Ստեֆանի Սեյմուր
Ստեֆանի Սեյմուր անգլ.՝ Stephanie Seymour | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1968 |
Ծննդավայր | Սան Դիեգո, Կալիֆորնիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Poway High School? |
Երկեր | «Stephanie Seymour's Beauty Secrets for Dummies» |
Մասնագիտություն | մոդել, դերասան |
Ամուսին | Peter M. Brant? |
Երեխաներ | Peter Brant ll? |
Stephanie Seymour Վիքիպահեստում |
Ստեֆանի Սեյմուր (հուլիսի 23, 1968[1], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[2], ամերիկացի մոդել և դերասան։ Սեյմուրը աշխատել է բազմաթիv նորաձևության ամսագրերի, դիզայներների և լուսանկարիչների հետ, օրինակ՝ Հերբ Ռիթսը, Ռիչարդ Ավեդոնը, Գիլս Բենսիմոնը, Մարիո Տեստինոն և այլք։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Սան Դիեգոյում (Կալիֆորնիա)։ Հայրը անշարժ գույքի վաճառով էր զբաղվում, իսկ մայրը՝ վարսահարդար էր։ Նա սկսել է աշխատել որպես մոդել 16 տարեկանից։ 1983 թվականին նա Elite Model Management-ի Look of the Year մոդելային մրցույթի ֆինալիստ էր[3]։
1980 թվականների վերջերին և 1990 թվականների սկզբին Սեյմուրը հայտնվեց Sports Illustrated Swimsuit Issue-ի բազմաթից թողարկումներում և Vogue-ի շապիկին[4]։ 1991 թվականի մարտին, և կրկին 1993 թվականի փետրվարին, Սեյմուրը նկարահանցել է Playboy-ի համար[5]։ Ինչպես նաև նա եղել է Victoria's Secret-ի Հրեշտակ։ 1998 թվականին նա գրեց իր «Stephanie Seymour's Beauty Secrets for Dummies» գիրքը[6][7]։ 2000 թվականին նա զբաղեցրեց 91-րդ հորիզոնականը «2000 թվականի Հյուսիսային Ամերիկայի FHM 100 ամենագրավիչ կանայք» աղյուսակում։ 2006 թվականին Սեյմուրն իր երեխաների հետ միասին մասնակցեց Gap-ի քարոզարշավին[8]։ Սալվատոր Ֆերագամոն իր աշուն/ձմեռ 2007/2008 հավաքածուի համար ընտրեց Սեյմուրին և Կլաուդիա Սչիֆերին, որոնց լուսանկարիչը Մարիո Տեստինոն էր, իսկ նկարահանումը տեղի էր ունենում Իտալիայում[9]։
Դերասանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեյմուրը առաջին դերը եղել է Hell: A Cyberpunk Thriller վիդեո խաղի ժամանակ՝ Սայնա Սթոն կերպարի ներքո։ 2000 թվականին նա խաղացել է Պոլոկ ֆիլմում Հելեն Ֆրանկենթալերի դերում։ Law & Order: Criminal Intent-ի "Խենթ" հաղորդման ժամանակ խաղացել է Սառա Լինդստրոմի դերը 2002 թվականին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]16 տարեկանում նա ժամադրվում էր Elite Model Management-ի տնօրեն Ջոն Կասաբլանկասի հետ[10], ով այդ ամուսնացած էր մեկ այլ մոդելի՝ Ջեանեթ Քրիստիանսենի հետ։ Զույգը ապրում էր միասին ինչև Սեյմուրը խզեց նրանց կապերը։
1989 թվականից 1990 թվականներին նա ամուսնացած է եղել կիթառիստ Տոմի Անդրյուսի հետ[5]։ Չնայած նրան, որ ամուսնությունը ընդհատվեց, բայց նրանք ունեցան իրենց առաջնեկին՝ Դայլան Տոմաս Անդրյուսին։
1991 թվականների կեսերին Սեյմուրը կապված էր Էքսլ Ռոուզի հետ, ով Guns N' Roses խմբի գլխավոր երգիչն է։ Սեյմուրը նկարահանվել է խմբի երկու տեսահոլովակներում՝ "Don't Cry" և "November Rain"։ Սակայն նրանք բաժանվցին 1993 թվականի փետրվարին, երբ Ռոուզը մեղադրեց Սեյմուրին անհամատարմության մեջ[11] ։ 1993-ի օգոստոսին Ռոուզը դատի տվեց Սեյմուրին նրան 1992 թվականի Սուրբ ծննդյան տոներին իրեն հոգեկան և ֆիզիկական հարվածներ հասցնեու համար և 100,000 դոլար արժողությամբ զարդը թաքցնելու համար։ Ռոուզը պնդում էր, որ նրանք ամուսնացած են եղել։ Բայց իր հերթին, Սեյմուրը մեղադրեց Ռոուզին իրեն զրպարտելու համար և ավելացրերց, որ երբեք էլ ամուսնացած չի եղել նրա հետ։
Ռոուզի հետ կապերը ընդհատելուց ոչ շատ անց, Սեյմուրը սկսեց ժամադրվել բիլիոնատեր Փիտեր Բրանտի հետ[12], ով ամուսնացած էր և հինգ երեխայի հայր էր։ Սակայն նախընտրելով Սեյմուրին (ամուսնացել են 1995-ի հուլիսին, Փարիզում)՝ նրանք ունեցան երկու զավակ և մեկ դուստր[5]։ 14 տարի ամուսնությունից հետո Բրանտը ամուսնալուծություն է պահանջել։ Սակայն զույգը նորից միացել է 2010 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Stephanie Seymour: Model Profile». nymag.com. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Stephanie Seymour». People.com. 1994 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Lee, Helen (2007 թ․ ապրիլի 11). «Vogue's 'World's Next Top Models' cover». SassyBella.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Stephanie Seymour Biography». nymag.com. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Beauty Secrets for Dummies». amazon.com. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Mother's Day Is for Moms, So Pamper Yourself!». Business Wire. 1999 թ․ մայիսի 7. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Common and a Star Studded cast Rock 'Peace Love Gap' In Gap's New Holiday Marketing Campaign». gapinc.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «javno.com». Javno - Lifestyle. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Gross, Michael (2003). Model: The Ugly Business of Beautiful Women. HarperCollins. էջեր 449, 452, 456. ISBN 0-06-054163-6.
- ↑ Gross, Michael (2003). Model: The Ugly Business of Beautiful Women. HarperCollins. էջեր 456–457. ISBN 0-06-054163-6.
- ↑ Dumenco, Simon (2007 թ․ հունիսի 11). «A Celeb-Loving Mag Out of Sync With a Celeb-Loving Culture». adage.com. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանի Սեյմուր» հոդվածին։ |
|