Տայսյո
Տայսյո ճապ.՝ 大正 | |
---|---|
հուլիսի 30, 1912 – դեկտեմբերի 25, 1926 | |
Կայսր Տայսյո (1900) | |
Գտնվել է | Ճապոնիա |
Նախորդել է | Մեյձի |
Հաջորդել է | Սյովա |
Միապետ | Տայսյո |
Տայսյո կամ Տալշյո(ճապ.՝ 大正 - «մեծ արդարություն»), Ճապոնիայի պատմության ժամանակաշրջան է։ Թվագրվում է 1912 թվականի հուլիսի 30-ից մինչև 1926 թվականի դեկտեմբերի 25-ը, որը համընկնում է Տայսյո կայսրի կառավարման տարիներին[1]։ Ժամանակաշրջանը ազատական շարժման ժամանակ էր, որը հայտնի էր որպես «Տայսյո ժողովրդավարություն»։ Գենրոներին (ավագանի, խորհրդատու) փոխարինել են խորհրդարանը և Դեմոկրատական կուսակցությունը:
Տայսյոյի ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տայսյոյի ժամանակաշրջանը կապված է ճապոնական կայսր Տայսյոյի կառավարման ժամանակաշրջանի հետ։ Պատմության պարբերականացման ճապոնական համակարգը՝ մինչև «մեկ միապետ՝ մեկ կառավարման կարգախոս» համակարգի ներդրումը[2], ենթադրում էր, որ պատմական ժամանակաշրջանները համապատասխանում են այն տարածքի անվանը, որտեղ գտնվում էր այդ ժամանակվա իշխանությունը, այսինքն. Ճապոնիայի պատմության դասական պարբերականացումը կապված է մայրաքաղաքի գտնվելու վայրի հետ՝ Ասուկա, Նարա, Հեյան, Կամակուրա, Մուրոմաչի, Էդո։ Տայսյոյի ժամանակաշրջանն ընդգրկում է 14 տարվա պատմություն 1912-ից 1926 թվականներին, այդպիսով լինելով ճապոնական պատմական պարբերականացման համակարգի ամենակարճ ժամանակաշրջանը[3]։
1912 թվականը, այսինքն՝ Մեյձիի դարաշրջանի 45-րդ տարին կամ Տայսյոյի դարաշրջանի զրոյական տարին, համընկնում է Չինաստանում Սինհայական հեղափոխության սկզբի հետ։ Նաև Տայսյոյի ժամանակաշրջանի սկիզբը համընկնում է Հյուսիսային Կորեայի պետականության և գաղափարախոսության հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան հետ, այսինքն՝ Ջուչեի օրացույցի սկզբի հետ։
Տասյոյի ժամանակաշրջանի Ճապոնական օրացույցի տարիները սկսում են 1912 թվականից։
Տասյո | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
ԳՕ | 1912 | 1913 | 1914 | 1915 | 1916 | 1917 | 1918 | 1919 | 1920 | 1921 | 1922 | 1923 | 1924 | 1925 | 1926 |
Կարևոր իրադարձություններ Ճապոնիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականի դեկտեմբերի 10-ին ստեղծվել է Ճապոնիայի սոցիալիստական լիգան։ 1921 թվականի նոյեմբերի 4-ին սպանվել է Ճապոնիայի վարչապետ Հարա Տակաշին։ Նոյեմբերի 29-ին գահաժառանգ արքայազն Հիրոխիտոն նշանակվել է Տայսյո կայսրի ռեգենտ, որը քրոնիկ հիվանդ էր[4]։ 1922 թվականի հուլիսի 15-ին ստեղծվել է Ճապոնիայի կոմունիստական կուսակցությունը։
1923 թվականի սեպտեմբերի 1-ին երկրաշարժ է տեղի ունեցել Կանտո շրջանում՝ մահացածնել են 174 հազար մարդ, անհետ կորել՝ 542 հազար։ Դեկտեմբերի 27-ին մահափորձ է իրականացվել արքայազն և ռեգենտ Հիրոխիտոյի դեմ։ Ապրիլի 22-ին,նդունվել է «Հասարակական կարգի պաշտպանության մասին» օրենքը, որը նախատեսում է խոսքի և հավաքների ազատության էական սահմանափակում։ 1926 թվականի դեկտեմբերի 5-ին ստեղծվել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Դեկտեմբերի 25-ին Կայսր Տայսյոն մահացել է, և կայսր է դարձել Հիրոխիտոն[4]։
Արտաքին քաղաքականության կարևոր իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տայսյոյի ժամանակաշրջանին համընկնել են մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին[5], Չինաստանի հետ հակամարտության սրումը և ԽՍՀՄ-ի հետ հակամարտության սկիզբը[6]։
1914 թվականի օգոստոսի 23-ին 1911 թվականի անգլո-ճապոնական պայմանագրով Ճապոնիայի կայսրությունը մտել է Առաջին համաշխարհային պատերազմ Մեծ Բրիտանիայի կողմից[7]։ 1915 թվականի հունվարի 18-ին Ճապոնիան «Քսանմեկ պահանջ» է ներկայացրել Չինաստանին՝ Չինաստանում տարածքային, տնտեսական և քաղաքական իրավունքների համար[8]։ 1916 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանը և Ճապոնիան Պետրոգրադում ստորագրել են դաշնակցային պայմանագիր 5 տարի ժամկետով։ 1917 թվականի նոյեմբերի 2-ին Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ճապոնիայի կայսրությունը Վաշինգտոնում կնքել են Լանսինգ-Իսիի համաձայնագիրը՝ Ամերիկայի կողմից Չինաստանում Ճապոնիայի «հատուկ շահերի» ճանաչման մասին։ 1918 թվականի հունվարի 12-ին Ճապոնիան մտել է խորհրդային տարածք՝ Սիբիր և Հեռավոր Արևելք։ Մայիսի 16-ին Չինաստանը և Ճապոնիան ստորագրել են գաղտնի ռազմական համագործակցության համաձայնագիր։ Նույն տարվա օգոստոսի 3-ին Տոյամա պրեֆեկտուրայում սկսվել են «բրնձի խռովությունները», որոնք ընդգրկել են Ճապոնիայի մեծ մասը։ 1919 թվականի մարտի 1-ին Կորեայում սկսվել է հակաճապոնական ապստամբությունը[9]։ Ճապոնիան՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի հետ մեկտեղ, մշտական անդամություն է ստացել նորաստեղծ Ազգերի լիգայի խորհրդում[10]։ Ապրիլի 6-ին Հեռավոր Արևելքի Հանրապետություն է ձևավորվել, որպես բուֆերային պետություն ՌՍՖՍՀ-ի և Ճապոնիայի կողմից գրավված տարածքների միջև, իսկ մայիսին Ճապոնիան ստորագրել է Հեռավոր Արևելքը ճանաչող հռչակագիր և հայտարարել Անդրբայկալիայից զորքերի տարհանման մասին[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nussbaum, Louis-Frédéric; Roth, Käthe (2005), Japan Encyclopedia, Cambridge: Harvard University Press, ISBN 978-0-674-01753-5,. էջ 929.
- ↑ Рубель В. А. Японська цивілізація: традиційне суспільство і державність. — К. : «Аквілон-Прес», 1997. — 256 с. — ISBN 966-7209-05-9.
- ↑ «Japanische Geschichtsperioden – Religion-in-Japan». www.univie.ac.at. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
- ↑ 4,0 4,1 «Hirohito». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
{{cite web}}
: Text "Biography, Full Name, World War II, Surrender, & Facts" ignored (օգնություն); Text "Britannica" ignored (օգնություն) - ↑ Англо-японский союз 1902—21 / М. П. Айзенштат // А — Анкетирование. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 702. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 1). — ISBN 5-85270-329-X..
{{cite book}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ Ширяев В. А., Егоров Н. А. Пресечение подрывной деятельности против Советской России на Дальнем Востоке в 1920-е годы. // Военно-исторический журнал. — 2012. — № 4. — С.19-22.
- ↑ Англо-японский союзный договор // [Алжирские экспедиции — Аракчеев, граф, Алексей Андреевич]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911. — С. 540—542. — (Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого … [и др.] ; 1911—1915, т. 2).
- ↑ «История Востока» в 6 томах. Том V «Восток в новейшее время (1914—1945 гг.)» — М.: Восточная литература, 1995. — ISBN 5-02-018102-1.
- ↑ March First Movement (Korean history) — Encyclopedia Britannica
- ↑ «Лига Наций: история создания и результаты работы». // ՌԻԱ Նովոստի. 2011 թ․ ապրիլի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Японский план «умиротворения» российского Дальнего Востока («Предварительный протокол реформ, подлежащих введению на территории бывшей Российской империи, ныне именуемой Дальневосточная республика»). Публикация Ширяевой В. С., Чумаковой Н. С. // Военно-исторический журнал. — 2009. — № 4. — С.17-22.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տայսյո» հոդվածին։ |
|