Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Վիսկոնսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիսկոնսին
անգլ.՝ Wisconsin
flag of Wisconsin? Զինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ
ՀիմնOn, Wisconsin!?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՄեդիսոն
Ամենաբարձր կետTimms Hill?
ԲԾՄ320 մետր
Օրենսդրական մարմինWisconsin Legislature?
Դատական մարմինWisconsin Supreme Court?
Միության մուտքմայիսի 29, 1848 (30-րդ)
Բնակչություն
5 893 718 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (20 տեղ)
Տարածք169 640 կմ²  (23 տեղ)
Հիմնադրված էմայիսի 29, 1848 թ.
Սահմանակցում էՄիչիգան, Մինեսոտա, Իլինոյս, Այովա և Օնտարիո
Ժամային գոտիUTC-6, CDT? և Ամերիկա/Չիկագո
ՀապավումWI և Wis.
ISO 3166-2 կոդUS-WI
Անվանված էWisconsin River?
ՄականունThe Badger State և America's Dairyland
Միության մուտքմայիսի 29, 1848 (30-րդ)
wisconsin.gov(անգլ.)

Վիսկոնսին (անգլերեն՝ Լսել Wisconsin), ԱՄՆ նահանգ տեղակայված ԱՄՆ հյուսիս կենտրոնական մասում Միջին Արևմուտքի և Մեծ լճերի տարածաշրջաններում։ Այն արևմուտքից սահմանակցում է Մինեսոտային, հարավ արևմուտքից` Այովային, հարավից` Իլինոյսին, արևելքից` Միչիգան լճին, հյուսիս արևելքից` Միչիգանին և հյուսիսից` Վերին լճին։ Վիսկոնսինը մեծությամբ 23-րդ նահանգն է ԱՄՆ-ում, իսկ բնակչությամբ` 20-րդը։ Նահանգի մայրաքաղաքը Մեդիսոնն է, իսկ ամենամեծ քաղաքը` Միլուոքին է, որը տեղակայված է Միչիգան լճի արևմտյան ափին։ Նահանգը բաժանված է 72 շրջանների։

Վիսկոնսինի աշխարհագրությունը բազմազան է Հյուսիսային բարձրավանդակով և Արևմտյան իջվածքով, իսկ արևմտյան հատվածում է։ Վիսկոնսինը երկրորդն է Միչիգանից հետո Մեծ լճերի ափամերձ հատվածի երկարությամբ։

Վիկոնսինը հայտնի է որպես «Ամերիկայի կաթնային երկիր», քանի որ այն առաջատարն է կաթնարտադրությամբ, հատկապես հայտնի է իր պանրով։ Արտադրության ճյուղերից են թղթային արտադրությունը, տեղեկատվական տեխոնոլոգիաները։ Տնտեսության հիմնական ճյուղերից է նաև զբոսաշրջությունը։

Ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիսկոնսին բառի հիմքում ընկած է Վիսկոնսին գետը, որն անվանել են Ալգոնկինյան լեզուներով խոսող բնիկ ամերիկացի խմբերը, որոնք ապրել են այս տարածաշրջանում[2]։ Ֆրանսիացի ճանապարհորդ Ժակ Մարկետը եղել է առաջին եվրոպացին, ով հասել է Վիսկոնսին գետին 1673 թվականին՝ անվանելով գետը իր գրանցամատյանում Մեսկոսինգ[3]։ Հետագայում ֆրանսիացի գրողները փոխեցին ուղղագրությունը՝ դարձնելով Օսկոնսին, և վերջապես այն դարձավ Վիսկոնսին գետ և շրջակա տարածք։ Անգլախոսները փոխեցին Օսկոնսին Վիսկոնսին, երբ նրանք սկսեցին մեծ քանակությամբ ժամանել այս տարածք 19-րդ դարում։ 1845 թվականին Վիսկոնսինը օրինականացվեց որպես ճիշտ ուղղագրություն[4]։

Վիսկոնսինը 1718 թվականին:

Վաղ պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիսկոնսինը դարձել է տարբեր մշակույթների բնակավայր մոտ 12.000 տարի առաջ։ Առաջին մարդը ժամանել է մոտավոր մ.թ.ա 10.000 թվականին։ Այստեղի վաղ բնակիչներին կոչում են Պալեոհնդկացիներ, որոնք զբաղվել են սառցե դարաշրջանի կենդանիների որսորդությամբ[5]։ Սառցե դարաշրջանից հետո հին քարե դարում մարդիկ զբաղվել են որսորդությամբ, ձկնորսությամբ և հավաքչությամբ։ Գյուղատնտեսական մշակույթները տարածաշրջանում զարգացան մոտ 3000 տարի առաջ։ 1000-ից 1500 թվականներն Միսիսիպյան և Օնոտա մշակույթները կառուցեցին տարածաշրջանում բնակավայրեր, ներառյալ պաշտպանված գյուղեր Վիսկոնսինի հարավարևելքում[6]։ Օնոտան հնարավոչ է ժամանակայից Այովա և Վինեբագո ցեղերի նախնիներն են, որոնք ապրում են Վիսկոնսինում[7]։ Մյուս բնիկ ժողովուրդներից էին, որոնք ապրել են Վիսկոսինում երբ եվրոպացիները առաջին անգամ մուտք գործեցին տարածաշրջան, Օջիբվե, Սաուկ, Ֆոքս, Կիկապու և Պոտավատոմի ցեղերն են, որոնք բնակություն են հաստատել Վիսկոնսինում 1500-ից 1700 թվականներին[8]։

Եվրոպական բնակավայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժան Նիկոլետ, նկարագրվեծ է Ֆրենկ Ռոռբեկի 1910 թվականի նկարում, առաջին հավանական եվրոպացին, ով ժամանել է Վիսկոնսին:

Ամենայն հավանականությամբ առաջին եվրոպացին, ով մուտք է գործել Վիսկոնսինի ներկայիս տարածք ճանապարհորդ Ժան Նիկոլետն է։ Նա նավակով Ջորջիան Բեյից հասել է Մեծ Լճերին 1634 թվականին[9]։ Պիեր Ռադիսոնը և Մեդար դես Գրոսեյլը այցելել են տարածաշրջան 1654-1666 թվականներին և որտեղ նրանք առևտրով են զբաղվել տեղաբնիկ ամերիկացիների հետ[10]։ Ֆրանսիացիները ինչպիսին Նիկոլա Պարրոտն `, շարունակեցին զբաղվել կենդանիների մորթու առևտրով Վիսկոնսինում 17-րդ և 18-րդ դարերի ընթացքում, սակայն ֆրանսիացիները բնակավայրեր չհիմնեցին Վիսկոնսինում, քանի որ 1763 թվականին Ֆրանս-հնդկական պատերազմից հետո Բրիտանական կայսրությունը հաղթեց տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունը։ Չնայած դրան, ֆրանսիացի առևտրականները շարունակեցին աշխատել տարածաշրջանում պատերազմից հետո[11]։

Վիսկոնսինն անցավ բրիտանացիների վերահսկողության տակ Ֆրանս-հնդկական պատերազմից հետո, 1763 թվականին։ Ֆրանսիացիների նման բրիտանացիները նույնպես հետաքրքրված էին մորթու առևտրով։

Վիսկոնսինը դարձավ ԱՄՆ տարածք 1783 թվականին Անկախության համար պատերազմի ավարտից հետո։ Այնուամենայնիվ բրիտանացիները շարունակեցին վերահսկել տարածքը մինչև 1812 թվականի պատերազմի ավարտը, որի արդյունքում ապահովվեց ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում[12]։ Ամերիկյան վերահսկողության ներքո տարածաշրջանի տնտեսությունը մորթու առևտրից փոխվեց կապարի հանքարդյունաբերությամբ։ Հեշտ կյանքի սպասելիքներով ԱՄՆ ամբողջ տարածքից սկսեցին ներգաղթել մեծ թվով բնակիչներ, որոնք հիմնականում բնակություն հաստատեցին Միներալ Փոինթում, Դոջվիլում և մոտակա վայրերում։ Որոշ հանքափորներ օթևանում էին հանքերում, որտեղ աշխատում էին, այդ պատճառով նրանց մականունն էր «բադգերներ»[13]։ Տարածաշրջանում լարվեցին սպիտակամորթ հանքափորների և բնիկ հնդկացիների միջև հարաբերությունները։ 1827 թվականի Վինեբագո պատերազմից և 1832 թվականի Սև Հավքի պատերազմից հետո տեղաբնիկ հնկացիները ստիպված հեռացան նահանգի շատ մասերից[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Wisconsin's Name: Where it Came from and What it Means». Wisconsin Historical Society. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 24-ին.
  3. Marquette, Jacques (1673). «The Mississippi Voyage of Jolliet and Marquette, 1673». In Kellogg, Louise P. (ed.). Early Narratives of the Northwest, 1634–1699. New York: Charles Scribner's Sons. էջ 235. OCLC 31431651.
  4. Smith, Alice E. (September 1942). «Stephen H. Long and the Naming of Wisconsin». Wisconsin Magazine of History. Madison, Wisconsin. 26 (1): 67–71. Վերցված է 2008 թ․ հուլիսի 24-ին.
  5. Theler, James; Boszhardt, Robert (2003). Twelve Millennia: Archaeology of the Upper Mississippi River Valley. Iowa City, Iowa: University of Iowa Press. էջ 59. ISBN 978-0-87745-847-0.
  6. Birmingham 2000, pp. 152–56
  7. Birmingham 2000, pp. 165–67
  8. Boatman, John (1987). «Historical Overview of the Wisconsin Area: From Early Years to the French, British, and Americans». In Fixico, Donald (ed.). An Anthology of Western Great Lakes Indian History. University of Wisconsin–Milwaukee. OCLC 18188646.
  9. Rodesch, Gerrold C. (1984). «Jean Nicolet». University of Wisconsin–Green Bay. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
  10. «Turning Points in Wisconsin History: Arrival of the First Europeans». Wisconsin Historical Society. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
  11. «Dictionary of Wisconsin History: Langlade, Charles Michel». Wisconsin Historical Society. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
  12. Nesbit, Robert (1973). Wisconsin: A History. Madison, WI: University of Wisconsin Press. էջեր 62–64. ISBN 978-0-299-06370-2.
  13. «Badger Nickname». University of Wisconsin. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 14-ին.
  14. Nesbit (1973). Wisconsin: a history. էջեր 95–97. ISBN 978-0-299-06370-2.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիսկոնսին» հոդվածին։