Տեխասի Հանրապետություն
Տեխասի Հանրապետություն | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | պատմական պետություն | ||||
Պետական լեզու | անգլերեն | ||||
Մայրաքաղաք | Washington-on-the-Brazos?, Հյուստոն և Օստին | ||||
Պետական կարգ | Նախագահական համակարգ | ||||
Օրենսդիր մարմին | Տեխասի Հանրապետության կոնգրես | ||||
Ազգաբնակչություն | 70 000 մարդ | ||||
Հիմնադրված է | մարտի 2, 1836 թ. | ||||
Արժույթ | Texas dollar? |
Տեխասի Հանրապետություն (անգլ.՝ Republic of Texas), պետություն Հյուսիսային Ամերիկայում, որը գոյություն է ունեցել 1836-1845 թվականներին։ Տեխասի Հանրապետությունը ձևավորվել է Մեքսիկայի հյուսիս-արևմտյան շրջանի` անկախության համար պայքարի արդյունքում։ 1845 թվականին հանրապետությունը քաղաքացիների կամարտահայտման և ինքնորոշման ակտի ընդունումից հետո մտել է ԱՄՆ-ի կազմի մեջ, որտեղ ստացել է նահանգի իրավունք։
Տեխասի հեղափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1830-ական թվականներին Մեքսիկայի նախագահ Անտոնիո դե Սանտա Աննայի բռնապետությունը և անօրինությունը երկրում պետությանը հասցրել են պառակտման եզրին. Տեխասի և Յուկատանի տարածքներն ըստ իրենց ունեցած սահմանադրական իրավունքի անկախանալու ցանկություն են արտահայտել։ Տեխասցիները նաև դժգոհ էին 1835 թվականի սահմանադրությունից և Մեքսիկայում ստրկության արգելման որոշումից։
- 2 հոկտեմբերի, 1835 թվական, տեղի է ունեցել տեխասցիների բախում մեքսիկական հեծելազորի հետ, Գոնսալես քաղաքի մոտ, ինչը հանգեցրել է ռազմական գործողությունների սկսվելուն։
- 10 հոկտեմբերի, 1835 թվական, Գոլիադեում մեքսիկական կայազորը կապիտուլացվել է։
- 24 հոկտեմբերի, 1835 թվական, տեխասցիներն սկսել են շրջափակել մեքսիկական կայազորը Բեխարում։
- 28 հոկտեմբերի, 1835 թվական, Կոնսեպյոնի մոտ ճակատամարտի ընթացքում 90 տեխասցիներ դիմակայել են 450 մեքսիկացիների հարձակմանը։
- 4 նոյեմբերի, 1835 թվական, կապիտուլացվել է մեքսիկական կայազորը Լիպանտիտլանում, Բեխարի մեքսիկական կայազորը զրկվել է ափամերձ տարածքի հետ կապից։
- 10 դեկտեմբերի, 1835 թվական, կապիտուլացվել է մեքսիկական կայազորը Բեխարում։
- 2 մարտի, 1836 թվական, Վաշինգտոն նա Բրազոսեում անգլախոս ներգաղթյալների հանդիպման ժամանակ ստորագրվել է Մեքսիկայից անկախության հռչակագիրը։ Ի պատասխան Սանտա Աննան Տեխաս է ուղարկել մեքսիկական զորքեր։
- 23 փետրվարի, 1836-6 մարտի, 1836 թվական, Ալամո ամրոցի շրջափակման ու հարձակման արդյունքում Սան Անտոնիոյում վերջնականապես ոչնչացվել է տեխասյան կայազորը։
- 27 մարտի, 1836 թվական, Լոպես դե Սանտա Աննայի հրամանով մեքսիկացիները Գոլիադում մահապատժի են ենթարկել Ջեյմս Ֆեննինին և տեխասցի գրեթե 400 գերիների, որոնք հանձնվել էին Ռեֆուխիոյում և Կոլետոյում։
- 21 ապրիլի, 1836 թվական, տեխասյան բանակը Սէմ Հյուստոնի ղեկավարությամբ ջարդել է մեքսիկական բանակի երեք շարասյուներից մեկը Սան Խասինտոյի ճակատամարտում։ Նախագահ Սանտա Աննան գերեվարվել է։ Իր կյանքը փրկելու դիմաց նա ընդունել է տեխասցիների պահանջները։
- 14 մայիսի, 1836 թվական, Տեխասի պաշտոնական ներկայացուցիչները և գեներալ Սանտա Աննան Վելասկո քաղաքում ստորագրել են անկախության մասին համաձայնագիրը։ Սակայն Մեքսիկայի կառավարությունը չի վավերացրել այս համաձայնագիրը` Տեխասի` Մեքսիկայից անկախանալու հարցը բաց թողնելով (միևնույն ժամանակ` ժամանակակից Տեխասի արևմտյան մասը շարունակել է ունենալ ոչ հստակ իրավաբանական կարգավիճակ)։
Տեխասը` անկախություն ստանալուց հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1836 թվականին սահմանադրություն է ընդունվել (որը հաստատել է ստրկության իրավունքը), և Տեխասը հռչակվել է հանրապետություն։ Տեխասի Հանրապետության առաջին նախագահ է դարձել Սէմ Հյուսթոնը։ Իշխանության կենտրոնի մի քանի փոփոխությունից հետո 1837 թվականին մայրաքաղաք է ընտրվել Հյուստոն քաղաքը։
Տեխասի Հանրապետությունն ստացել է միջազգային ճանաչում։ Միևնույն ժամանակ շարունակվում էին մեքսիկացիների հարձակումները Տեխասի ուղղությամբ։ 1842 թվականի մարտի 5-ին հեղափոխությունից հետո առաջին անգամ Տեխաս է ներխուժել մեքսիկացիների` ավելի քան 500 մարդուց բաղկացած խումբ, որը ղեկավարվում էր Ռաֆայել Վասկեսի կողմից։ Հասնելով Սան Անտոնիո` նա նահանջել է մինչև Ռիո Գրանդե։ 1842 թվականի սեպտեմբերի 11-ին Մեքսիկայի կեսհազարանոց բանակն Ադրիան Ուոլլի առաջնորդությամբ գրավել է Սան Անտոնիոյի մի մասը, սակայն ավելի ուշ գերիներ վերցնելով նահանջել է։
Բախումները շարունակվել են շուրջ 10 տարի և կախված էին մեքսիկական իշխանությունների ունեցած դիրքից։ ԱՄՆ-ն պաշտոնապես չի խառնվել այս պայքարի մեջ, չնայած ԱՄՆ-ում հազարավոր կամավորներ էին հավաքագրվում` տեխասցիներին օգնելու համար։ Մեքսիկայի և Տեխասի Հանրապետության միջև ռազմական հակամարտությունները հնարավոր է եղել լուծել ոչ այնքան 1845 թվականին Տեխասի` ԱՄՆ-ին միանալով (ըստ 1845 թվականի դեկտեմբերի 29-ի պայմանագրի)[1] (Տեխասը դարձել է ԱՄՆ-ի 28-րդ նահանգը), որքան` Ամերիկա-մեքսիկական պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակով, ինչն ստիպել է Մեքսիկային լիովին հրաժարվել տարածքային նկրտումներից։ Երբ Տեխասն անջատվել է Մեքսիկայից, տեխասցիների մեծ մասն ի սկզբանե մտածում էր Տեխասն ԱՄՆ-ին միացնելու մասին (սակայն որոշ տեխասցիներ էլ կարծում էին, թե հնարավոր է զարգացնել Տեխասն ու հզոր պետություն դարձնել, որը կհասներ մինչև Խաղաղ օվկիանոս)։
Տեխասն առ այսօր միջազգայնորեն ճանաչված միակ պետությունն է, որն ուղղակիորեն մտել է ԱՄՆ-ի կազմի մեջ` որպես միության հավասարազոր անդամ։ Վերմոնտ նահանգը, որն իրեն անկախ պետություն էր հռչակել 1777 թվականին և ԱՄՆ-ի կազմի մեջ էր մտել 1791 թվականին, դե ֆակտո ինքնավարություն ուներ, սակայն չուներ միջազգային ճանաչում։ Ավելի ուշ ԱՄՆ-ն անեքսիայի է ենթարկել Կալիֆորնիայի Հանրապետությունն ու Հավայիի թագավորությունը, սակայն որպես նահանգ ներառել է պետության մեջ միայն որոշ ժամանակ անց։
Ներկայումս Տեխասում գոյություն ունեն քաղաքական տարբեր շարժումներ, որոնք պայքարում են Տեխասի անկախության վերականգնման համար[2] (մասնավորապես` «Տեխասի Հանրապետություն» շարժումը[3]):
Նախագահներ և փոխնախագահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած | Մինչև | Նախագահ | Փոխնախագահ | Նախագահի թեկնածու | Նախագահի թեկնածուի ձայներ | Փոխնախագահի թեկնածուներ | Փոխնախագահի թեկնածուի ձայներ |
---|---|---|---|---|---|---|---|
16 մարտի, 1836 | 22 հոկտեմբերի, 1836 | Դեյվիդ Բերնետ (Ժամանակավոր նախագահ) |
Լորենսո դե Սավալա (Ժամանակավոր փոխնախագահ) |
||||
22 հոկտեմբերի, 1836 | 10 դեկտեմբերի, 1838 | Սէմ Հյուսթոն |
Միրաբո Լամար |
|
5119 743 587 |
Միրաբո Լամար | |
10 դեկտեմբերի, 1838 | 13 դեկտեմբերի, 1841 | Միրաբո Լամար |
Դեյվիդ ԲԵրնետ |
|
6995 252 |
Դեյվիդ Բերնետ | |
13 դեկտեմբերի, 1841 թվական | 9 դեկտեմբերի, 1844 թվական | Սէմ Հյուսթոն |
Էդվարդ Բերլենսոն |
|
7915 3619 |
Էդվարդ Բերլենսոն Մեմուկան Հանտ կրտսեր |
6141 4336 |
9 դեկտեմբերի, 1844 թվական | 19 փետրվարի, 1846 թվական | Էնսոն Ջոնս |
Քեննետ Լուիս Անդերսոն |
|
— — |
Քեննետ Լուիս Անդերսոն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ T.R. Fehrenbach, Lone Star: A History of Texas and Texans(չաշխատող հղում) (Cambridge: Da Capo Press, 2000), p. 267.
- ↑ God’s Texian Country
- ↑ «Техасцы задумались о независимости от США». lenta.ru. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hardin, Stephen L.; Wade, Mary Dodson Lone Star: The Republic of Texas, 1836–1846. — Discovery Enterprises, 1998. — ISBN 978-1-878668-63-9
- Hogan, William Ransom The Texas Republic: A Social and Economic History. — Texas State Historical Association, 2007. — ISBN 978-0-87611-220-5
- Howell, Kenneth W. and Charles Swanlund, eds. Single Star of the West: The Republic of Texas, 1836—1845 (U of North Texas Press; 2017) 550 pages; essays by scholars on its founders, defense, diplomacy, economy, and society, with particular attention to Tejanos, African-Americans, American Indians, and women.
- Lankevich, George J. The Presidents of the Republic of Texas: Chronology, Documents, Bibliography. — Oceana Publications, 1979. — ISBN 978-0-379-12085-1
- Weems, John Edward; Weems, Jane Dream of Empire: A Human History of the Republic of Texas, 1836–1846. — Simon and Schuster, 1971.
- Huson, Hobart (1974), Captain Phillip Dimmitt's Commandancy of Goliad, 1835–1836: An Episode of the Mexican Federalist War in Texas, Usually Referred to as the Texan Revolution, Austin, TX: Von Boeckmann-Jones Co
- Hämäläinen, Pekka (2008), The Comanche Empire, Yale University Press, ISBN 978-0-300-12654-9
- Lack, Paul D. (1992), The Texas Revolutionary Experience: A Political and Social History 1835–1836, Texas A&M University Press, ISBN 0-89096-497-1
- Fehrenbach, T. R. (2000), Lone Star: a history of Texas and the Texans, Da Capo Press, ISBN 978-0-306-80942-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Республика Техас: первый шаг к независимости Արխիվացված 2013-10-27 Wayback Machine(անգլ.)
- Republic of Texas from the Handbook of Texas Online
- Hosted by Portal to Texas History:
- Texas: the Rise, Progress, and Prospects of the Republic of Texas, Vol. 1, by William Kennedy, published 1841
- Texas: the Rise, Progress, and Prospects of the Republic of Texas, Vol. 2, published 1841
- Laws of the Republic, 1836—1838 from Gammel’s Laws of Texas, Vol. I.
- Laws of the Republic, 1838—1845 from Gammel’s Laws of Texas, Vol. II.
- The Avalon Project at Yale Law School: Texas — From Independence to Annexation
- Early Settlers and Indian Fighters of Southwest Texas by Andrew Jackson Sowell 1900
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեխասի Հանրապետություն» հոդվածին։ |
|