Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Վիճակագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիճակագրություն

Վիճակագրություն- տվյալների հավաքման, կազմակերպման, վերլուծության, մեկնաբանման և ներկայացման հասարակական գործունեության տեսակ, որի նպատակն է ստանալ, հասարակության կյանքի քանակական օրինաչափությունները (նրա որակական բովանդակության հետ անխզելի կապի մեջ) բնութագրող տեղեկատվություն։

Համարվում է հասարակական գիտության ճյուղ (և դրան համապատասխան ուսումնական գիտակարգ), որն ուսումնասիրում է զանգվածային քանակական հարաբերությունների ու փոխադարձ կապերի չափման ու վերլուծության ընդհանուր հարցերը։ Առավել նեղ իմաստով՝ վիճակագրությունը համարվում է որևէ երևույթի կամ գործընթացի մասին տվյալների ամբողջություն։ Բնական գիտություններում վիճակագրություն հասկացությունը նշանակում է զանգվածյին երևույթների վերլուծություն, որը հիմնվում է հավանականությունների տեսության մեթոդների կիրառման վրա։

Վիճակագրությունը որպես գիտություն, սկզբնավորվել է քաղաքական թվաբանությունից, որը 17-րդ դարում ստեղծել են Ու․ Պետտին և Գրաունտը (Անգլիա)։ Այդ շրջանում վիճակագրությունը դեռևս չէր առանձնացվել քաղաքատնտեսությունից և սոցիալ-տնտեսական ուսումնական գիտություններից։ ժամանակակից վիճակագրությանը նախորդող պատմական մյուս գիտությունը պետության մասին գիտությունն էր ( Կոնրինգ, Գերմանիա), որը վիճակագրությունը դիտում էր որպես աշխարհագրության, ազգագրության, իրավաբանական տեղեկությունների հետ մի ամբողջություն։ 19-րդ դարի կեսին Կետլեն (Բելգիա) և նրա հետևորդները փորձում էին վիճակագրությունը ներկայացնել որպես գիտություն հասարակական երևույթների օրինաչափությունների մասին՝ հասարակական օրենքները հանգեցնելով բնական օրենքներին։ 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին վիճակագրությունը զարգացավ ինտենսիվորեն, կատարելագործվեցին պետական Վիճակագրության մարմինները, ձևավորվեց գիտական հատուկ դիսցիպլին՝ մաթեմատիկական վիճակագրություն։ Յուրաքանչյուր վիճակագրական հետազոտության մեջ տարբերվում են հետևյալ փուլերը։

  1. Վիճակագրական դիտարկում
  2. Վիտարկման նյութերի ամփոփում և խմբավորում
  3. Վերլուծություն (վիճակագրական ընդհանրացնող ցուցանիշների հաշվարկում), որոնցում օգտագործվում են վիճակագրական յուրահատուկ մեթոդներ։

Բոլոր երեք փուլերը կապված են միմյանց հետ և դրանցից յուրաքանչյուրի համար օգտագործվում են հատուկ մեթոդներ, որոնք բացատրվում են կատարվող աշխատանքի բովանդակությամբ[փա՞ստ]։

Ելնելով վիճակագրության առարկայի բնույթից և հիմնական գծերից, կարելի է ձևակերպել նրա խնդիրները։ Դա հետևյալի ուսումնասիրությունն է[փա՞ստ]՝

  1. զանգվածային սոցիալ-տնտեսական երևույթների և գործընթացների մակարդակի և կառուցվածքի,
  2. զանգվածային սոցիալ-տնտեսական երևույթների և գործընթացների փոխկապվածությունների,
  3. զանգվածային սոցիալ-տնտեսական երևույթնեերի և գործընթացների դինամիկայի։

Վիճակագրության ընդհանուր տեսությունը բոլոր ճյուղային վիճակագրությունների մեթոդաբանական հիմքն է և կորիզը, քանի որ մշակում է սոցիալ-տնտեսական երևույթների քանակական ուսումնասիրության մեթոդները և վիճակագրական միտք ունեցող առավել ընդհանուր հասկացությունները, կատեգորիաները ու սկզբունքները[փա՞ստ]։

Վիճակագրական մեթոդաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրական մեթոդաբանությունն այն հնարքների, եղանակների և մեթոդների համակարգն է, որոնք ուղղված են սոցիալ-տնտեսական երևույթների կառուցվածքում, դինամիկայում և փոխկապվածություններում արտահայտվող քանակական օրինաչափությունների ուսումնասիրմանը։ Վիճակագրական հետազոտության խնդիրն է ընդհանրացնող բնութագրիչների ստացումը և հասարակական կյանքի օրինաչափությունների բացահայտումը ժամանակի և տեղի կոնկրետ պայմաններում[փա՞ստ]։

Ժողովրդական ցուցանիշների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անիմացիա

Շրջանի բնակչության շարժը բնութագրվում է հետևյալ տվյալներով (հազար մարդ)

Վերնագրի տեքստ Ցուցանիշ S(հազար մարդ)
1 S տարվա սկիզբ 4200
2 Այդ թվում կանայք S15-49 1460
3 S տարվա վերջ 4600
3 այդ թվում կանայք S15-49 1500
4 Տարվա ընթացքում ծնվում են 37
5 մահացել են 60
6 մինչև մեկ տարեկան մահացածներ 0.67

Պահանջվում է որոշել

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Շրջանի բնակչության միջև տարեկան թվաքանակը
  2. 15-49 տարեկան կանանց միջին տարեկան թվաքանակը
  3. Բնակչության վերարտադրության ցուցանիշը
  • ա) ծնելիության ընդհանուր ցուցանիշը
  • բ) մահացածության ընդհանուր ցուցանիշը
  • գ) կենսունակության գործակիցը
  • դ) պտղաբերության հատուկ գործակիցը
  • ե) մանկամահության հատուկ գործակիցը

Շուկայի աշխատանքի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՌԴ-ի առկա են հետևյալ տվյալները

1 S(հազար մարդ) 147500
2 S զբաղված(հազար մարդ) 65000
3 S գործազուրկ(հազար մարդ) 6450
  • Խնդիր 1

Որոշել

  1. Տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը
  2. Տնտեսապես ակտիվ բնակչության գործակիցը
  3. Զբաղվածության գործակիցը
  4. Գործազրկության գործակիցը
  • Խնդիր 2

Ըստ տնտեսության ճյուղերի առկա են հետևյալ տարեկան տվյալները

1 Աշխատանքի միջին ցուցանիշը 50796
2 Ընդունված աշխատող 11480
3 Ազատված 13069

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լենին Վ․ Ի․, Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, Երկ․ լիակտ․ ժող․, Մեր ֆաբրիկա-գործարանային վիճակագրության հարցի շուրջը, նույն տեղում։
  • Լենին Վ․ Ի, Ժամանակակից հողագործության կապիտալիստական կառուցվածքը։
  • Լենին Վ․ Ի, Թվերի լեզուն։
  • Լենին Վ․ Ի, Զեմստվոյական վիճակագրության խնդիրների մասին հարցի շուրջը։
  • Птуха М․, Очерки по истории статистики XVII-XVIII веков, М․, 1945.
  • Рябушкин Т․ В․, Проблемы экономической статистики, М․, 1959.
  • Боярский А․, Теоретические исследования по статистике, М․, 1974
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 449