Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Տերմինատոր։ Ջենիսիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերմինատոր։ Ջենիսիս
անգլ.՝ Terminator Genisys
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, մարտաֆիլմ, ֆիլմ ժամանակով ճանապարհորդության մասին և հակաուտոպիական ֆիլմ
Թեմակիբերնետիկ ապստամբություն, Կիբորգ և արհեստական բանականություն
Թվականհուլիսի 1, 2015[1][2], հուլիսի 9, 2015[3], հունիսի 25, 2015[4] և հուլիսի 2, 2015[5][6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱլան Թեյլոր
ՊրոդյուսերԴևիդ Էլիսոն և Dana Goldberg?
Սցենարի հեղինակԼաետա Կալոգրիդիս և Պատրիկ Լյուսսե
ԴերակատարներԱռնոլդ Շվարցենեգեր[7], Էմիլիա Կլարկ[7], Ջեյսոն Քլարք[7], Ջայ Քորթնի[7], Լի Բյոն Հոն[7], Մեթ Սմիթ[7], Ջոնաթան Քիմբլ Սիմոնս[7], Դայո Օկենաի[7], Քորթնի Բ. Վենս[7], Մայքլ Գլադիս[7], Սնդրին Հոլտ[7], Ուեյն Բաստրուփ[7], Գրեգորի Ալան Ուիլյամս[7], Օտտո Սանչես[7], Գրիֆ Ֆերսթ[7], Աֆեմո Օմիլամի[7], Kerry O'Malley?[7], Դուգլաս Սմիթ[7], Բրենդոն Սթեյսի[7], Թոմաս Ֆրենսիս Մերֆի[7], Lisa McRee?[7], Jeffrey Johnson?[7], Սերխիո Կատո[7] և Դուգլաս Մ․ Գրիֆին[8]
ՕպերատորՔրամեր Մորգենթաու
ԵրաժշտությունԼորն Բելֆ
ՄոնտաժՌոջեր Բարթոն
Պատմվածքի վայրԼոս Անջելես և Սան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո և Օռլեան շրջան
ԿինոընկերությունSkydance Media և Paramount Pictures
Տևողություն126 ± 1 րոպե
Բյուջե155 000 000 $[9][10]
Շահույթ440 603 537 $[11] և 89 760 956 $[12]
ՆախորդՏերմինատոր։ Փրկիչը
ՀաջորդTerminator: Dark Fate?
Պաշտոնական կայքէջ

«Տերմինատոր։ Ջենիսիս» (անգլ.՝ Terminator Genisys), ռեժիսոր Ալան Թեյլորի ֆանտաստիկ մարտաֆիլմը։ Դերերը կատարում են Առնոլդ Շվարցենեգերը, Էմիլիա Կլարկը, Ջեյսոն Կլարկը և Ջայ Քորթնին։ «Տերմինատոր» հեռուստաֆիլմի հինգերորդ ֆիլմն է։ Նախատեսվում է որպես նոր եռերգության առաջին մաս։

Ֆիլմի թողարկման վրա աշխատել են Skydance Productions և Paramount Pictures կինոընկերությունները։ Paramount Pictures֊ը նկարի բյուջեի մեջ է ներառել իր միջոցների 34%-ը այն պայմանով, որ պետք է ֆիլմում անպայման նկարահանվեր Առնոլդ Շվարցենեգերը[13]։ Skydance Productions֊ը կնկարի Տերմինատորի նոր եռերգություն, հրապարակելով երկրորդ մասը 2017 թվականի մայիսի 19֊ին, իսկ երրորդ մասը՝ 2018 թվականի հուլիսի 29֊ին։ Երկրորդ և երրորդ ֆիլմերն կնկարվեն միաժամանակ ինը ամիսների ընթացքում[14]։ 2014 թվականի դեկտեմբերի 4-ին հրապարակվեց ֆիլմի պաշտոնական թրեյլերը[15][16]։

Ջենիսիս բառն ունի հետևյալ բացատրությունները՝ «GENeralized Information SYStem»[17] (Ամփոփված տեղեկատվական համակարգ) և «A GENealogical Information SYStem»[18] (գենեալոգիական տեղեկատվական համակարգ)։ Առաջին տերմինը կապված է International Business Machines Corporation (IBM) և հայտնի է 1965 թվականից, իսկ երկրորդը կապված է American Association of Physical Anthropologists (AAPA) և հայտնի է 1969 թվականից։

Ֆիլմը սկսվում է կարճատև նախաբանով, որում Կայլ Ռիզը պատմում է նրա մասին, որ 1997 թվականի օգոստոսի 29֊ին «Սքայնեթ» սուպերհամակարգիչների պաշտպանական ցանցը ինքնագիտակցություն ձեռք բերեց և միջուկային հարված հասցրեց մարդկությանը։ Աշխարհը դարձավ անապատ, իսկ նրանք, ովքեր ապրեցին, անվանեցին այդ օրը «դատաստանի օր»։ «Սքայնեթը» պատրաստեց մեծաքանակ ռոբոտ֊տերմինատորներ, որոնք սպանում և ոչնչացնում էին մարդկանց։ Ռիզը, ծնվելով պատերազմից հետո, համարյա իր ողջ մանկությունը անցկացրել է Սան֊Ֆրանցիսկոյի փլատակներում։ Մի անգամ՝ ստորերկրյա կոլեկտորներից մեկում նա հանդիպեց տերմինատորի, բայց նրան մահվանից փրկեց Ջոն Քոնորը՝ մի մարդ, ով դարձել էր համաշխարհային դիմադրության առաջնորդը (Նրան նաև անվանում էին մարգարե, որովհետև ոչ ոք չգիտեր թե որտեղից և ինչպես է նա այդքան շատ բան իմացել տերմինատորների և նրանց ոչնչացնելու մասին)։ 2029 թվականին պատերազմն ավարտվեց։ Արդեն մեծ Կայլը, Ջոնի լավագույն ընկերն ու «Տեխ֊կոմի» սերժանտը, ցանկանում է մասնակցել «Սքայնեթի» որոշիչ հարվածին՝ Կոլորադոյում, բայց Ջոնը խնդրում է նրան մասնակցել Լոս Անջելեսում կայանալիք հետախուզական կենտրոնի փոթորկին։ Կատաղի պայքարում, որտեղ Դիմադրության մարտիկները ծանր վնասներ ունեն, և «Սքայնեթ»֊ի կորիզն ոչնչացված է, և բոլոր մեքենաներն այլևս չեն աշխատում։ Պատերազմը վերջացած է։ Բայց դրանից առաջ «Սքայնեթը» հասցնում է գործի դնել իր ժամանակի մեքենան, որի օգնությամբ անցյալ է ուղարկում Т-800 մոդելի 101 տերմինատորին, որպեսզի սպանի Ջոնի մայրիկին՝ Սառա Քոնորին՝ 1984 թվականին։ Քոնորը ընտրում է Կայլին՝ անցյալ գնալ ցանկացողների կամավորներից։ Ուղարկելուց առաջ Քոնորը Ռիզին խոստովանում է, որ իր կանխատեսություններն հիմնված են եղել իր մայրիկի պատմությունների հիման վրա և հիմա նա առաջին անգամ չգիտի, թե ինչ կկատարվի հետո։

Կայլին ուղարկելու ժամանակ մարտիկներից մեկը հանկարծակի հարձակվում է Քոնորի վրա։ Իսկ Կայլ Ռիզը ներկայից անցյալ տեղափոխության ժամանակ ստանում է նախազգուշացում ալտերնատիվ իրականությունից։ Նա տեսնում է իրեն իր մանկության ժամանակ, որը նա երբեք չի ունեցել սովորական աշխարհիկ կյանքում, որը չի եղել պատերազմներով լեցուն։ Այդ տեսիլքում հաղորդվում է, որ «Սքայնեթը» ցանցային համակարգչային ծառայություն է «Գենեզիս» անվանմամբ, և այն կթողարկվի 2017 թվականի հոկտեմբերին։ Տեսիլքներից մեկը վերաբերվում է Սառա Քոնորին, ով ինչ որ բառակապակցություն է ասում։ Ժամանելով 1984 թվական՝ Т-800֊ը մտադիր է լինում խլել ընկերությունից հագուստներ, բայց հանկարծ նրա վրա հարձակվում է իր նմանակը, որը ավելի հին տեսք ուներ։ Т-800֊ը ոչնչացվեց դիպուկահարային հրացանից և դիպուկահարը Սառա Քոնորն էր։ Հասնելով ուրիշ շրջան՝ Կայլ Ռիզը անմիջապես հանդիպում է Т-1000֊ին՝ հեղուկ մետաղից։ Կայլը փորձում է թաքնվել սպորտային հագուստի խանութում (ինչպես առաջին ֆիլմում), որտեղ նրան փրկում է Սառա Քոնորը, ով եկել էր ֆուրգոնով։ Նրան հաջողվում է ժամանակավոր վնասազերծել Т-1000֊ին, որը հնարավորություն տվեց Կայլին հասնել ֆուրգոնին։

Ճանապարհին Սառան հասկացնում է Կայլին, որ անցյալը, որտեղ նա ուղարկել էր Ջոնին, այլևս չկա։ «Սքայնեթը» նոր իրականության մեջ ինչ֊որ մի ձևով իմացավ, որ Т-800֊ը հին իրականությունից չի կարողացել հաջողությամբ կատարել իր առաջադրանքը և ուղարկեց Т-1000֊ին 1973 թվական, որտեղ նա հարձակվել է 9 ամյա Սառայի ընտանիքի վրա և սպանել նրա ծնողներին, բայց այնտեղ նաև ուղարկվել էր Т-800֊ը, որ փրկել էր Սառային և նրան պատրաստել ապագա դեպքերի համար (որի շնորհիվ Սառան արդեն գիտի, թե ով կլինի նրա որդին և ով է նրա համար Կայլը)։ Սառան նաև բացատրում է, որ նրա Т-800֊ը, ում նա անվանում է Պապս (անգլ.՝ Pops) ծեր տեսք ունի, քանի որ տերմինատորների արտաքին տեսքը բաղկացած է կենսաբանական թելերից, որոնց հատուկ է ծերանալը, և որ Պապսը ինքը չգիտի, թե ով է նրան ծրագրավորել և ուղարկել 1973 թվական, որովհետև այդ բոլոր տվյալներն նրա ուղեղից ջնջվել էին։ Սառան ասում է Ռիզին, որ հիմա նրանց հիմնական նպատակը՝ Դատաստանի օրը կանխելն է։

Քաղաքում շրջագայության ժամանակ նրանց հետևում է Т-1000֊ը, որին հաջողվել էր թողնել իրենից մի կտոր ֆուրգոնում, և դրա շնորհիվ նա իմանում է գաղտնի «շտաբ֊սենյակի» կոորդինատները, որտեղ թաքնվում էին Սառան և Պապսը։ Т-1000֊ը արագ գնում է այնտեղ, բայց արդյունքում պարզվեց, որ նրա համար այնտեղ թակարդ էր պատրաստված։

Սակայն ի հայտ եկան չնախատեղված հանգամանքներ՝ Т-1000֊ը հեղուկ մետաղի ոչ մեծ ինիեկցիայով «վերակենդանացնում է» վիրավոր Т-800֊ին։ Ի հայտ է գալիս Т-1000֊ի նաև ևս մեկ հետաքրքիր առանձնահատկություն, որը երբեք հնում չէր երևացել։ Պարզվում է, նա ունակ է ստեղծելու ոչ միայն ծակող և կտրող առարկաներ, այլ նաև մետաղե զենքեր, ինչպիսին է օրինակ՝ նիզակը, որով նա գամեց Պապսին պատին, և ինքը գնաց Սառայի հետևից։

Այդ ժամանակ «Վերակենդանացած» Т-800֊ը փորձում է սպանել Կայլին, բայց Կայլը վերջին պահին հասցնում է նրան վիրավորել։

Սառան Т-1000֊ին գցում է թակարդը և վերջինս հալչում է այնտեղ։ Առաջին Т-800֊ի մնացոդներն Սառան նույնպես հալեցնում է թթվում։ Կայլը փորձում է բացատրել կատարվածը։ Եթե տերմինատորներն շարունակում են գալ ապագայից, ապա ապագայում ինչ֊որ մի բան սխալ է կատարվել։ Նա պատմում է Սառային, որ մեկնման պահին տեսել է, թե ինչպես է ինչ֊որ մեկը հարձակվել Ջոնի վրա։ Պարզվում է, որ Սառան և Պապսը այս բոլոր տարիներին հավաքում էին ժամանակի մեքենան, բայց չէին կարողանում այն օգտագործել, քանի որ այն ակտիվացնելու համար պետք է տերմինատորի գլխում առկա չիփ։ Սառան պատրաստվում է գնալ 1997 թվական, բայց Կայլը պատմում է իր տեսիլքների մասին։ Քննարկման արդյունքում ենթադրվում է, որ կա ժամանակի երկու միմյանց կպած թելեր, քանի որ Т-800֊ը ոչնչացվել է անհետ, ապա ապագայում «Քիբերդայն» ընկերությունը չի կարողանա դրա մնացորդներից պատրաստել հեղափոխական պրոցեսոր, որը կդառնա «Սքայնեթի» համար հիմք։ Դրա փոխարեն, «Քիբերդայնը» ինչ֊որ մի կերպով կստեղծի «Սքայնեթին» «Գենեզիսի» տեսքով, բայց դա տեղի կունենա 2017 թվականին։ Սառան համարում է դա անհամոզիչ, սակայն Կայլը արտաբերում է Սառայի խոսքը, որը չէր կարող իմանալ, բայց հիշում էր իր տեսիլքից, և դա ստիպում է Սառային գնալ 2017 թվական։ Պապսը չի կարող գնալ նրա հետ և նա պետք է սպասի Սառայի և Կայլի գալուն։

Ժամանակի պորտալը բացվում է 2017 թվականին Սան Ֆրանցիսկոյում՝ փողոցում, որի հետևանքով տեղի ունեցավ ավտովթար։ Կայլին և Սառային տարավ ոստիկանությունը։ Ոստիկանական ֆուրգոնում Սառան պատմում է, որ Կայլը կրկնել էր նրա խոսքերը, երբ նրա վրա մանուկ հասակում հարձակվել էր Т-1000-ը։ Նրանց հասցնում են հիվանդանոց, որտեղ բժիշկը, նրանց զննելով, հանկարծակի հիշում է «Ջենիսիսի» մասին և Սառայի ու Կայլի հարցերից հասկանում է, որ դա կոմպլեքսային օպերացիոն համակարգ է, որն ունակ է միացնելու եզակի ցանցին բոլոր համակարգչային սարքավորումները։ Անսպասելի գալիս է Ջոն Քոնորը, ով օգնում է Սառային և Կայլին դուրս գալ հիվանդանոցից։ Ստորերկրյա կայանատեղիում նա հաղորդում է Կայլին, որ նա իր հայրն է։ Այդ ժամանակ գալիս է Պապսը և կրակում է Ջոնին, սակայն Ջոնը չի մահանում։ Պարզվում է, որ հարձակումից հետո Ջոն Քոնորը ընկել է «Սքայնեթի» ձեռքը։ Ջոնը դառնում է Т-3000 ունիվերսալ նանո֊հիբրիդ մարդ և ռոբոտ, և հիմա ծառայում է «Սքայնեթին»։ Պարզվում է նաև, որ «Սքայնեթը» նախօրոք Ջոնին ուղարկել է 2014 թվական, որտեղ «Քիբերդայնը» սկսել է «Գենեզիսի» մշակումը, ինչպես նաև հեղուկ մետաղի և ժամանակի մեքենայի տեխնոլոգիաները։ Ջոնը առաջարկում է Կայլին և Սառային կա՜մ նրան միանալ, կա՜մ մահանալ։ Սառայի խոսքին, որ այդ ժամանակ նա նույնպես կմահանա, Ջոնը ասում է, որ նրանք արդեն դուրս են եկել ժամանակի հորձանուտից և փոփոխություն չի լինելու, իսկ հետո հարձակվում է Պապսի վրա։ Գերեվարման ժամանակ Պապսը ետ է քաշվում, և միայն բժշկական տոմոգրաֆը գործի դնելը փրկում է հերոսներին, քանի որ դրա մագնիսային դաշտը կասեցնում է Ջոն Քոնորին։

Թաքստոցում եռյակը պատրաստվում է «Քիբերդայն սիսթեմի» վրա հարձակվելուն, բայց այնտեղ հանկարծակի գալիս է Ջոնը և կրկին ցանկանում Սառային ու Կայլին իր կողմը տանել։ Սառան նրան չի լսում և կրակում է նրա վրա։ Թաքստոցը, որ լի էր զենքով ու զրահով, պայթում է։ Սառան, Կայլը և Պապսը նստում են դպրոցական ավտոբուս և ուղևորվում «Քիբերդայն սիսթեմ»։ Նրանց հետևում է Ջոն Քոնորը, ում պայթյունը ոչ մի վնաս չէր հասցրել։ Մրցարշավը վերջանում է նրանով, որ Քոնորով ավտոբուսը ընկնում է «Ոսկե դարպասներ» կամրջից ջուրը, իսկ Պապսին, Սառային և Կայլին ձերբակալում է ոստիկանությունը։ Ճանաչման համար նախնական հարցերի ժամանակ բերում են նաև փոքրիկ Կայլին ու նրա ընտանիքին (Այդ իրականությունում երիտասարդ տարիքում Կայլը արդեն ուներ խնդիրներ օրենքի հետ, ուստի ոստիկանությունում կային նրա մատնահետքերը, և դրանք համընկնում էին մեծ Կայլինի հետ)։ Ինչպես նաև կին֊դետեկտիվի տեսքով գալիս է Ջոն Քոնորը։ Ջոնը ցանկանում է բռնել Պապսին, սկսվում է եռուզեռ, որի ընթացքում Սառան օգնում է փոքր Կայլին ու ընտանիքին փախչել։ Այդ ժամանակ Սառան ասում է իր բանալիային խոսքը։ Դետեկտիվ Օ՛Բրայենի օգնությամբ եռյակը փախչում է ուղղաթիռով և նրանց հետ է լինում նաև Քոնորը։ Արդյունքում բոլորը հասնում են «Քիբերդայն»։ Եռյակը հյուսիսային պայթանյութ է կազմակերպում, սակայն Քոնորը ոչնչացնում է պայթուցիչը։ Երբ նա կռվում է Պապսի հետ, Սառան և Կայլը փորձում են ակտիվացնել լիցքերն առանց պայթուցիչի, որը փորձում է խափանել «Սքայնեթի» խմբում, որի կազմում Կայլը ճանաչում է Ալեքսին։ Պապսը պարտություն է կրում, բայց Սառան և Կայլը օգնում են նրան Ջոնին փակել չսարքված ժամանակի մեքենայում։ Պապսը և Ջոնը երկուսով հայտնվում են մեքենայի մեջ և քանի որ չունեն կենսաբանական թելեր, ապա երկուսն էլ պետք է վառվեն, սակայն Կայլին և Սառային հաջողվում է նրան դուրս բերել, իսկ Ջոնը մահանում է։ Սառային և Կայլին փրկում է ապաստարանը, իսկ կոմպլեքսի կառույցում տեղի է ունենում պայթյուն և այն անհետանում է երկրի երեսից (Կոմպլեքսի հետ միասին ոչնչանում է նաև Սքայնեթը)։

Ֆիլմի վերջում Կայլ Ռիզը հանդիպում է իրեն փոքր ժամանակ և իրեն սովորեցնում է միշտ հիշել, որ «Ջենիսիսը Սքայնեթն է»։ Քանի որ «Սքայնեթը» հիմա ոչնչացված է, Սառան և Կայլը որոշում են, որ նրանք կարող են ընտրել այն կյանքը, որ միշտ ցանկացել են։

  • Առնոլդ Շվարցենեգեր ֊ Տերմինատոր/ Պապս/ The Guardian
  • Բրեթ Ազեր ֊ Т-800
  • Ջեյսոն Կլարկ ֊ Ջոն Քոնոր/ T֊ 3000
  • Էմիլիա Կլարկ ֊ Սառա Քոնոր
  • Ջայ Քորթնի ֊ Կայլ Ռիզ
  • Բրայնթ Պրինց ֊ Կայլ Ռիզը մանուկ հասակում
  • Լի Բյոն Հյոն ֊ T-1000
  • Ջեյ Քեյ Սիմոնս ֊ դետեկտիվ Օ՛Բրայեն
  • Մեթ Սմիթ ֊ Ալեքս/ Սքայնեթ
  • Նոլան Գրոս ֊ Սքայնեթ (12-14 տարեկան)
  • Ահարոն Ուիլյամսոն ֊ Т-800
  • Դայո Օկենաի ֊ Դենի Դայսոն
  • Քորթնի Բ․ Վենս ֊ Մայլզ Դայսոն
  • Գրերգորի Ալան Ուիլյամս ֊ դետեկտիվ Հադինգ
  • Սանդրին Հոլթ ֊ դետեկտիվ Չուն
  • Գրիֆ Ֆյորսթ ֊ Բյորկ
  • Տեռի Ուայբլ ֊ Մարիամ
  • Մայքլ Գլեդիս ֊ Մաթիաս
  • Ջոզեֆ Վելես ֊ Ռոմերո
  • Մեթի Ֆեռարո ֊ Ջանսեն
  • Տեռի Դեյլ Պարկս ֊ ոստիկան 1
  • Էնթոնի Մայլք Ֆրեդերիկ ֊ ոստիկան 2
  • Քերի Օ՛Մելի ֊ Կայլի մայր
  • Ջոն Լի ֊ Պանկ 1
  • Ջեյմս Մոուես Բլեկ ֊ ժամապահ
  • Բրենդոն Սթեյսի ֊ ոստիկան

Հիմնական հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի նոյեմբերի սկզբին պրոդյուսերներն սկսեցին գլխավոր հերոսների փնտրտուքը։

  • Т-800 մոդել 101։ Առնոլդ Շվարցենեգերը հաստատեց ֆիլմում իր մասնակցությունը[13][19][20][21][22][23]։ Հերոսների մասնակցությունը նաև Paramount Pictures֊ի՝ ֆինանսավորող ընկերության և ֆիլմի դիտրիբյուտորի գլխավոր նախապայմաններից էր։ Բրեթ Ազարը խաղում է T-800֊ի երիտասարդ տարբերակը՝ առաջին մասում։ Ահարոն Վ․ Ուիլյամսը խաղում է Т-800֊ի ուրիշ մոդելը իր անհատական տեսքով։
  • Սառա Քոնոր։ Սառա Քոնորի դերի համար քասթինգի են մասնակցել Էմիլիա Կլարկը, Բրի Լանսոնը, Մարգո Ռոբին և Տատյանա Մասլանին։ Էմիլիա Կլարկը հաջողությամբ անցավ քասթինգը։ Հաստատման ժամանակ նա 26 տարեկան էր։ Այդքան էր նաև Լինդա Հեմիլթոնը՝ «Տերմինատորի» առաջին ֆիլմի ժամանակ[13]։ Էմիլիա Կլարկը դարձել է «Գահերի խաղ» հեռուստասերիալի երկրորդ դերասանուհին։ Ավելի շուտ Լենա Հեդին խաղացել է այդ դերը «Տերմինատոր։ Պայքար ապագայի համար» սերիալում։
  • Ջոն Քոնոր/Т-3000: Հաղորդվեց, որ Ալան Փեյլորը Ջոն Քոնորի դերում տեսնում է Թոմ Հարդիին։ 2013 թվականի դեկտեմբերի կեսերին տեղեկատվություն տարածվեց Ջեյսոբ Կլարկին այդ դերը հանձնելու մասին։ Դերասանը 44 տարեկան էր, որքան Ջոն Քոնորն էր սյուժեի համարձայն՝ 2029 թվականին։
  • Կայլ Ռիզ։ Կայլ Ռիզի դերի համար առաջարկվում էին Գարեթ Հեդլունդը, Նիկոլաս Հոլթը և Թեյլոր Կիտչը։ 2014 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ բոլոր չորսն էլ մերժել էին։ Հաջորդ թեկնածուներն էին Սեմ Ռեյդը, Ուիլսոն Բետելը, Բոյդ Հոլբրուկը, Ջայ Քորթնին և Թոմաս Կոկերելը։ Արդյունքում Կայլ Ռիզի դերը ստացավ Ջայ Քորթնին, նա կարող էր հեռանալ «Տերմինատորի» դերասանական կազմից, քանի որ դրա նկարահանումներն տեղի էին ունենում «Դիվերգենտի» սիկքելի հետ զուգահեռ։ Բայց պայմանագիրը կնքվեց այնպես, որպեսզի նա հասցնի նկարվել երկու ֆիլմերում էլ։
  • Դետեկտիվ Օ'Բրայեն։ 2014 թվականի մարտի 14֊ին համացանցում հայտնվեց այն բանի մասին տեղեկությունը, որ ամերիկյան դերասան Ջ․ Կ․ Սիմոնսը ցանկանում է ստանալ «դետեկտիվ֊հարբեցողի» դերը։
  • Т-1000: Т-1000֊ը, որ առկա էր 1984 թվականին, խաղում է Լի Բյոն Հոնի դերը։ Դա նույն եզակի մոդելն էր, որ «Т2»֊ում էլ էր, սակայն ելակետային կերպարանքը հիմա այլ է։
  • Դենի Դայսոն։ Մարտի 26֊ին Ջոն Բոյեգը առաջադրվեց Մայլզ Դայսոնի՝ «Քիբերդայն» ընկերության ինժեների որդու դերի համար, որ ստեղծել էր «Սքայնեթ» ցանցը։ Մարտի 29֊ին Deadline ռեսուրսը հաղորդեց, որ դերը ստացել է Դայո Օկենային, քանի որ Բոյեգը կլինի զբաղված «Աստղային պատերազմներ VII» ֆիլմի վրա։ Հերոսը նկարագրվում է որպես հանճար։ Երիտասարդ մարդը բռնում է բանալին տեխնոլորգիայի զարգացման վրա, որը դարձնում է «Սքայնեթը» հնարավոր։
  • Ալեքս։ 2014 թվականի մայիսի 5֊ին հայտնի դարձավ, որ Մեթը մասնակցություն կունենա ֆիլմում։ Նրա հաստատումը վերջ դրեց գլխավոր հերոսների քասթինգին։ Նրա հերոսը՝ Т-5000֊ը, տերմինատորների մի նոր տեսակ է, որ ստիպում է մարդկանց ենթարկվել Սքայնեթին։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տերմինատոր։ Գենեզիս» ֆիլմի ստեղծման մասին հաղորդել են Skydance Productions, Annapurna Pictures և Paramount Pictures կինոընկերություններն[24]։

Ալան Թեյլորը չի եղել նկարի պրոդյուսերի ընտրության առաջին թեկնածուն։ Նրանից առաջ առաջարկվել են Դենի Վիլնյովը, Էնգլու Լին և Ռայան Ջոնսոնը, սակայն երեքն էլ հրաժարվել են։

2014 թվականի հունվարի 24֊ին դարձավ հայտնի, որ Մեգան Էլիսոնը և նրա Annapurna Pictures ընկերությունը հրաժարվել են նոր եռերգությունը ֆինանսավորելուց։ Բայց Մեգան Էլիսոն մնաց ֆիլմի տիտրերում՝ որպես գործադիր պրոդյուսեր։ Ֆինանսավորման պարտականությունն վերցրեցին իրենց վրա և Դեյվիդ Էլիսոնը և իր Skydance Productions ընկերությունը՝ 66 տոկոսի չափով, և Paramount Pictures֊ը՝ 34 տոկոսի չափով[25]։

Ֆիլմի աշխատանքային «Vista» անվանումը թարգմանաբար նշանակում է «հեռանկար, աչք դեպի ապագա», և համարվում է հղում «Տերմինատոր 2. Դատաստանի օր» ֆիլմի թևավոր՝ «Hasta la vista, baby» (Մինչ հանդիպում, փոքրիկ) խոսքին։ Այդ խոսքն արտաբերել է Առնոլդ Շվարցենեգերը, և այն գրավել 76֊րդ հորիզոնականը տոփ 100 ամերիկյան կինեմատոգրաֆիայի խոսքերում։

2013 թվականի դեկտեմբերի 1֊ին սկսվեցին նկարահանումները, որոնք տեղի ունեցան Նոր Օրլեանում և Սան Ֆրանցիսկոյում՝ 2014 թվականի ապրիլի 21֊ից օգոստոսի 6֊ը (106 օր)։

Ֆիլմը չի ներկայացել Comic-Con 2014֊ում, քանի որ այն գտնվում էր նկարահանումների ընթացքում, սակայն Т3֊ը և Т4֊ը, գտնվելով նկարահանումների ընթացքում, մասնակցեցին փառատոնին։

Լրացուցիչ նկարահանումներն տեղի ունեցան 2015 թվականի հունվարի 26֊ից փետրվարի 6֊ը։ Հայտնի է, որ այդ նկարահանումներին մասնակցել են Առնոլդ Շվարցենեգերը, Ջ․ Կ․ Սիմոնսը, Ջեյսոն Կլարկը, Էմիլիա Կլարկը։

Ֆիլմում նկարահանվելու ցանկություն հայտնեց Առնոլդ Շվարցենեգերի լավ ընկեր դերասան Դուեյն Ջոնսոնը, ով ցանկանում էր կիբօրգի դերը։ Այդ դերը նաև ցանկանում էր Ժան Կլոդ Վան Դամը՝ հաղորդելով դրա մասին համացանցով։

2015 թվականի մայիսի 22֊ին Skydance Productions֊ը սոցիալական կայքերում հայտարարեց նկարահանումների ամբողջական ավարտը։

Շատ երկար ֆիլմը անվանում էին Terminator: Genesis, սակայն պաշտոնական աղբյուրներն այդպես չէին անվանում՝ տալով Terminator reboot անվանումը։ Նկարահանումների ավարտով վերջնական անվանումը հայտնի դարձավ՝ Terminator Genisys, առանց կետերի։ Genesis բառը փոխակերպեց ոճային Genisys֊ի, որտեղ «sys» հատվածը վերաբերվում է համակարգիչներին և կարևոր փաստաթղթերին, որոնցից կախված է համակարգչային համակարգի ֆունկցիավորումը։

Սկզբից որպես կոմպոզիտոր ընտրվել էր Քրիստեֆ Բեկը։ Մի քանի ամիս հետո նրա տեղը զբաղեցրեց Լորն Բելֆը։ Երաժշտական պրոդյուսեր դարձավ Հանս Ցիմերը։

Կոմպոզիտոր Լորն Բելֆը գրել է հինգերորդ «Տերմինատորի» սաունդթրեքը՝ նվագախմբային ոճով։ Սաունդթրեքը գրվել է Air Studios֊ի կողմից Լոնդոնում։ Մայիսի 5֊ին սկսվեց սաունդթրեքի միքսացումը, և այն ավարտվեց մայիսի 7-ին։

«Տերմինատոր։ Ջենիսիս»։ Պաշտոնական սաունդթրեք
# Անվանում Տևողություն
1. «Fate and Hope»   03:57
2. «Better Days»   03:06
3. «Work Camp»   03:38
4. «Bus Ride»   02:04
5. «Sarah & Kyle»   04:37
6. «Alley Confrontation»   02:33
7. «Sarah Kicks Ass»   01:54
8. «Cyberdyne»   03:41
9. «Still After Us»   02:53
10. «Come with Me»   03:43
11. «John Connor»   02:56
12. «It's Really Me»   02:37
13. «Alcove»   02:18
14. «I Am More»   02:41
15. «If You Love Me You Die»   05:52
16. «Judgement Day»   02:56
17. «Family»   03:14
18. «Fight»   03:02
19. «Sacrifice»   04:22
20. «Guardianship»   03:26
21. «What If I Can't?»   04:24
22. «Terminated»   02:00

Ֆիլմի թողարկումից փոքր-ինչ առաջ Շվարցենեգերը դարձել էր կենդանի օրինակ մադամ Տյուսոյի թանգարանում՝ վախեցնելով այցելուներին[26]։.

Glu Mobile֊ից հեռախոսային խաղ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի ստեղծմանը մասնակցել է ֆիլմի աշխատանքային խումբը (Այդ թվում նաև սցենարիստ Պատրիկ Լյուսյեն)։ Խաղը ծանոթացնում է Տերմինատորի հերոսների և իրադարձությունների հետ։ Անվճար է բեռնելու համար։ Խաղը կա Play Market֊ում և App Store֊ում՝ հունիսի 3֊ից։

Սեղանի խաղ Warlord Games֊ից

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարին Warlord Games֊ը հաղորդեց, որ կդառնա «War Against the Machines» սեղանային խաղի դիստրիբյուտորը։ Արտադրողը՝ River Horse, դիզայներ՝ Ալեսիո Քավատար։ Խաղը իրենից կներկայացնի Ջոն Քոնորի 28 մմ մարդուկներն, դիմադրության մարտիկներն և Սքայնեթի մեքենաներն։ «Պատերազմ մեքենաների դեմ» հավաքածուն վաճառքի դուրս կգա ամռանը՝ միաժամանակ նոր ֆիմի հետ զուգահեռ[27][28]։

Գիրք՝ ֆիլմի ստեղծման մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ հեղինակ Դեվիդ Կոենը գրում է 160 էջանոց գիրք՝ «Art and Making of Terminator Genisys» անվանմամբ, որ կհրատարակվի 2015 թվականի հունվարի 30֊ին։

Ընթերցողներն այցելեցին նախագծի կուլիսներից ներս՝ տեսնելու դժվարագույն առաջադրանքները, որոնք դեմ էին առել խմբին՝ ֆիլմը ստեղծելու ժամանակ։ Խոստացվել էր հարցազրույց բանալի դարձած արտիստների և նկարահանող խմբի անդամների հետ[29]։

Կոլեկցիոն իրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Chronicle Collectibles ընկերությունը տեղեկացրեց, որ թողարկում է էնդոսկելետ և բյուստ Т-800՝ 1:1 մասշտաբով։ Երկրպագուներն նաև ստանում են Hunter-Killer Aerial փոքրիկ մարդուկներ, պլազմային հրացաններ և միկրոչիփեր։

Neca Toys֊ը հայտարարել է Պաշտպանողի 7 դյույմանոց արձանիկները (Առնոլդ Շվարցենեգեր) և էնդոսկելետները։ Երկու մարդուկներն են կլինեն աքսեսուարների հետ։

Mega Block֊ը ներկայացրեց կոնստրուկտորային հավաքածու, որում ներառված էին ցենտուրիոնը, էնդոսկելետները, ապաստամբները, Պաշտպանողը, Ջոն Քոնորը, ժամանակի մեքենան։

Hot Toys֊ը հուլիսին սկսեց պաշտպանողի և էնդոսկելետի յոթ դյույմանոց մարդուկների վաճառքը։

Dragon Models֊ը թողարկեց Т-800 խաղալիքներն՝ 1/9 չափսով։

Ֆիլմը ստացել է բացասական արձագանքներ։ Rotten Tomatoes գրախոսության ագրեգատորի համաձայն միայն արձագանքների 26 տոկոսն է եղել դրական[30], ըստ Metacritic֊ի ագրեգատորի՝ 38 %֊ը[31]։

Ըստ IMDb կայքի դիտորդների՝ ֆիլմը հավաքել է 6,9 ռեյթինգ 10֊ից։

Շարունակություն և հեռուստասերիալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Skydance Productions֊ը և Paramount Pictures֊ը զբաղվում են Տերմինատորի հիման վրա սերիալի ստեղծմամբ, որն իր սյուժեով կապված կլինի նոր ֆիլմին[13][32]։ Նոր սերիալի սցենարիստի համար հրավիրվել են Էշլի Էդվարդ Միլերը և Զաք Ստենցը։

Պրոդյուսերներ Մեգան և Դեվիդ Էլիսոններն խնդրել են Ջեյմս Քեմերոնին վերադառնալ նախագիծ։ «Տերմինատորի» նոր տերերի խնդրանքով ռեժիսորը մասնակի համաձայնվեց։ Նա առաջարկեց ստուգել, որ ստեղծողներն առանց փոխելու կպատկերեն տերմինատորին՝ նաև հրավիրելով Շվարցենեգերին։ Դեվիդ Էլիսոնի հետ մի քանի հանդիպումներից հետո Շվարցենեգերի հերոսը դարձավ նոր ֆիլմի գլխավոր հերոսներց մեկը։

2014 թվականի սեպտեմբերին Paramount֊ը հայտարարեց երկու շարունակություն՝ 2017 թվականի մայիսի 19֊ին և 2018 թվականի հունիսի 29֊ին[33][34][35]։

2015 թվականի փետրվարի 4֊ին Շվարցենեգերը հաստատեց, որ նա կվերադառնա իր դերին հաջորդ ֆիլմում[36]։ 2015 թվականի հունիսին Skydance֊ի գլխավոր տնօրեն Դեվիդ Էլիսոնը և գլխավոր օպերացիոն տնօրեն Դանա Հոլդբերգը ասեցին, որ սերիալի սպին֊օֆը դեռ աշխատանքների մեջ է[37]։ 2015 թվականի հուլիսի 26֊ին՝ ինչպես հաղորդում է The Hollywood Reporter֊ը, Paramount և Skydance կինոընկերությունները մերժել են մեկնաբանություններ տալ սիկվելի և սերիալի մասին[38]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.boxofficemojo.com/movies/?id=terminator2015.htm
  2. Internet Movie Database — 1990.
  3. Internet Movie Database — 1990.
  4. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=81471&type=MOVIE&iv=Basic
  5. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  6. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 Internet Movie Database — 1990.
  8. ČSFD (չեխերեն) — 2001.
  9. http://www.hollywoodreporter.com/news/box-office-preview-can-magic-805699
  10. http://www.imdb.com/title/tt1340138/business
  11. Box Office Mojo — 1999.
  12. Box Office Mojo — 1999.
  13. 13,0 13,1 13,2 13,3 ««Терминатор» название, Сара Коннор и телевизор». Filmz.ru. 2013 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2014 թ․ հունվարի 21-ին.
  14. Dayo Okeniyi Cast In 'Terminator' In Final Lead Role
  15. Perry, Spencer. «Motion poster debuts, trailer coming Thursday». ComingSoon.net. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  16. Terminator Genisys Movie - Official Trailer
  17. [1]
  18. Google
  19. «Арнольд Шварценеггер снимется в пятой части "Терминатора"». Росбалт.RU. 2013 թ․ հունիսի 14. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  20. «Арнольд Шварценеггер объявил о съемках пятого "Терминатора"». Аргументы.ру. 2013 թ․ հունիսի 10. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  21. «Арнольд Шварценеггер сыграет в новом «Терминаторе»». Woman's Day. 2013 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  22. «Шварценеггер подтвердил участие в пятом "Терминаторе" и назвал дату съемок». NEWSru.com. 2013 թ․ հունիսի 14. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  23. «Шварценеггер снимется в «Терминаторе 5»». Лента.Ру. 2013 թ․ հունվարի 23. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  24. «Skydance, Annapurna And Paramount To Partner On Rebooted 'TERMINATOR' -- HOLLYWOOD, Calif». PR Newswire Association LLC. 2013 թ․ հունիսի 27. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  25. Filmz.ru: Меган Эллисон отказалась от «Терминатора» // фильм Терминатор: Начало*
  26. «Арнольд Шварценеггер пугает людей в музее восковых фигур».
  27. «Announcement: Terminator Genisys – The Miniatures Game».
  28. «Terminator Genisys Miniatures Game: First glimpses of the models».
  29. «Автор Дэвид Коэн пишет книгу о создании "Terminator Genisys"».
  30. Rotten Tomatoes: TERMINATOR GENISYS (2015). Critics Consensus: Mired in its muddled mythology, Terminator: Genisys is a lurching retread that lacks the thematic depth, conceptual intelligence, or visual thrills that launched this once-mighty franchise.
  31. Terminator Genisys Metascore: Generally unfavorable reviews
  32. «Происхождение Терминатора. У «Терминатора 5» появилось официальное название?». Кинокадр. 2013 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 21-ին.
  33. «Paramount Sets 'Terminator' Relaunch For June 26, 2015». Deadline. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
  34. «Two 'Terminator' Pics, Sets 'The Gambler' Redo For Oscar-Qualifying Run». deadline.com. 5 сентября 2014. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  35. «Два новых «Терминатора» выйдут в 2017 и 2018 годах». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  36. «Возвращение Шварценеггера». ComingSoon.net. 24 февраля 2015.
  37. «Спин офф в разработке». Collider.com. 26 июня 2015.
  38. «"I'll Be Back"? The 'Terminator' Dilemma: When to Admit a Franchise Is Dead». The Hollywood Reporter. 23 августа 2015.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]