Բելգիական գրականության մեջ առաջիններից է, որ գրել է գյուղի աշխատավորի մասին («Հունձ», 1900 թ․, վեպ, «Գարնանային կյանք», 1900 թ․, պատմվածքների ժողովածու), ռեալիստորեն պատկերել գյուղացու ծանր աշխատանքը («Ճանապարհներով», 1902 թ․, վեպ)։ Ստրյովելսի «Սիրախաղեր» (1903 թ․), «Կտավատի արտ» (1907 թ․), «Կյանքի ծաղիկներ» (1937 թ․) վեպերում և «Բատրակներ» (1926 թ․) ժողովածուի պատմվածքներում նկատելի են անկումային տրամադրություններ։ «Պրյուցկե» (1922 թ․) և ինքնակենսագրական «Հյոլե» (1942 թ․) վիպակներում նրբորեն ներկայացված է մանկան հոգեբանությունը։ Ստրյովելսի ստեղծագործությանը բնորոշ է հումանիզմը, բանաստեղծականությունը, քնարականությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 158)։