Վիննի Մանդելա (ֆիլմ)
Վիննի Մանդելա անգլ.՝ Winnie Mandela | |
---|---|
Երկիր | Կանադա |
Ժանր | կենսագրական ֆիլմ |
Թեմա | Վիննի Մանդելա |
Թվական | 2011 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Darrell Roodt?[1] |
Սցենարի հեղինակ | Darrell Roodt? |
Դերակատարներ | Ջենիֆեր Հադսոն[2][3], Թերենս Հովարդ[2][3], Ուենդի Քրյուսոն[2][3], Էլայաս Կոտեաս[2][3], Justin Strydom?, Aubrey Poolo?, Jonathan Rands?, Hlomla Dandala?, Լելետի Կումալո, Clive Scott?, John Whiteley?, Nhlanhilo Milo?, Zinhle Mabena?, Damon Berry?, Fezile Mpela?, Դեոն Լոց, Zibuse Zihle? և Ալբերտ Մարից |
Պատմվածքի վայր | ՀԱՀ |
Նկարահանման վայր | ՀԱՀ |
Տևողություն | 102 րոպե |
Վիննի Մանդելա, կինոնկար, որը Էնն Մարի դու Փրիզ Բեզրոբի «Վիննի Մանդելա․ կյանքը» գրքի 2011 թվականի էկրանավորումն է։ Ռեժիսորը Դարել Ռուդտն է, գլխավոր դերերը կատարում են Ջենիֆեր Հադսոնը, Թերրենս Հովարդը, Վենդի Քրյուսոնը, Էլիաս Կոտեասը և Ջասթին Ստրայդոմը։ Կինոթատրոններում ցուցադրվել է 2013 թվականի սեպտեմբերի 6-ից[4][5][6]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուժեն ներկայացնում է Վիննի Մադիկիզելա-Մանդելայի (Ջենիֆեր Հադսոն) կյանքը, սկսած նրա ստացած խիստ դաստիարակությունից (քանի որ հայրը հիասթափվել էր, որ նա տղա չէր ծնվել) մինչև այն պահը, երբ նա ստիպված է լինում հրաժարվել Ամերիկայում ուսում ստանալու հնարավորությունից՝ որոշելով մնալ Հարավային Աֆրիկայում, որտեղ նրա կարիքն ավելի շատ էր զգացվում ամուսնու՝ Նելսոն Մանդելայի (Թերրենս Հովարդ) բանտարկությունից հետո։ Նա բախվում է ոստիկանության կողմից շարունակական ոտնձգությունների, նրան արտաքում են փոքրիկ «Ազատ պետություն» կոչվող քաղաքը, նրան դավաճանում են ընկերներն ու դաշնակիցները և ավելի քան մեկ տարի անցկացնում է մեկուսացված կալանքի տակ։ Ազատվելուց հետո նա շարունակում է իր ամուսնու՝ ռասսայական խտրականության դեմ ակտիվ պայքարը, և երբ ամուսինն է ազատվում բանտից, նրանք ամուսնալուծվում են կնոջ անհավատարմության ու քաղաքական ճնշումների պատճառով։ Վիննիին նաև վերագրում են բռնության և սպանության մեղադրանքներ, որոնք նա պետք է դատարանում ընդունի, բայց շատերը շարունակում են նրան հավատարիմ մնալ[7]։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջենիֆեր Հադսոնը Վիննի Մանդելայի դերում
- Թերրենս Հովարդը Նելսոն Մանդելայի դերում
- Վենդի Քրյուսոնը Մարի Բոթայի դերում
- Էլիաս Կոտեասը մայոր դե Վրայեսի դերում
- Ջասթին Ստրայդոմը ոստիկանապետի դերում
- Օբրեյ Պուն Փիթր Մագուբանեի դերում
- Ջոնաթան Ռանդսը դատավոր դե Ուեթի դերում
- Հլոմա Դանդալան Օլիվեր Տամբոյի դերում
- Լելեթի Խումալոն Ադելաիդ Տամբոյի դերում
- Քլիվ Սկոտը դատավոր Ռամպֆի դերում
- Ջոն Ուայթլեյը Սեսիլ Ուիլյամսի դերում
- Նհլանհիլո Միլոն Զենանի Մանդելայի դերում
- Զինհլե Մաբենան Զինձի Մանդելայի դերում
- Դեյմոն Բերրին պատվելի Վերրինի դերում
- Ֆեզիլ Մպելան Սիրիլ Ռամաֆոսայի դերում
- Դեոն Լոթզը Ֆրեդերիկ Վիլլեմ դե Կլերկի դերում
- Զիբուսե Զիհլեն Ուոլթեր Սիսուլուի դերում
- Ալբերտ Մարիթզը Քրիս Հաթթինգի դերում
Ֆիլմարտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարիստներ Անդրե Փայըթերսն ու Դարել Ռուդտը, որը նաև կինոնկարի ռեժիսորն է, սցենարը գրել են Էնն Մարի դու Փրիզ Բեզրոբի «Վիննի Մանդելա․ կյանքը» կենսագրական գրքի հիման վրա։ Կինոնկարը նկարահանվել է Equinoxe Films կինոընկերության կողմից․ նկարահանումները կատարվել են Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգ և Քեյփթաուն քաղաքներում և Ռոբեն Այլենդ կղզում 2010 թվականի ապրիլից սկսած[8]։
Հակասություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիննի Մանդելան քննադատության է արժանացրել այն հանգամանքը, որ իր կյանքի մասին ֆիլմ նկարահանելիս իր կարծիքը չեն հարցրել։ «Ես բացարձակապես ոչինչ չունեմ Ջենիֆերի դեմ, բայց ամբողջությամբ դեմ եմ հենց կինոնկարին․ ինձ հետ չեն խորհրդակցել։ Ես դեռ կենդանի եմ և կարծում եմ, որ անհարգալից վերաբերմունք է գալ Հարավային Աֆրիկա, կինոնկար նկարահանել իմ պայքարի մասին ու այն անվանել Վիննի Մանդելայի ռոմանտիկ կյանքի ինչ-որ ներկայացում»[9]։
Որոշ հարավաֆրիկացի դերասաններ նույնպես քննադատել են դերերում ամերիկացի դերասաններին ընդգրկելը։ Ուպա Լեբոգոն՝ Ստեղծագործողների միության (CWU) գլխավոր քարտուղարը, Հադսոնի ընտրության մասին ասել է․ «Այս որոշումը պետք է վերանայվի, այն պետք է դադարեցվի։ Եթե հարցը քննարկման չի դրվում, ուրեմն մենք առաջ կքաշենք Հարավային Աֆրիկայում նկարահանումների արգելման հարցը․ մեզ նսեմացնում են, հարգանքն իսպառ բացակայում է»[10]։
2010 թվականի նոյեմբերին տեղի ունեցած կինոնկարի նախադիտմանը որոշ ռեժիսորներ այն անվանել են համակարգչային հակերության դրսևորում, պնդելով, որ «չթույլատրված ներբեռնում է տեղի ունեցել մեր վաճառքի ներկայացուցիչ Ֆիլմբրիջ ընկերության անվտանգ կայքից։ Նյութը չի խմբագրվել, չի գնահատվել և ոչ էլ հնչյունավորվել Է։ Այս փուլում պրոդյուսերները նախընտրել են հետագա մեկնաբանություններ չանել և հետաքննում են այդ հարցը»[11]։
Թողարկում և ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոնկարի պրեմիերան կայացել է 2011 թվականի սեպտեմբերին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ[12]։
2012 թվականի ապրիլին Թոմաս Դեքստեր Ջեյքսը և իր TDJ Enterprises/Film Bridge International ընկերությունը ստանձնել է կինոնկարի թողարկումը, տարածումն ու մարկետինգը[13]։ 2012 թվականի հոկտեմբերի 5-ին այն ցուցադրվել է Կանադայի սահմանափակ քանակով կինոթատրոններում[14]։ 2013 թվականի մայիսի 16-ին Image Entertainment ընկերությունը ձեռք է բերել կինոնկարը Հյուսիսային Ամերիկայում ցուցադրելու իրավունքը[4][5][6]։
34 քաղաքներում ցուցադրվելուց հետո ըստ Rotten Tomatoes վարկանիշային կայքի վերլուծության՝ ֆիլմն ունի 15 տոկոսանոց վարկանիշ։ Կայքում ասվում է․ «Կինոնկարը քիչ հնարավորություններից է օգտվում և միայն մակերեսորեն է ներթափանցում իր հերոսուհու կյանքի մեջ, որով ավելի շատ նմանվում է հեռուստանովելի, քան թե իրական կենսագրականի»[15]։ «Գլոբ ընդ մեյլ» կանադական օրաթերթից Ռիք Գրոենը գրում է․ «Կինոնկարն սկսվում է որպես կենսագրական, բայց ավարտվում դժոխային խառնաշփոթով», իսկ «Տորոնտո ստար» կանադական օրաթերթից Լինդա Բեռնարը գրում է․ «Կինոնկարը չի բավարարի ո՛չ այս բևեռացնող կերպարով հետաքրքրված պատմության ֆակուլտետի ուսանողներին, ո՛չ էլ նրա օսկարակիր գլխավոր դերակատարուհու երկրպագուներին»[15]։ The Hollywood Reporter ամերիկյան պարբերականից Դեյվիդ Ռունին նշում է, որ «Դանդաղ զարգացող այս կենսագրականում ծանրաբարո դերակատարումները նսեմացվում են սյուժետային ամբողջականության բացակայությամբ»[16], իսկ «Գարդիան» բրիտանական օրաթերթից Էդ Գիբսը պնդում է, որ «Նելսոն Մանդելայի նախկին կնոջ այս մեղմացված կենսագրականը փորձում է «շաքարապատել» Հարավային Աֆրիկայի բարդ պատմությունը»[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt1551641/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.imdb.com/title/tt1551641/fullcredits
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.filmaffinity.com/es/film916054.html
- ↑ 4,0 4,1 Cannes: Image Entertainment Acquires Rights To Winnie Mandela Biopic Retrieved May 17, 2013
- ↑ 5,0 5,1 «Jennifer Hudson's Winnie Mandela Trailer Hits the Web—Watch!». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ 6,0 6,1 «Winnie Mandela». ComingSoon.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Marino, Mark (2010 թ․ նոյեմբերի 16), Jennifer Hudson Takes On Bear of a Role in 'Winnie' Trailer, NextMovie.com, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 18-ին, Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին
- ↑ Fernandez, Jay A. (2010 թ․ հունիսի 17). «Wendy Crewson joins 'Winnie' biopic». Associated Press via The Hollywood Reporter. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Smith, David (2011 թ․ հունիսի 14), The Guardian, Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին
- ↑ Smith, David (2009 թ․ դեկտեմբերի 7), The Guardian, Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին
- ↑ Ndebele, Gabisile (2010 թ․ նոյեմբերի 18), Times Live, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 22-ին, Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին
- ↑ Winnie Mandela Trailer: Another Mandela Movie Retrieved August 9, 2014
- ↑ Friedman, Roger (2012 թ․ ապրիլի 26), Forbes, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին, Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին
- ↑ 'Winnie' Gets An Official Release Trailer; Opens In Canada October 5 Արխիվացված 2014-08-10 Wayback Machine Retrieved August 9, 2014
- ↑ 15,0 15,1 «Winnie Mandela». Rotten Tomatoes. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Rooney, David (2011 թ․ սեպտեմբերի 17), The Hollywood Reporter, Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին
- ↑ Gibbs, Ed (2011 թ․ սեպտեմբերի 21), The Guardian, UK, Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վիննի Մանդելա (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|