Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Սոցիալ-դեմոկրատիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալ-դեմոկրատիա, քաղաքական, սոցիալական և տնտեսական փիլիսոփայություն և գաղափարախոսություն, որը հիմնված է սոցիալիստական, արհմիութենական, բանվորական և ժողովրդավարական շարժումների վրա, որը նպատակ ունի հասնել սոցիալական հավասարության և արդարության[1]։ Որպես կանոն, սոցիալ-դեմոկրատիան ձգտում է ստեղծել ազատական-ժողովրդավարական և սոցիալական բարեկեցության պետություն, որն օգտագործում է խառը կամ սոցիալական ուղղվածություն ունեցող շուկայական տնտեսություն[2][3]։ Գաղափարախոսությունն առաջացել է մարքսիզմի գաղափարների ռեվիզիոնիզմի արդյունքում, որի գործընթացը տեղի է ունեցել 20-րդ դարի առաջին կեսի ընթացքում[4][5]։

Միևնույն ժամանակ, ժամանակակից սոցիալ-ժողովրդավարության գաղափարախոսությունը մի փոքր ավելի ձախ է, քան սոցիալական լիբերալիզմը և մի փոքր ավելի աջ, քան ժողովրդավարական սոցիալիզմը։ Ի տարբերություն դեմոկրատական սոցիալիստների, սոցիալ-դեմոկրատները դեմ են մասնավոր սեփականության համընդհանուր ազգայնացմանը՝ սահմանափակվելով միայն պետության համար կարևոր տնտեսական ճյուղերում ազգայնացմամբ։ Այսպիսով, դեմոկրատական սոցիալիստները կարծում են, որ սոցիալական հավասարությունն ավելի կարևոր է, քան տնտեսական իրավունքները[3]։ Ի տարբերություն սոցիալական լիբերալների, սոցիալ-դեմոկրատները կարծում են, որ սոցիալական հավասարությունը և տնտեսական իրավունքները հավասարազոր են իրենց կարևորությամբ, մինչդեռ սոցիալ-լիբերալների համար գերակշռում է տնտեսական իրավունքների նշանակությունը[5]։

Այժմ ընդունված է համարել, որ սոցիալ-դեմոկրատիան ձևավորվել է սոցիալիստական հոսանքների, օրինակ՝ ուտոպիական սոցիալիզմի և մարքսիզմի ազդեցության տակ, սակայն համարվում է նաև, որ սոցիալ-դեմոկրատիայի հայեցակարգը ծնվել է քաղաքական զարգացման շատ ավելի վաղ ժամանակաշրջաններում[6]։

Սոցիալ-դեմոկրատիայի համառոտ պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարմիր վարդը սոցիալ-դեմոկրատների միջազգային խորհրդանիշն է։

Գաղափարախոսության ծագումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տերմինը սկսեց գործածվել Ստեֆան Բորնի «Աշխատանքային եղբայրության» մեջ, երբ նրա անդամները 1840-ականների վերջին սկսեցին իրենց նկատմամբ օգտագործել «սոցիալ-դեմոկրատներ» անվանումը, սակայն հասկանալի բացատրություն, թե ինչ է դա ընդհանրապես չկար, ինչի պատճառով մինչև Առաջին համաշխարհային պատերազմը «սոցիալ-դեմոկրատներ» էին անվանում ինչպես մարքսիստներին, այնպես էլ ձախ գաղափարախոսության հետևորդներին (անարխիզմից դուրս), ինչպես Ֆ. Լասալին և ռեֆորմիստական սոցիալիզմի այլ հետևորդներին։ Այսպիսով, այս կատեգորիան միավորեց արմատական հեղափոխականներին Վ. Ի. Լենինին և Ռ. Լյուքսեմբուրգին, և E տիպի չափավոր էվոլյուցիոնիստներին։

Ահա թե ինչպիսին էր սոցիալ-դեմոկրատիան Վ. Ի. Լենինի աշխատություններում 1897 թվականին՝

Սոցիալ-դեմոկրատների գործունեությունն ինչպես գիտեք, իրեն խնդիր է դնում ղեկավարել պրոլետարիատի դասակարգային պայքարը և կազմակերպել այս պայքարը իր երկու դրսևորումներով՝ սոցիալիստական (պայքար կապիտալիստական դասի դեմ, որը ձգտում է ոչնչացնել դասակարգային համակարգը և սոցիալիստական հասարակության կազմակերպումը) և Ժողովրդավարական (պայքար բացարձակության դեմ)։ Ձգտելով նվաճել երկրում Ռուսաստանի քաղաքական և սոցիալական համակարգի ժողովրդավարացումը), հենց իրենց հայտնվելուց ի վեր՝ որպես հատուկ սոցիալ-հեղափոխական ուղղություն, ռուս սոցիալ-դեմոկրատները միշտ ընդգծել են պրոլետարիատի դասակարգային պայքարի երկակի դրսևորումն ու բովանդակությունը, միշտ պնդել են իրենց սոցիալիստական և Ժողովրդավարական առաջադրանքների անքակտելի կապը․ կապը, որը հստակ արտահայտված է իրենց կողմից ընդունված անունով։ Սոցիալ-դեմոկրատական։
- «Ռուս սոցիալ-դեմոկրատների խնդիրները»[7]

Տերմինի վերջնական հաստատումը և, համապատասխանաբար, առանձին գաղափարախոսությունը տեղի է ունեցավ 1863 թվականին ԳՍԴԿ-ի հաստատմամբ։ Կուսակցությունը նշանակալի գաղափարական ազդեցության տակ էր Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի, ինչպես նաև Էդուարդ Բերնշտեյնի կողմից, որոնք իրականում կառուցեցին և ստեղծեցին սոցիալ-դեմոկրատիայի առաջին միասնական տեսությունը, ինչը հանգեցրեց գաղափարախոսության ժողովրդականության արագ աճին ամբողջ աշխարհում, որի գագաթնակետը դարձավ II Ինտերնացիոնալի ստեղծումը 1889 թվականին[8]։

19-րդ դարի վերջին Բեռնշտեյնի գաղափարական ազդեցությունը վերջապես վերցնում է վերահսկողությունը սոցիալ-դեմոկրատիայի վրա, որի շնորհիվ ժողովրդավարական սոցիալիստներն ու կոմունիստները սկսում են առանձնանալ սոցիալ-դեմոկրատներից, և հիմնական գաղափարը պետության էվոլյուցիոն բարեփոխումների գծի հաստատումն էր, որտեղ հիմնական դերը խաղում է երկրի սոցիալիզմին անցնելու գործընթացը, և ոչ թե դրա արդյունքը։ 19-րդ դարի վերջին Բեռնշտեյնը սկսեց իր գործունեությունը որպես սոցիալ-դեմոկրատական։ Այս գործընթացի շնորհիվ հեղափոխական պայքարից շեշտը դրվեց ժողովրդավարական պայքարի վրա։ Հայեցակարգը լայն տպավորություն թողեց հասարակ ընտրողների վրա, ինչի շնորհիվ ամբողջ աշխարհի սոցիալ-դեմոկրատական ուժերը սկսեցին գերիշխող դերեր զբաղեցնել քաղաքականության մեջ, ինչպես օրինակ տեղի ունեցավ Սկանդինավյան երկրներում։

Սոցիալ-դեմոկրատական ուժերի համար ոսկե դարաշրջան է սկսվել։ Նրանք դարձել են իշխող կամ կոալիցիոն ուժեր, և նշանակալի արդյունքների հասնելու ֆոնին ձեռք են բերում չափազանց մեծ ժողովրդականություն։ Այս ֆոնին սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները վերջնականապես մերժում են մարքսիզմը նրա հնացման պատճառով (ըստ սոցիալ-դեմոկրատների), ինչպես, օրինակ, տեղի է ունեցել ԳՍԴԿ-ում Գոդեսբերգյան ծրագրի ընդունմամբ։

Չնայած այն հանգամանքին, որ սոցիալ-դեմոկրատիան խիստ ճկուն և բարեփոխական գաղափարախոսություն է, այն ունի երեք հիմնական թեզեր՝ ազատություն, արդարություն և համերաշխություն[9][10]։

Սոցիալ-դեմոկրատիայի քաղաքական թեզեր[9][10]՝

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության քննադատությունը ավանդական քննադատություն է երկու հիմնական դրույթների՝ սոցիալիզմի և ժողովրդավարության։ Ընդ որում, քննադատությունը գալիս է երկու կողմից՝ և աջ և ձախ։

Առաջին սոցիալիստական կուսակցությունների ի հայտ գալուց ի վեր դրանք դարձել են սոցիալիզմի՝ որպես տնտեսական դոկտրինի անվճարունակության մեղադրանքների թիրախ[11]։ Հետագայում այս գաղափարը զարգացավ Ռոտբարտի, Միզեսի, Հայեկի և շատ այլ տնտեսագետների աշխատություններում։

Մյուս կողմից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության՝ բոլշևիկների և սոցիալ-դեմոկրատների բաժանումից ի վեր, առաջինները երկրորդներին մեղադրում էին օպորտունիզմի մեջ՝ դասակարգային պայքարից հրաժարվելու, պետության և ժողովրդավարության «գերդասավորության» մասին պատկերացում կազմելու, սոցիալիզմը որպես էթիկական կատեգորիա հասկանալու համար[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. СОЦИА́Л-ДЕМОКРА́ТИЯ // Сен-Жерменский мир 1679 — Социальное обеспечение. — М. : Большая российская энциклопедия, 2015. — С. 748-749. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 30). — ISBN 978-5-85270-367-5.
  2. «Definition of social democracy». www.merriam-webster.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
  3. 3,0 3,1 Курс социальной демократии. Экономика и социальная демократия. Часть вторая. — М.: РОССПЭН, 2012. — 166 с.
  4. «Social democracy». Britannica (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
  5. 5,0 5,1 Курс социальной демократии. Основы социальной демократии. Часть первая.. — М.: РОССПЭН, 2010. — 160 с.
  6. Философия: Энциклопедический словарь / Под ред. А. А. Ивина. — Москва: Гардарики, 2004. — 1074 с. — ISBN 5–8297–0050–6
  7. «В. И. Ленин Полное Собрание Сочинений том 2, стр. 446-447». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  8. Брайович С. М. Карл Каутский — эволюция его воззрений. — M.: Наука, 1982. — 231 с.
  9. 9,0 9,1 Тобиас Гомберт, Юлия Блезиус, Кристиан Крелль, Мартин Тимпе. «Курс социальной демократии. Часть I: основы социальной демократии» (PDF). Friedrich-Ebert-Stiftung (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. 10,0 10,1 «Прогрессивный курс: принципы социал-демократии в XXI веке». Логика Прогресса (ռուսերեն). 2021 թ․ հունիսի 18. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
  11. «Саймон Ньюкомб «Мыльные пузыри социализма»». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  12. «Определение социал-демократии из словаря по научному коммунизму». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին.. Москва, 1983