Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ստանիսլավ Ուլամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Ուլամ
լեհ.՝ Stanisław Marcin Ulam[1]
Ծնվել էապրիլի 13, 1909(1909-04-13)[1][2]
Լվով, Ավստրո-Հունգարիա[3]
Մահացել էմայիսի 13, 1984(1984-05-13)[4][5][6] (75 տարեկան)
Սանտա Ֆե, ԱՄՆ[3]
բնական մահով
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ,  Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն և  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Ազգությունհրեա
Մասնագիտությունմաթեմատիկոս, համալսարանի դասախոս և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան[4], Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում[4], Ֆլորիդայի համալսարան[7], Բոուլդերի Կոլորադոյի համալսարան[4][8], Լոս Ալամոսի Ազգային Լաբորատորիա[4] և Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ[4]
Գործունեության ոլորտմաթեմատիկա[9], կիրառական մաթեմատիկա[9], Մոնտե-Կարլոյի մեթոդ[9], ֆիզիկա[9] և միջուկային զենք[9]
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատեր«Լվովի պոլիտեխնիկա» ազգային համալսարան (1933)[4]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[10][9] և լեհերեն
Գիտական ղեկավարԿազիմիր Կուրատովսկի և Włodzimierz Stożek?[11]
Եղել է գիտական ղեկավարPaul Kelly?[11], Edward R. Howorka?[11], Leonard James Gallagher?[11], Celestino Galo Mendez?[11] և George F. Estabrook?[11]
Հայտնի աշակերտներPaul Kelly?
Պարգևներ
Ամուսին(ներ)Francoise Ulam?[12]
 Stanislaw Ulam Վիքիպահեստում

Ստանիսլավ Մարտին Ուլամ (լեհ.՝ Stanisław Marcin Ulam, ապրիլի 13, 1909(1909-04-13)[1][2], Լվով, Ավստրո-Հունգարիա[3] - մայիսի 13, 1984(1984-05-13)[4][5][6], Սանտա Ֆե, ԱՄՆ[3]), լեհ և ամերիկացի մաթեմատիկոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստանիսլավ Ուլամը՝ ձեռքերում անալոգային հաշվողական մեքենա, որը նախագծել է Էնրիկո Ֆերմին 1946 թվականին Մոնտե-Կարլոյի մեթոդը նեյտրոնների տեղափոխման հետազոտություններում կիրառելու համար:

Ստանիսլավ Ուլամը ծնվել է 1909 թվականին Լվովում, հրեական ընտանիքում։ Հայրը`Յոսեֆ Ուլամը, եղել է լվովցի փաստաբան, մայրը` Հանա Ուլամը, եղել է Ստրիից։ Ստանիսլավը մաթեմատիկա է սովորել Լվովի պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ 1933 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում։ Արդեն 1935 թվականին Ջոն ֆոն Նոյմանը, որին Ուլամը հանդիպել է Վարշավայում, երիտասարդ գիտնականին մի քանի ամսով հրավիրել է Փրինսթոն, ուր տեղափոխվել է 1936 թվականին։ Ստանիսլավի մայրը մահացել է Վիեննայում 1938 թվականին, եղբայրը Լեհաստանը լքել է 1939 թվականի օգոստոսի 25-ին, իսկ Լվովում մնացած հայրն ու Ստեֆանիա քույրը տարհանվել են գետտո և սպանվել 1941-1943 թվականների միջակայքում[13]։

Ստանիսլավը մասնակցել է Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայի նախագծի շրջանակում մասնակցել է ջրածնային ռումբի ստեղծմանը` մեծ ներդրում ունենալով մաթեմատիկական մեթոդների զարգացման ոլորտում։ Ապացուցել է բազմաթիվ թեորեմներ, առաջարկել է հաշվարկման Մոնտե Կարլոյի մեթոդը, առաջ է քաշել միջուկային հրթիռային շարժիչի գաղափարը։ Ուլամը սահմանել է նաև Բորսուկ-Ուլամի թեորեմը։

Էնրիկո Ֆերմիի, Ջոն Պաստայի և Մերի Ցինգուի հետ սահմանել է քաոսի տեսության պարադոքսը, որը ներկայումս կոչվում է Ֆերմի-Պաստա-Ուլամ-Ցինգուի պարադոքս։ Թվերի տեսությունում հայտնի է «Ուլամի սփռոցը»։

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է եղել (1966)[14]։

Ստանիսլավ Ուլամի եղբայրը` Ադամ Ուլամը, եղել է Հարվարդի համալսարանի` պատմության, պոլիտեխնիկական գիտությունների և քաղաքական իրավունքի պրոֆեսոր, հեղինակել է «Գաղափարախոսություններ և պատրանքներ» գիրքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 zespół autorów Internetowa encyklopedia PWN (польск.)
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119103281 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. Google Books(բազմ․) — 2005. — P. 22.
  8. Google Books(բազմ․) — 2005. — P. 20—22.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  10. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Mathematics Genealogy Project — 1997.
  12. Dyson G. Turing's Cathedral: The Origins of the Digital Universe, Los orígenes del universo digitalPantheon Books, 2012. — ISBN 978-1-4000-7599-7
  13. Adam Ulam
  14. S. M. Ulam(անգլ.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Улам С. Приключения математика. — «РХД», 2001.
  • Улам С. Нерешённые математические задачи = A Collection of Mathematical Problems / Перевод с английского З. Я. Шапиро. — М.: Наука, 1964. — 168 с. — (Современные проблемы математики).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Ուլամ» հոդվածին։