Սիրո օրեր
Սիրո օրեր իտալ.՝ Giorni d'amore | |
---|---|
Երկիր | Իտալիա |
Ժանր | դրամա և կինոկատակերգություն |
Թվական | 1954[1] |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Ջուզեպպե դե Սանտիս[1] և Leopoldo Savona?[1] |
Սցենարի հեղինակ | Libero de Libero?, Ջուզեպպե դե Սանտիս, Էլիո Պետրի և Ջաննի Պուչինի |
Դերակատարներ | Մարչելլո Մաստրոյանի, Մարինա Վլադի, Գաբրիելե Տինտի, Giulio Calì?, Պինա Գալինի, Gildo Bocci?, Ռենատո Կիանտոնի, Պիետրո Տորդի, Lucien Gallas?[2], Օլգա Վարեն[2] և Ughetto Bertucci?[2] |
Օպերատոր | Օթելլո Մարտելլի |
Երաժշտություն | Մարիո Նաշիմբենե |
Տևողություն | 98 րոպե |
Giorni d'amore Վիքիպահեստում |
«Սիրո օրեր» (իտալ.՝ Giorni D'Amore), իտալական նեոռեալիզմի հիմնական թեմաներով նկարահանված ֆիլմ (1945-1955 թվականներ)։ Առաջին նեոռեալիստական ֆիլմը համարվում է 1945 թվականին Ռոբերտո Ռոսսելինիի կողմից նկարահանված՝ «Հռոմը բաց քաղաք է» ֆիլմը։
Չորս տարի անց՝ Վիտտորիո դե Սիկայի «Հեծանիվների գողերը» ֆիլմի թողարկումից հետո, ամբողջ աշխարհն սկսեց խոսել իտալական նեոռեալիզմի մասին[3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Անժելան և Պասկուալեն իտալական փոքրիկ գյուղի բնակիչներ են։ Երիտասարդները սիրահարված են, սակայն նրանց հարսանիքը անընդհատ հետաձգվում է, քանի որ նրանց ընտանիքները հարսանիքի համար գումար չունեն. գյոաղատնտեսական աշխատանքները բավականաչափ եկամուտ չեն ապահովում։
Այնուհետև Պասկուալը ծրագիր է առաջարկում՝ հարսն ու փեսան միասին կփախչեն, իսկ վերադառնալուն պես նրանք կամուսնանան առանց թանկարժեք արարողությունների, հարսանեկան զգեստի և ամուսնական մատանիների։ Դրանում նրանց փորձում են օգնել սիրահարների հարազատները՝ համագյուղացիների աչքի առաջ պատկերելով վիճաբանությունն ու բաժանումը[4]։ Բայց դաստիարակված աղջիկ Անժելան ամենևին էլ չի սիրում գյուղական ճանապարհներով փախչել և ընտանիքների միջև շինծու վեճը վերածվում է իսկական վիճաբանության...
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարինա Վլադի՝ Անժելայի դերում
- Մարչելո Մաստրոյանի՝ Պասկաուլեի դերում
- Պինա Գալլինի
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1954 թվականին Իտալիայի կինոլրագրողների ասոցիացիայի կողմից արժանացել է «Արծաթե ժապավեն» մրցանակի։
- 1954 թվականին արժանացել է Սան Սեբաստիանի կինոփառատոնի գլխավոր մրցանակի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0047024/
- ↑ 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «NY Times: Days of Love». Movies & TV Dept. The New York Times. Baseline & All Movie Guide. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 17-ին.
- ↑
{{cite web}}
: Empty citation (օգնություն)