Երկու ընկերներ, որոնք ունեն համատեղ բիզնես, որոշում են գումար հայթայթել այն փրկելու համար։ Նրանք որոշում են անելանելի դրությունից դուրս գալու համար դիմել կանացի թենիսի մրցախաղին առնչվող խարդախության։ Թենիսիստուհիներից մեկին սիրահարված հերոսին, սակայն, ուզում են ամուսնացնել թաղային հեղինակություն Աղվանի դստեր՝ Փիրուզի հետ։ Ռոմանտիկ հերոսին հետապնդում, սիրահետում է Փիրուզը, նրա հայրը՝ Աղվանը, և վերջինիս կինը՝ Ժաննան, ով, ևս, փորձում է գայթակղել հերոսին[1]։