Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ստանկովյան լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանկովյան լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Ռուսաստան[1]
Վարչատարածքային միավորՍախա-Յակուտիայի հանրապետություն, Ամուրի մարզ և Խաբարովսկի երկրամաս
Նյութshale?, Գնեյս և գրանիտ
ԼեռնաշղթաՀարավսիբիրյան լեռներ[1]
Բարձրություն (ԲԾՄ)2482 մետր
Երկարություն720 կմ
Քարտեզ
Քարտեզ

Ստանկովյան լեռնաշղթա (ռուս.՝ Станово́й хребе́т, չինարեն՝ 外興安嶺 Wài xìng'ān lǐng), լեռնաշղթաների համակարգ Արևելյան Սիբիրում, արևմուտքում՝ Օլյոկմա գետի միջին հոսանքից մինչև արևելք՝ Ուչուր (Ալդանի ավազան) գետի ակունքները[2]։ Երկարությունը մոտ 725 կմ է, լայնությունը՝ 100—180 կմ, գերակշռող բարձրությունը՝ 1500—2000 մ (առավելագույնը՝ 2482 մ, Սկալիստի լեռ)։ Ստանկովյան լեռնաշղթան ջրբաժան է Ալդանի և Զեյայի ավազանների միջև։ Կազմված են բյուրեղային ապարներից։ Կան ոսկու, հազվագյուտ մետաղների, երկաթի հանքավայրեր։ Բնորոշ են գմբեթաձև և հարթագագաթ լեռնաշղթաներն ու լայն հովիտները։ Կլիման խիստ է, ցամաքային։ Լանջերին լեռնային սաղարթավոր տայգան է, 1200 մ-ից բարձր՝ մայրու մացառուտներ, վերին մասերում՝ լեռնային տունդրան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանկովյան լեռնաշղթա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 106