ-որ մեկը գողացել է իմ մտահղացումները»,-բարկությամբ ասել է ծրագրավորողը[31]։

Այնուամենայնիվ, ֆիլմի սևագրական տարբերակը դիտելուց հետո, ընկերության համահիմնադիրը դրական արտահայտվեց։ Նա նշեց, որ ի տարբերություն նախորդ ժապավենի, որտեղ գլխավոր դերը խաղում էր Էշթոն Կութչերը` Մայքլ Ֆասբենդերի դերակատարմամբ տեսարանները ավելի ճշմարտացի են։ «Ես դիտել եմ ֆիլմի սևագիր տարբերակը և զգացի, որ տեսնում եմ ոչ թե դերասաններին, այլ կենդանի մարդկանց` այդ թվում նաև Ջոբսին»,-մեկնաբանում է Վոզնյակը[23]։

Սկանդալ Sony շուրջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Sony Pictures կինոընկերության գործընկերների նամակագրության գողությունից հետո ֆիլմը դարձավ սկանդալի հիմնական մեղադրյալներից մեկը։ Ստուդիան մշակել էր կենսագրական ֆիլմ այն ակնկալիքներով, որ Սթիվ Ջոբսի դերակատարությունը կտրվի Քրիստիան Բեյլին, իսկ ռեժիսորը կլինի Դևիդ Ֆինչերը։ Երկու կինոընկերությունները` Sony Pictures և Universal Picture շահեցին նախագիծը։ Սակայն, այն բանից հետո, երբ Sony ընկերության ղեկավարների` ֆիլմի շուրջ վեճերը դարձան հանրության սեփականություն, պրոդյուսեր Սքոթ Ռուդինը պայմանագիր կնքեց Universal Pictures կինոընկերության հետ[30]։

Պարգևներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Օսկար» մրցանակ
2016
Լավագույն տղամարդու դեր (Մայքլ Ֆասբենդեր)
Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր (Քեյթ Ուինսլեթ)
«Ոսկե գլոբուս» մրցանակ
Լավագույն սցենար (Արոն Սորկին)
Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր (Քեյթ Ուինսլեթ)
«Սպուտնիկ» մրցանակ
Լավագույն հարմարեցված սցենար (Արոն Սորկին)
«BAFTA» մրցանակ
Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր (Քեյթ Ուինսլեթ)

Անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ոսկե գլոբուս» մրցանակ
2016
Լավագույն տղամարդու դեր (Մայքլ Ֆասբենդեր)
Լավագույն երաժշտություն (Դենիել Փեմբերտոն)
«Սպուտնիկ» մրցանակ
Լավագույն տղամարդու դեր (Մայքլ Ֆասբենդեր)
Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր (Քեյթ Ուինսլեթ)
Լավագույն մոնտաժ (Էլլիոթ Գրեհեմ)
«BAFTA» մրցանակ
Լավագույն տղամարդու դեր (Մայքլ Ֆասբենդեր)
Լավագույն հարմարեցված սցենար (Արոն Սորկին)
«Australian Academy of Cinema and Television Arts Award» մրցանակ
Լավագույն տղամարդու դեր (Մայքլ Ֆասբենդեր)
Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր (Քեյթ Ուինսլեթ)
Լավագույն սցենար (Արոն Սորկին)
ԱՄՆ Կինոդերասանների գիլդիայի մրցանակ
Լավագույն տղամարդու դեր (Մայքլ Ֆասբենդեր)
Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր (Քեյթ Ուինսլեթ)
Լավագույն սցենար (Արոն Սորկին)
London Critics Circle Film Awards
Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր (Քեյթ Ուինսլեթ)
Լավագույն տղամարդու դեր (Մայքլ Ֆասբենդեր)
Լավագույն բրիտանական դերասան (Մայքլ Ֆասբենդեր)
Լավագույն բրիտանական դերասանուհի (Քեյթ Ուինսլեթ)
Լավագույն սցենարիստ (Արոն Սորկին)
Լավագույն մոնտաժ (Էլլիոթ Գրեհեմ)

Սթիվ Ջոբս

  1. ինչպես նաև ներկայացված են Ջոբսի կյանքի հիմնական կարևոր պահերը ցուցադրող մի քանի ֆլեշբեքեր
  2. այս ֆիլմի սցենարիստը Սորկինն է

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 Internet Movie Database — 1990.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. «With 'Steve Jobs,' Fassbender Shoots to the Top of This Year's Best Actor Oscar Race» (անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 5.
  7. «Steve Jobs (2015)». Box Office Mojo.
  8. Arlene Washington (2015 թ․ սեպտեմբերի 11). «Universal's 'Steve Jobs' to Release Early in New York, Los Angeles». The Hollywood Reporter. (Prometheus Global Media). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
  9. Dave McNary (2015 թ․ սեպտեմբերի 11). «Universal Tweaks 'Steve Jobs' Release». Variety. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
  10. «UK Film release schedule — past, present and future» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 Han, Angie. (27 января 2015). «Danny Boyle's 'Steve Jobs' Starts Shooting in San Francisco» (անգլերեն). /Film. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  12. «Andy Cunningham meeting Sarah Snook» (անգլերեն). Twitter. 30 марта 2015. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  13. 13,0 13,1 Goldberg, Matt. (17 ноября 2014). «Aaron Sorkin Talks Steve Jobs Biopic; Says Jobs' Daughter Lisa "Is the Heroine of the Movie"» (անգլերեն). Collider. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  14. Hipes, Patrick. (11 февраля 2015). «John Ortiz Joins 'Steve Jobs'; Tony Hale In 'Alvin & The Chipmunks 4′» (անգլերեն). deadline.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  15. Jagernauth, Kevin. (18 ноября 2014). «Aaron Sorkin Talks 181-Page 'Jobs' Script, Says "About 100 Of It Is That One Character"» (անգլերեն). Indie Wire. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  16. Bishop, Bryan. (11 декабря 2014). «This is how excited David Fincher was about the Steve Jobs movie» (անգլերեն). The Verge. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  17. Sciretta, Peter. (27 января 2015). «Is Danny Boyle's Steve Jobs Still Set Primarily During Three Keynotes?» (անգլերեն). Slash Film. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  18. Campbell, Mikey. (6 ноября 2014). «Aaron Sorkin reveals details of Steve Jobs biopic, says he helped 'fix typos' in famous Stanford commencement speech» (անգլերեն). Apple Insider. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  19. The Bite in the Apple: A Memoir of My Life with Steve Jobs. St. Martin's Griffin. էջ ebook. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն); Unknown parameter |lasе= ignored (օգնություն)
  20. Edwards, Jim. (26 декабря 2013). «These Pictures Of Apple's First Employees Are Absolutely Wonderful» (անգլերեն). Business Insider. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
  21. Nakaso, Dan. (29 октября 2013). «Steve Jobs' ex describes coping with the mercurial Apple genius» (անգլերեն). San Jose Mercury. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.
  22. «'Inherent Vice's' Katherine Waterston Joins Steve Jobs Movie» (անգլերեն). Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  23. 23,0 23,1 «Возняк одобрил новый байопик о Стиве Джобсе» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 24,6 «Дэнни Бойл: «Технари управляют нами в большей степени, чем правительство»» (ռուսերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
  25. В Лос-Анджелесе начались съемки байопика о Стиве Джобсе
  26. Вышел тизер нового фильма о Стиве Джобсе
  27. Вышел полноценный трейлер фильма «Стив Джобс» с Майклом Фассбендером
  28. Вышел новый трейлер байопика о Стиве Джобсе
  29. «Woz on watches, addiction and being played by Seth Rogen» (անգլերեն). BBC. 15 февраля 2015. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
  30. 30,0 30,1 «Сооснователя Apple смутила игра Сета Рогена в «Стиве Джобсе»» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
  31. ««Если пользуешься Mac, то доволен Стив Возняк»» (ռուսերեն). Gazeta.ru. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]