Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ստեփանոս Ագոնց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփանոս Ագոնց
Ծնվել էնոյեմբերի 20, 1740(1740-11-20)[1][2][3]
Գեորգեն, Principality of Transylvania, Հունգարիայի թագավորություն[1][2]
Մահացել էհունվարի 24, 1824(1824-01-24)[3] (83 տարեկան)
Վենետիկ, Ավստրիական կայսրություն[1][2]
Բնակության վայր(եր)Տրանսիլվանիա
Մասնագիտությունաշխարհագրագետ, հայագետ, քահանա, աստվածաբան, արվեստագետ և արքեպիսկոպոս
 Stephan Agontz Kiuver Վիքիպահեստում

Ստեփանոս Գյուվեր Ագոնց (Ամիրա Գրիգորի Ագոնց, նոյեմբերի 20, 1740(1740-11-20)[1][2][3], Գեորգեն, Principality of Transylvania, Հունգարիայի թագավորություն[1][2] - հունվարի 24, 1824(1824-01-24)[3], Վենետիկ, Ավստրիական կայսրություն[1][2]), հայագետ, աշխարհագրագետ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, 1799 թվականից՝ աբբահայր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանոս Ագոնցը ծնվել է 1740 թվականի նոյեմբերի 20-ին, Տրանսիլվանիայի Գեորգեն քաղաքում։ Ուսանել է Սուրբ Ղազար վանքի դպրոցում։ Տիրապետել է մի քանի հին և նոր լեզուների, դասավանդել հայոց լեզու, ճարտասան, արվեստ, աշխարհագրություն, աստվածաբանություն։ 1763 թվականից՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ 1785-1790 թվականներին եղել է աբբահայր Ստեփաննոս Մելքոնյանի աթոռակալը։ 1790-1800 թվականներին դասավանդել և քարոզել է Տրանսիլվանիայի հայկական գաղութներում։ 1800 թվականին եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության աբբահայր։ Ագոնցը, Նապոլեոն I հետ բանակցելով, կարողացել է պահպանել հայկական միաբանությունը, և կայսեր 1810]թվականի օգոստոսի 17-ի հրովարտակով այն ճանաչվել է գիտական հաստատություն՝ «Հայկական ճեմարան» անվանումով։

Կրոնաբարոյախոսական և գիտական երկերի հեղինակ։ Աշխարհագրական աշխատություններում պաշտպանել է Կոպեռնիկոսի արևակենտրոն ուսմունքը և համեմատական երկրագիտության սկզբունքները։ Գրել է պատմաաշխարհագրական ճարտասանական, կրոնաբարոյախոսական երկեր։ «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» տասնմեկ հատորանոց (հ. 1, 5, 6-ը գրել է Ղ. Ինճիճյանը) երկում արժեքավոր տեղեկություններ են տրվում աշխարհի բազմաթիվ երկրների և ժողովուրդների աշխարհագրության, պատմության, սովորույթների, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքի մասին։

  • «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի՝ Ասիոյ, Եւրոպիոյ, Ափրիկիոյ, Ամերիկոյ»։
  • Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի՝ Ասիոյ, Եւրոպիոյ, Ափրիկիոյ և Ամերիկոյ։ Ստորագրեալ զիւրաքանչիւր աշխարհաց որ ի նոսա՝ զդիրս, զբերս, զբարս, զվաճառականութիւն, զկառավարութիւն, զկրօնս և այլն։ Մասն չորրորդ։ Ամերիկա, Ագոնց Ստեփանոս (Գիւվէր), Վէնէտիկ, Ս. Ղազար, 1802։
  • Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի՝ Ասիոյ, Եւրոպիոյ, Ափրիկիոյ և Ամերիկոյ; Ստորագրեալ զիւրաքանչիւր աշխարհաց որ ի նոսա՝ զդիրս, զբերս, զբարս, զվաճառականուի, զկառավարուի, զկրօնս, և այլն; Մասն երկրորդ։ Հատոր Գ։ Եւրոպիա, Ագոնց Ստեփանոս (Գիւվէր), Վենետիկ, Ս. Ղազար, 1802։
  • Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի՝ Ասիոյ, Եւրոպիոյ, Ափրիկիոյ և Ամերիկոյ։ Ստորագրեալ զիւրաքանչիւր աշխարհաց որ ի նոսա՝ զդիրս, զբերս, զբարս, զվաճառականուի, զկառավարուի, զկրօնս, և այլն։ Մասն երկրորդ։ Հատոր Դ։ Եւրոպիա, Ագոնց Ստեփանոս (Գիւվէր), Վենետիկ։ Ս. Ղազար, 1802։
  • Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի՝ Ասիոյ, Եւրոպիոյ, Ափրիկիոյ և Ամերիկոյ։ Ստորագրեալ զիւրաքանչիւր աշխարհաց որ ի նոսա՝ զդիրս, զբերս, զբարս, զվաճառականուի, զկառավարուի, զկրօնս, և այլն։ Մասն երրորդ։ Ափրիկէ, Ագոնց Ստեփանոս (Գիւվէր), Վէնէտիկ, Ի վանս սբյն Ղազարու, 1802։
  • Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի՝ Ասիոյ, Եւրոպիոյ, Ափրիկոյ և Ամերիկոյ։ Ստորագրեալ զիւրաքանչիւր աշխարհաց որ ի նոսա՝ զդիրս, զբերս, զբարս, զվաճառականուի, զկառավարուի, զկրօնս, և այլն։ Մասն առաջին։ Հատոր Դ., Ասիա, Ագոնց Ստեփանոս (Գիւվէր), Վենետիկ։ Ի վանս սբյն Ղազարու, 1805։
  • «Պատմութիւն կենաց և վարուց տեառն Մխիթարայ Սեբաստացւոյ րաբունապետի և աբբայի…», Վենետիկ, 1810։
  • «Ճարտասանութիւն բովանդակեալ ի հինգ գիրս…», Վենետիկ, 1775։
  • «Հասարակախօսութիւն աշխարհագրութեան», Վենետիկ, 1817։
  • Տեսութիւն Պատմութեանց Ա[ստուա]ծաշունչ Ս[ուր]բ Գրոց։ Հատոր Բ։ Դատաւորք, Հռութ, Ա. եւ Բ. Թագաւորութեանց, Ագոնց Ստեփանոս (Գիւվէր), Վենետիկ, Ս. Ղազար, 1819։
  • Տեսութիւն Պատմութեանց Ա[ստուա]ծաշունչ Ս[ուր]բ Գրոց։ Հատոր Գ։ Գիրք Գ. եւ Դ. Թագաւորութեանց, Ագոնց, Ստեփանոս (Գիւվէր), Վենետիկ, Ս. Ղազար, 1819։
  • «Տեսութիւն պատմութեանց Աստուածաշունչ Սուրբ Գրոց», հատոր 1-4, Վենետիկ, 1819։
  • Տեսութիւն Պատմութեանց Ա[ստուա]ծաշունչ Ս[ուր]բ Գրոց։ Հատոր Դ։ Յուդիթ, Տովբիթ, Եսթեր, Դանիէլ, Եզրաս եւ Մակաբայեցիք մինչեւ ի Քրիստոս, Ագոնց Ստեփանոս (Գիւվէր), Վենետիկ, Ս. Ղազար, 1819։
  • Տեսութիւն Նոր Կտակարանաց Աստուածաշունչ Սուրբ Գրոց։ Հատոր Ա, Ագոնց Ստեփանոս (Գիւվէր), Վենետիկ, Ս. Ղազար, 1824։
  • Տեսութիւն Նոր Կտակարանաց Ա[ստուա]ծաշունչ Սուրբ Գրոց։ Հատոր Բ, Ագոնց Ստեփանոս (Գիւվէր), Վենետիկ, Ս. Ղազար, 1824։
  • «Տեսութիւն Նոր կտակարանաց Աստուածաշունչ Սուրբ Գրոց», հ. 1-3, Վենետիկ, 1825։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նկարագիր վարուց Ստեփաննոսի Ագոնց Գիւէր արքեպիսկոպոսի..., Վնտ., 1825:
  • Շտիկյան Ս., Հայ նոր գրականության ժամանակագրություն (1801-1850), Ե., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1973, էջ 202։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփանոս Ագոնց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 53