Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Սիրո մասին չենք խոսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրո մասին չենք խոսի
Երկիր ԽՍՀՄ
Թվական1988
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎարիս Բրասլա
ԵրաժշտությունԻմանց Կալնինշ
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

«Սիրո մասին չենք խոսի» (լատիշ․՝ «Par mīlestību pašreiz nerunāsim», ռուս.՝ «О любви говорить не будем»), 1988 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վարիս Բրասլան Անդրիս Կոլբերգսի «Առավոտյան մոտ ավտոմեքենայում» վեպի հիման վրա Ռիգայի կինոստուդիայում[1]։

Նորապսակներ Բրիգիտայի և Ինդուլիսի ընտանեկան կյանքը նման է բազմաթիվ այլ զույգերի կյանքին, որի հիմնական խնդիրներն են սեփական տան բացակայությունը, երեխայի խնամքը և փողի հավերժական պակասը։ Բնակարանը հերթական անգամ փոխելուց հետո Բրիգիտան օգնության համար դիմում է Ֆրեդիսին՝ Ինդուլիսի պատանեկության ընկերոջը, որը վարչական պաշտոն է զբաղեցնում խոշոր արդյունաբերական ձեռնարկությունում։

Գործարանային փաստաթղթերի հետ կապված մանիպուլյացիաների արդյունքում պետությանը պատճառվել է նյութական վնաս։ Տեղի ունեցածի համար պատասխանատուն Բրիգիտան է, որին Ֆրեդիսը միտումնավոր աշխատանքի էր ընդունել պատասխանատու պաշտոնում։ Չնայած քննիչի օգնությանը՝ երիտասարդ կինը ստիպված է լինում մի քանի տարի անցկացնել ուղղիչ գաղութում։

Ազատ արձակվելուց հետո Բրիգիտան երազում է վրեժխնդիր լինել իր կոտրված ճակատագրի համար։ Հասկանալով, որ միևնույն ժամանակ սիրում և ատում է իր նախկին ամուսնուն, որն ամուսնալուծությունից հետո ապրում է նոր ընտանիքի հետ, Բրիգիտան անհաջող փորձ է կատարում արթնացնելու հին զգացմունքները։ Նրանք հանդիպում են, բայց շուտով բաժանվում են արդեն ընդմիշտ։

  • Իլզե Ռուդոլֆ – Բրիգիտա
  • Մարիս ԱնդերսոնսԻնդուլիս
  • Լիգա Կակտինյա – Այա
  • Ուլդիս Դումպիս – Վիցկիս
  • Հարի Սպանովսկիս – Ֆրեդիս
  • Վիզմա Օզոլինա – ծանոթ
  • Էդգար Սուկուրս – կնքահայր

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակ՝ Էրիկ Լանս
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վարիս Բրասլա
  • Բեմադրող օպերատոր՝ Ալվիս Մենգոլս
  • Կոմպոզիտոր՝ Իմանտս Կալնինշ
  • Բեմադրող նկարիչ՝ Պետերիս Ռոզենբերգս
  • Հնչյունային օպերատոր՝ Գլեբ Կորոտեև
  • Ռեժիսոր՝ Ա. Ժուկովսկի
  • Օպերատոր՝ Գ. Կրիևս
  • Կոստյումների նկարիչ՝ Սկայդրա Դեկսնե
  • Նկարիչ-գրիմարար՝ Ռիմա Աբոլտինյա
  • Խորհրդատու՝ Էգոնս Ռուսանովս
  • Տնօրեն՝ Սարմա Մատվեկա[2]
  • «Մեծ Կրիստապ» կինոփառատոնի դափնեկիր «Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում (1988)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]