Ստելա Պատրիկ Քեմփբել
Ստելա Պատրիկ Քեմփբել բրիտանական անգլերեն՝ Beatrice Rose Stella Tanner | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1865[1][2] |
Ծննդավայր | Քենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | ապրիլի 9, 1940[3][1][4][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Պո |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց |
IMDb | ID 0132742 |
Mrs. Patrick Campbell Վիքիպահեստ |
Պատրիկ Ստելա Քեմփբել (անգլ.՝ Stella Patrick Campbell, փետրվարի 9, 1865[1][2], Քենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 9, 1940[3][1][4][…], Պո), անգլիացի դերասանուհի, հայտնի է Վիլյամ Շեքսպիրի, Ջորջ Բեռնարդ Շոուի, Արթուր Պինարոյի, Մորիս Մետերլինկի, Հենրիկ Իբսենի պիեսների դերակատարումներով և «Խելացի խաբեբա» պիեսի գլխավոր դերակատարումով։
Կենսագրություն և թատերական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լոնդոն քաղաքի Կենսինգտոն արվարձանում։ Հայրը՝ Ջոն Տեներան, անգլիացի էր, իսկ մայրը՝ Մարիա Լուիջի Ջովաննան, իտալացի էր։ Ծնվելիս նրան տվել են Բեատրիս Ստելա Թեներ (անգլ.՝ Beatrice Stella Tanner) անունը։ Ավարտել է Գիտհոլյան երաժշտության և թատրոնի դպրոցը։ 1884 թվականին նա ամուսնանում է Պատրիկ Քեմբելի հետ, այդ ամուսնությունից ծնվել են երկու երեխա։ Առաջին անգամ բեմի վրա հայտնվել է 1888 թվականին Լիվերպուլում։ 1890 թվականին խաղացել է Ադելֆի և լոնդոնյան այլ թատրոններում, հանրությունը նրան հիացմունքով է ընդունում։ 1900 թվականին ամուսինը սպանվել է անգլո-բուրական պատերազմում։ Ստելան հյուրախաղերի է մեկնում Միացյալ Նահանգներ, ամերկյան հանրությունը նույնպես նրան բարեկամորեն է ընդունում։ Հետագայում Ստելան շատ անգամ է ելույթներ ունեցել ամերիկյան թատրոնների բեմերում։ 1914 թվականին Ստելան ամուսնանում է շոտլանդացի սպա Ջորջ Կոռնուոլիս Ուեսթի (անգլ.՝ George Cornwallis-West) հետ։ Բեռնարդ Շոուն անտարբեր չէր դերասանուհու հանդեպ[5] և նրա համար գրել է մի քանի դերեր, այդ թվում և՝ Էլիզայի դերը «Պիգմալիոն» պիեսում[6]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1920 - Լուսնային փող/The Money Moon
- 1930 - Պարողները/The Dancers
- 1934 - Riptide
- 1934 - Եվս մեկ գետ/One More River
- 1934 - Ցանկից դուրս կինը/Outcast Lady
- 1935 - Ոճիր և պատիժ/Crime and Punishment, ըստ Դոստոևսկու վեպի, ռեժ.՝ Ժոզեֆ ֆոն Շտերնբերգ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 80. — ISBN 978-1-85743-228-2
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Bernard Shaw and Mrs. Patrick Campbell: Their Correspondence edited by Alan Dent, 1952, Alfred A Knopf.
- ↑ Richard Huggett. The Truth About Pygmalion. 1969, Random House, pp. 20-27.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Образцова А. Г. Стелла Патрик Кэмпбелл, М.: Искусство», 1973. 176 с. Серия: Жизнь в искусстве.
- Margot Peters, Mrs. Pat: The Life of Mrs. Patrick Campbell. 1984, Alfred A. Knopf.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստելան և Պիգմալիոն Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Դերասանուհուն նվիրված կայք Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստելա Պատրիկ Քեմփբել» հոդվածին։ |
|