Սոցիալական շերտավորում
Արտաքին տեսք
Սոցիալական շերտավորվածությունը յուրաքանչյուր կազմակերպված հասարակության հիմնական բնութագիրն է։
Սոցիալական շերտավորումը բաժանվում է 3 ձևի՝ տնտեսական, քաղաքական, մասնագիտական։
- Տնտեսական շերտավորման հիմքը տնտեսական անհավասարությունն է, որն արտահայտվում է եկամուտների, կյանքի մակարդակի տարբերությամբ, բնակչության հարուստ և աղքատ խավերի առկայությամբ։
- Քաղաքական շերտավորում նշանակում է տարբեր աստիճանակարգերի առկայություն ըստ հեղինակության, վարկի կոչումների և մեծարանքների, ինչպես նաև կառավարողների և կառավարվողների գոյությունը անկախ եզրերից (միապետ, աստիճանավոր, տեր, պետ) և այլն։
- Մասնագիտական շերտավորումը ենթադրում է մարդկանց բաժանումը ըստ գործունեության, զբաղմունքների ձևերի, երբ որոշ մասնագիտություններ համարվում են առավել հեղինակավոր, և այս կամ այն մասնագիտական խմբի անդամները բաժանվում են տարբեր կարգի ղեկավարների և ենթակաների[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մկրտչյան Ե.Ռ., Բալայան Ն. Մ.,Սոցիոլագիա, Ուսումնական ձեռնարկ, ԵՐԵՎԱՆ-2002