Վիմպել
Վիմպել (հոլ.՝ wimpel)[1][2], նավի պատկանելիաությունը ցույց տվող նեղ ու երկար երկճյուղ ծայրով, երբեմն եռանկյունաձև դրոշակ։ Տարբերանշան է, որ տեղադրվում է նավերի կայմի վերևում[3][4]։ Վիմպելը բարձրացնող միջոցը կոչվում է վիմպելֆալ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիմպելը բարձրացվում է ռազմանավերի վրա՝ պետական պատկանելոիությունը նշելու համար, ըստ մեկ այլ աղբյուրի՝ կայմի վերևում բարձրացված վիմպելը նշանակում է, որ նավը արշավի մեջ է [1]։ Առևտրային նավերի վիմպելները, որպես կանոն, տարբեր են՝ կամայական ձևի և գույնի։
Վիմպելը բարձրացվել է գլխավոր կայմի վրա։ Նավում բարձրաստիճան անձանց ներկայությունը նշելու համար, դրոշակակիր նավի վրա բարձրացվել է հատուկ՝ բրեյդ վիմպել (հոլ.՝ brede wimpel, բառացի լայն վիմպել)։ «Հինգ կամ տասը վիմպել արշավում, ծովում» և նման արտահայտությունները օգտագործվել են ռազմանավերի թիվը նշելու համար։
Հետագայում բառի իմաստն ընդարձակվել է և այն սկսել է նշանակել ոչ միայն նավերի դրոշ, այլև տարատեսակր ձևերի դրոշներ, որոնք շրջանակված են լարով, ունեն ծոպեր։
Վիմպելների տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրեյդ վիմպել՝ ծառայում է որպես նշան, որ նավի վրա բարձրաստիճան զինվորական անձինք կան, ինչպես նաև դրոշակակիր նավի նշան է։
- Առագաստանավային ակումբի վիմպել՝ ակումբի փոքր դրոշ է, որի վրա պատկերված է առագաստանավային ակումբ սեփականատիրոջ, ակումբի, առագաստանավային կազմակերպության կամ նավակայանի խորհրդանիշը։
- Տիեզերական վիմպել՝պետական խորհրդանիշների պատկերով մետաղյա դրոշ է, որի վրա նշվում է տիեզերական ծրագրի անվանումը և առաքման տարեթիվը։
- Սպորտային վիմպել՝ սպորտային մրցույթի, ակումբի, կազմակերպության խորհրդանիշն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Вымпел // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- ↑ Станюкович К. М. Словарь морских терминов, встречающихся в рассказах.
- ↑ «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան - %D5%BE%D5%AB%D5%B4%D5%BA%D5%A5%D5%AC». www.nayiri.com. Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Вымпел // Толковый словарь живого великорусского языка : в 4 т. / авт.-сост. В. И. Даль. — 2-е изд. — СПб. : Типография М. О. Вольфа, 1880—1882.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lesław Furmaga, Józef Wójcicki: Mały słownik morski. Gdynia: Mitel International Ltd, 1993. ISBN 83-85413-73-1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիմպել» հոդվածին։ |
|