Վարագույրը չի իջնում
Թվական | 1973 |
---|---|
Ռեժիսոր | Արա Վահունի |
Տևողություն | 20 րոպե |
Վարագույրը չի իջնում, ռեժիսոր Արա Վահունու 1973 թվականին նկարահանած ֆիլմը հայ բեմի և կինոյի վարպետ Գուրգեն Ջանիբեկյանի մասին, որը 1974 թվականին Համամիութենական հինգերորդ կինոփառատոնում արժանացել է դիպլոմի` գաղափարական և գեղարվեստական արժանիքների համար։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը մասնավորապես Գուրգեն Ջանիբեկյանի ստեղծագործական կյանքի և մարդ անհատի մասին է։ Ընդհանրապես Վահունու ֆիլմերում հերոսը մարդն է իր ճակատագրով, անցած ճանապարհով, ձեռքբերումներով, առօրյա հոգսերով, անկումներով, ուրախություններով, վշտերով, իր կյանքը սերտորեն միահյուսված իր ժողովրդի անցած ճանապարհին։ Ֆիլմը վեր է հանում Գուրգեն Ջանիբեկյանի ներաշխարհը, նրա հզոր, տոկուն էությունը և նրան ներկայացնում բեմական վարագույրից անդին, առանց շպարի, հայտնի դարձնելով, որ իրական դերասանի համար ամբողջ կյանքը մի մեծ բեմականացում է[1]։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Ռ. Մադոյան
- Ռեժիսոր՝ Արա Վահունի
- Օպեր. Յու. Բաբախանյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ www.websystems.am. «Վարագույրը չի իջնում». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.