Տեյատեյանենգ[1] (անգլ.՝ Teyateyaneng), քաղաք Աֆրիկայի հարավային մասում՝ Լեսոթոյի Թագավորությունում։ Բերեա շրջանի վարչական կենտրոնն է[2]։ Անվանումն առնչվում է մերձակայքով հոսող Տեյա-Տեյանե գետին[3]։ Գտնվում է ծովի մակերևույթից 1600 մետր բարձրության վրա[4]։ Ընկած է երկրի մայրաքաղաք Մասերուից մոտավորապես 40 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք[5], մերձակա ամենախոշոր բնակավայրից՝ Յոհանեսբուրգից շուրջ 400 կիլոմետր դեպի հարավ[6]։ Բնակչության թվաքանակը 2006 թվականի հունվարին անցկացված մարդահամարի տվյալներով եղել է 22.289[7], 2010 թվականի տվյալներով՝ 27 071[8]։
Օդի տարեկան միջին ջերմաստիճանը Տեյատեյանենգում 14,2°С է[4], տեղումների տարեկան քանակը՝ 692 մմ[4]։ Դրանք մեծ մասամբ թափվում են դեկտեմբեր-հունվար ամիսներին։ Առավել չոր են հունիս-օգոստոս ամիսները։
↑2006 Lesotho population and housing census. Volume II, Census tables report, Maseru: Ministry of Finance and Development Planning, Bureau of Statistics, 2011, s. 14. ArkiveratԱրխիվացված 2016-03-05 Wayback Machine hos DataSpace på Princeton University.