Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Տոկիո Հոթել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոկիո Հոթել
Տոկիո հոթել, 2010. ձախից աջ՝ Գեորգ Լիսթինգ, Բիլլ Քաուլից, Թոմ Քաուլից, Գուստավ Շեֆեր
Հիմնական տվյալներ
ԵրկիրՄագդեբուրգ, Գերմանիա
ԺանրերՓոփ ռոք[1][2][3], այլընտրանքային ռոք[4]
Գործունեություն2001–ից մինչև այժմ
ԼեյբլUniversal Music Germany, Cherrytree, Interscope
Պարգևներ
Կայքtokiohotel.com
Անդամներ
Բիլլ Քաուլից
Թոմ Քաուլից
Գեորգ Լիսթինգ
Գուստավ Շեֆեր
 Tokio Hotel (musical group) Վիքիպահեստում
Տոկիո հոթել
Տոկիո հոթել
Տոկիո հոթել
Թողարկումներ
Ստուդիական ալբոմներ 6
Համերգային ալբոմներ 2
Սինգլներ 22
Բի սայդ 2
Վիդեո ալբոմներ 5
Տեսահոլովակներ 24

Տոկիո Հոթել, գերմանական փոփ ռոք խումբ՝ հիմնադրված Բիլլ Քաուլիցի, կիթառահար Թոմ Քաուլիցի, թմբկահար Գուստավ Շաֆերի և բասիստ Գեորգ Լիսթինգի կողմից, 2001 թվականին[5]։ Կվարտետը հայրենի երկրում թողարկել է 3 ալբոմ, 4 առաջատար սինգլ։ Խուբը ողջ աշխարհում վաճառել է ավելի քան 7 միլիոն ձայնասկավառակ[6]։

«Devilish» անվան տակ չթողարկված ցուցադրական ձայնասկավառակ ձայնագրելուց և Sony BMG Germany ընկերության հետ կնքված պայմանագրի խզումից հետո խումբը թողարկում է առաջին գերմաներեն ալբոմը՝ Schrei, արդեն 2005 Universal Music Germany մրցանակաբաշխությանը ներկայանալով որպես Tokio Hotel։ Schrei սկավառակը ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան մեկուկես միլիոն օրինակով[7]։

Կազմավորում (2001–2004)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկվորյակ ողբայրները՝ Բիլլ Քաուլիցը (վոկալիստ) և Թոմ Քաուլիցը (կիթառիստ), թմբկահար Գուստավ Շեֆերի և բաս կիթառիստ Գեորգ Լիսթինգի հետ 2001 թվականին Մագդեբուրգում կազմավորում են իրենց սեփական խումբը։ Նրանցից չորսը միմյանց հանդիպել էի 2001 թվականին Մագդեբուրգի ակումբում կենդանի շոուի ժամանակ, որտեղ Լիսթինգը և Շաֆերը, որոնք ճանաչում էին միմյանց դեռ երաժշտական դպրոցից, հանդիսատեսի կողմից հետևում էին Բիլլ և Թոմ Կաուլիցներին, երբ վերջիններս նվագում էին բեմի վրա[8][9]։ Devilish անվան տակ խումբը շուտով սկսում է նվագել տաղանդների շոուներում և փոքր համերգներում[10]։

Բիլ Քաուլիցը, մանկական աստղերի որոնում նախագծին 2003 թվականին մասնակցելուց հետո աչքի է ընկնում երաժշտական պրոդյուսեր Պիտեր Ֆոհմանի կողմից։ Devilish (սատանայական) խումբը փոխում է իր անվանումը և ցուցադրելով իրենց սերը Ճապոնիայի քաղաք Տոկիոյի նկատամամբ ներկայանում որպես Tokio՝ Տոկիո քաղաքի անվանումը գերմաներեն ուղղագրությամբ, և Hotel (հյուրանոց)՝ մշտապես խմբի՝ ճանապարհորդությունների և հյուրանոցներում բնակվելու պատճառով[8]։ Այն բանից հետո, ինչ Sony BMG ընկերությունը նրան հետ պայմանագիր է կնքում, Հոֆմանը վարձում է Դեյվիդ Ջոսթին և Փաթ Բենցներին՝ ներգրավվելով նրան հեղինակների և կրեատիվ աշխատանքի խմբում, ինչպես նաև անչափահաս տղաներին երգեր գրելու մեջ ուղղություն ցույց տալու և երաժշտական գործիքներ նվագելու հարցում։ Առաջին ալբոմում երգերի մեծ մասը գրվել են Հոֆմանի կողմից, մասամբ՝ Ջոսթի և Բենցների («Scream» և «Rescue me»)։ Միայն «Unendlichkeit» սինգլն է ամբողջությամբ գրվել Տոկիո հոթել խմբի կողմից։ Առաջին սկավառակի թողարկումից մի փոքր շուտ Sony ընկերությունը խզում է պայմանագիրը խմբի հետ։

Բիլլ Քաուլիցը՝ 2006 թվականին Գերմանիայում ելույթի ժամանակ։

2005 թվականին Universal Music Group ընկերությունը պայմանագիր է կնքում Տոկիո հոթել խմբի հետ և մշակում մարկետինգային պլան։ Նրանց առաջին "Durch den Monsun" ("Մուսոնների միջով") սինգլը սանդղակներում արագորեն բարձրանում է վեր՝ 2005 թվականի օգոստոսի 15-ին հայտնվելով Գերմանիայի պաշտոնական մեդիա կառավարման սինգլների սանդղակի 15-րդ հորիզոնականում։ Ավստրիայում այն գրավել է սինգլների առաջին հորիզոնականը։ Խմբի երկրորդ Schrei («Ճիչ») սինգլը Գերմանիայում բարձրացել է մինչև 5-րդ հորիզոնական։ Այս երկու երգերը գրվել են երգիչ Բիլլ Քաուլիցի և պրոդյուսերների խմբի՝ Փիթեր Հոֆմանի, Դեյվիդ Ջոստի, Փաթ Բենցերի և Դեյվ Ռոֆի կողմից։ Նրանց առաջին ալբոմը՝ Schrei («Ճիչ»), թողարկվել է 2005 թվականի սեպտեմբերի 19-ին և 2006 թվականին Գերմանիայում ավելի քան 300,000 օրինակ վաճառելու արդյունքում BVMI կողմից սերտիֆիկացվել է եռակի ոսկով[11]։ 2006 թվականին թողարկվել են երրորդ և չորրորդ սինգլները՝ "Rette mich" ("Փրկիր ինձ") և "Der letzte Tag" ("Վերջին օրը"), երկուսն էլ հասել են մինչև առաջին հորիզոնական։

Zimmer 483 (2007–2008)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանց երկրորդ ալբոմում չընդգրկված առաջին սինգլը՝ Zimmer 483Սենյակ 483»), որը կոչվում էր "Übers Ende der Welt" (հետագայում թողարկվել է անգլերեն՝ "Ready, Set, Go!" («պատրա՛ստ, ուշադրություն, գնացինք) անվամբ), թողարկվել է 2007 թվականի հունվարի 26-ին՝ Գերմանիայում և Ավստրիայում արագորեն հասնելով առաջին հորիզոնականների, ինչպես նաև Ֆրանսիայում 2-րդ հորիզոնականի։ Zimmer 483 սինգլը թողարկվել է Գերմանիայում, 2007 թվականի փետրվարի 23-ին՝ ալբոմի դելյուքս տարբերակի հետ մեկտեղ, որը պարունակում էր DVD սկավառակ։ Սկավառակի երկրորդ սինգլը՝ "Spring nicht" («Մի՛ թռիր») թողարկվել է ապրիլի 7-ին։ Zimmer 483 անվամբ շրջագայությունը, որը պետք է համատեղվեր ալբոմի թողարկման հետ, նախատեսված էր սկսել 2007 թվականի մարտին, սակայն հետաձգվել է երկու շաբաթով, քանի որ նվագախմբի անդամները ցանկացել էին ունենալ բեմի այլ ձևավորում։ Երրորդ սինգլը՝ "An deiner Seite (Ich bin da)" («Քո կողքին»), թողարվել է նոյեմբերի 16-ին։ 2008 թվականի ապրիլի 28-ին Տոկիո հոթել խումբը թողարկում է "Heilig" սինգլը, որի համար տեսահոլովակ չի նկարվում, ինչը պայմանավորվել է խմբի ծանրաբեռնված գրաֆիկով։

Տոկիո հոթելի անգլերեն առաջին ալբոմը՝ Scream (ճիչ) անվամբ, թողարկվել է 2007 թվականի հունիսի 4-ին և տարածվել ողջ Եվրոպայում։ Գերմանիայում ալբոմը թողարկվել է որպես «Room 483», ինչը նպատակ ուներ ցուցադրելու, որ դա իրենց գերմաներեն «Zimmer 483» ալբոմի շարունակությունն է։ Scream ալբոմը պարունակում է գերմաներեն Schrei և Zimmer 483 ալբոմների որոշ երգերի անգլերեն տարբերակները։ "Monsoon" (մուսոն) երգը գերմաներեն "Durch den Monsun" (մուսոնի միջով) ալբոմից առաջին սինգլն է։ "Ready, Set, Go!" (the translation of "Übers Ende der Welt") թողարկվել է որպես ալբոմի երկրորդ սինգլ, իսկ "Don't Jump" (the translation of "Spring nicht") երգը՝ երրորդը սինգլ։ "Scream" երգի տեսահոլովակը, 2005 թվականի հիթ "Schrei" երգի անգլերեն տարբերակը, նույնպես ձայնագրվել է և թողարկվել iTunes խանությում 2008 թվականի մարտի սկզբներին։

Տոկիո հոթելը իր առաջին համերգը տվել է Միացյալ թագավորությունում 2007 թվականի հունիսի 19-ին։ "Ready, Set, Go!" սինգլը թողարկվել է 2007 թվականի օգոստոսի 27-ին, Միացյալ թագավորությունում և դարձել է խմբի առաջին սինգլը։ Երգգը Միացյալ թագավորության սինգլների ցանկում հասել է մինչև 77-րդ հորիզոնական։ Տոկի հոթոլը 2007 թվականի նոյեմբերի 1-ին MTV եվրոպական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է «լավագույն միջազգային կատարում» անվանակարգում, ինչպես նաև «լավագույն խումբ» անվանակարգում։ Մրցանակաբաշխության ժամանակ նրանք կատարել են "Monsoon" երգը։

Խումբը իր առաջին ամերիկյան ալբոմը թողարկել է 2007 թվականի վերջերին և այն պարզապես անվանել "Tokio Hotel"։ Սինգլում ընդգրկված են "Scream" և "Ready, Set, Go!" երգերը, և այն բացառիկ իրավունքով հասանելի էր միայն Hot Topic խանութներում։ Ամերիկյան երկրորդ սինգլը՝ "Scream America", թողարվել է 2007 թվականի դեկտեմբերի 11-ին։ Սինգլը պարունակում է "Scream" երգը և "Ready, Set, Go!" երգի ռեմիքսային տարբերակը։

2008 թվականի ձետրվարին խումբը հյուրախաղերով ճանապարհորդել է հյուսիսային Ամերիկա՝ Կանադայից մինչև Նյու Յորք[12]։

MuchMusic-ում հայտնվելուց և կենդանի կատարումից հետո, երբ նրանք Կանադայում էին, "Ready, Set, Go!" երգը մուտք է գործել MuchOnDemand հեռուստադիտողների կողմից ընտրվող տասնյակ։ Երգը մնացել է այնտեղ մոտ մեկ շաբաթ, այնուհետև ապրիլի 8-ին վերադարձել է առաջին հորիզոնական։ "Scream"-ը թողարկվել է Կանադայում, մարտի 25-ին, իսկ ԱՄՆ-ում՝ մայիսի 6-ին։

«1000 հյուրանոց» եվրոպական շրջագայությունը սկսվել է 2008 թվականի մարտի 3-ին, Բրյուսելում և շարունակվել է Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Սերբիայում, Սկանդինավիայում և նախատեսված էր ավարտել այն ապրիլի 9-ին, սակայն մարտի 14-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի ունեցող համերգի ժամանակ Բիլը սկսում է ձայնի հետ խնդիրներ ունենալ[13]։ Նա հանդիսատեսին ավելի շատ է հնարավորություն տալիս երգելու և 21 օրիգինալ երգի փոխարեն, որոնք նախատեսված էին պլանով, կատարվում է 16 երգ։ Բիլը Գերմանիայում իր վատ երգելու համար ներողություն է խնդրում և բացատրում, որ հիվանդ է եղել։ Երկու օր հետո խումբը Պորտուգալիայում, Լիսբոնում կայանալիք համերգի սկսվելուց րոպեներ առաջ չեղյալ է համարում այն։ «1000 հյուրանոց» շրջագայությունը և հյուսիսային Ամերիկայի շրջագայությունը նույնպես չեղյալ են համարվում այն բանից հետո, երբ Բիլլի մենեջերը հայտարարում է, որ պետք է կատարվի ձայնալարերի վիրահատություն[14][15]։

Բիլլ Քաուլիցը, «1000 հյուրանոց» շրջագայության շրջանակներում առանց հանգստի մասնակցելով 43 համերգի, ծանրաբեռնել էր ձայնալարերը[16]։ Նա մարտի 30-ին ստիպված է լինում տանել ձայնալարերի վիրահատություն, որպեսզի հեռացվի ձայնալարերի վրա առկա կիստան[17]։ Կիստան արդյունք է դառնում նաև կոկորդի վարակման, որը մնում է չբուժված[18]։ Վիրահատությունից հետո Բիլլը 12 օր չէր կարողանում խոսել և 4 շաբաթ ստիպված է լինում անցնել ձայնի վերականգնման փուլ[19]։ Եթե Բիլլը շարունակեր երգել շրջագայության մնացած համերգներին, նրա ձայնը վերջնականապես կվնասվեր[13][20]։ Տոկիո հոթել խումբը վերսկսեց իր կատարումներ 2008 թվականի մայիսից[21] և ձեռնամուխ եղան «1000 հյուրանոց» շրջագայության երկրորդ մասի կայացմանը, ինչպես նաև ավելացվեցին մի շարք համերգներ բաց երկնքի տակ։ Շրջագայությունը ավարտվում է հուլիսի 13-ին, Բելգիայում։

2007 թվականին խումբը թողարկել է իր գերմաներեն երկրորդ ալբոմը՝ Zimmer 483 և առաջին անգլերեն ալբոմը՝ Scream, որոնց ընդհանուր վաճառքների թիվը ողջ աշխարհում կազմել է 1 միլիոն օրինակից ավելի։ Սա խմբին օգնել է նաև արժանանալու MTV եվրոպական երաժշտական մրցանակաբաշխության իրենց առաջին «լավագույն ինտերակտ» անվանակարգի մրցանակին։ Գերմանիայի թոփ 5 սինգլներից երեքը դրան նախորդող Zimmer 483 ալբոմից էին, մինչդեռ վերջին՝ Scream ալբոմում գտնվեց երկու երգ, որ մի շարք նոր վայրերում, ինչպես օրինակ Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում և Իտալիայում հասավ թոփ 20-յակ։ 2008 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ում MTV տեսահոլովակների մրցանակաբաշխությունում նրանք հաղթեցին իրենց առաջին մրցանակը «Լավագույն նոր կատարող» անվանակարգում։

2008 թվականի հոկտեմբերին նրանք արժանանում են 4 մրցանակների, որոնց շարքում էին նաև «լավագույն միջազգային արտիստ» և «տարվա լավագույն երգ (MTV լատինական Ամերիկա)» անվանակարգերը։ Տոկիո հոթելը դարձավ գերմանական առաջին խումբը, որը MTV և MTV Լատինական Ամերիկա մրցանակաբաշխություններին երբևէ պարգևատրվել է։

Նրանք 2008 թվականի նոյեմբերի 6-ին Լիվերպուլում տեղի ունեցած MTV Եվրոպական երաժշտական մրցանակաբաշխությունում և 2009 թվականի նոյեմբերի 5-ին Բեռլինում կայացած MTV Եվրոպական երաժշտական մրցանակաբաշխությունում արժանացել են նաև «երաժշտական ցանկերը գլխավորող» կոչմանը։

2010 թվականի նոյեմբերի 7-ին Մադրիդում կայացած MTV Եվրոպական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել են «լավագույն World Stage կատարում»։ 2011 թվականի հուլիսին նրանք դարձան գերմանական առաջին խումբը, որ հաղթել է MTV ճապոնական տեսահոլովակների մրցանակաբաշխությունում։

2012 թվականին նրանք հաղթել են նաև MTV երաժշտական մարտի խելագարությունում։ Նրանց հինգերորդ ստուդիային «Kings of Suburbia» ալբոմը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 3-ին, Գերմանիայում, իսկ ողջ աշխարհում՝ հոկտեմբերի 6-ին։ Նրանց «Feel It All World Tour 2015» սկսվել է 2015 թվականի մարտին։

Սկսած 2005 թվականին "Durch den Monsun" սինգլի թողարկումից, Տոկիո հոթել խումբը տարբեր երկրներում և անվանակարգերում արժանացել է 110 մրցանակների։

2005
Անվանակարգ Մրցանակ Ամսաթիվ
Լավագույն նորեկ Գիսաստղ մրցանակաբաշխություն (Գերմանիա) հոկտեմբերի 6
Սուպեր գիսաստղ Գիսաստղ մրցանակաբաշխություն (Գերմանիա) հոկտեմբերի 6
Լավագույն նորեկ Eins Live Krone նոյեմբերի 24
Լավագույ ազգային փոփ կատարում Bambi մրցանակաբաշխություն դեկտեմբերի 1
Լավագույն սինգլ Ոսկե պինգվին (Ավստրիա)
Լավագույն փոփ Ոսկե պինգվին (Ավստրիա)
Ռոք խումբ 2005 Ոսկե պինգվին (Ավստրիա)
2006
Անվանակարգ Մրցանակ Ամսաթիվ
Տարվա ալբոմ Ոսկե պինգվին (Ավստրիա) փետրվարի 8
Տարվա խումբ Ոսկե պինգվին (Ավստրիա) փետրվարի 8
Տարվա երգ – 'Der Letzte Tag' Ոսկե պինգվին (Ավստրիա) փետրվարի 8
Լավագույն նորեկ Ոսկե պինգվին (Ավստրիա) փետրվարի 8
Ausverkaufte Tourhalle Sold-out-մրցանակ of Königpilsener Arena մարտի 11
Լավագույն նորեկ ECHO մրցանակաբաշխություն (Գերմանիա) մարտի 12
Լավագույն նորեկ Steiger մրցանակ մարտի 25
Ազգային փոփ Radio Regenbogen (Գերմանիա) մարտի 31
Սուպեր ռոք խումբ - ոսկե օտտո Բրավո օտտո մայիսի 6
Երաժշտական մրցանակաբաշխություն Bild OSGAR մայիսի 22
Լավագույն միջազգային նորեկ Popcorn մրցանակաբաշխություն (Հունգարիա) մայիսի 26
Լավագույն նորեկ Բարվո Օտտո (Հունգարիա) հունիսի 24
Լավագույն միջազգային խումբ Բարվո Օտտո (Հունգարիա) հունիսի 24
Լավագույն նորեկ խումբ Popkomm Bavarian Music Lion սեպտեմբերի 21
Գերմանական լավագույն փոփ խումբ Goldene Stimmgabel սեպտեմբերի 24
Գերմանական ամենավաճառվող արտիստներ World Երաժշտական մրցանակաբաշխություն նոյեմբերի 15
Լավագույն ազգային փոփ կատարում Bambi մրցանակաբաշխություն նոյեմբերի 30
Լավագույն կենդանի կատարում Eins Live Krone դեկտեմբերի 7
Լավագույն ռոք խումբ MTV Ֆրանսիա
2007
Անվանակարգ Մրցանակ Ամսաթիվ
Տարվա սինգլ – Durch Den Monsun Golden Penguin
Գերմանական ամենավաճառվող ակտ – «Schrei» ալբոմ European Border Breakers մրցանակ հունվարի 21
Եվրոպական սահմանները անցնելու մրցանակ NRJ մրցանակաբաշխություն հունվարի 21
Ռոք մրցանակ BZ-Kulturpreis հունվարի 23
Ազգային լավագույն տեսահոլովակ ECHO մրցանակաբաշխություն (Գերմանիա) մարտի 25
SuperBand Rock – Golden otto Bravo Otto
Թվային մրցանակ Festivalbar (Իտալիա) սեպտեմբերի 7
Միջազգային ամենահաջողակ ռոթ խումբ Goldene Stimmgabel սեպտեմբերի 22
Միջազգային ամենահաջողակ փոփ խումբ Goldene Stimmgabel մրցանակաբաշխություն հոկտեմբերի 3
Լավագույն ալբոմ TMF մրցանակաբաշխություն (Բելգիա) հոկտեմբերի 13
Լավագույն տեսահոլովակ TMF մրցանակաբաշխություն (Բելգիա) հոկտեմբերի 13
Լավագույն նոր արտիստ TMF մրցանակաբաշխություն (Բելգիա) հոկտեմբերի 13
Լավագույն փոփ TMF մրցանակաբաշխություն (Բելգիա) հոկտեմբերի 13
Լավագույն միջազգային կատարում MTV Europe Երաժշտական մրցանակաբաշխություն (Գերմանիա) նոյեմբերի 1
Տարվա լավագույն խումբ MTV Իտալիա, «Nickelodeon երեխաների ընտրություն» մրցանակ դեկտեմբերի 1
2008
Անվանակարգ Մրցանակ Ամսաթիվ
Տարվա խումբ 2007 Ոսկե պինգվին (Ավստրիա) հունվար
Լավագույն միջաազգային խումբ Rockbjörnen մրցանակ (Շվեդիա) հունվարի 24
Լավագույն ազգային երաժշտություն Goldene Kamera (Գերմանիա) փետրվարի 6
Լավագույն տեսահոլովակ Echo մրցանակաբաշխություն (Գերմանիա) փետրվարի 15
Լավագույն միջազգային արտիստ Էմմա գալա մրցանակաբաշխություն (Ֆինլանդիա) մարտի 8
Լավագույն միջազգային խումբ Disney Channel Kids մրցանակ (Իտալիա) մարտի 28
Լավագույն համերգ Hitkrant (Նիդերլանդներ) մայիսի 2008
Best Mood Song – «Monsoon» Hitkrant (Նիդերլանդներ) մայիսի 2008
Երգը, որը մնում է գլխում՝ «Monsoon» Hitkrant (Նիդերլանդներ) մայիսի 2008
Սուպեր ռոք խումբ – բրոնզե օտտո Բրավո Օտտո մայիսի 3
Լավագույն խումբ MTV TRL մրցանակաբաշխություն (Իտալիա) մայիսի 17
Best Number 1 of the Year with Monsoon MTV TRL մրցանակաբաշխություն (Իտալիա) մայիսի 17
Լավագույն խումբ Comet մրցանակաբաշխություն (Գերմանիա) մայիսի 23
Լավագույն տեսահոլովակ՝ «An Deiner Seite» Comet մրցանակաբաշխություն (Գերմանիա) մայիսի 23
Լավագույն կենդանի կատարում Comet մրցանակաբաշխություն (Գերմանիա) մայիսի 23
Սուպեր գիսաստղ Comet մրցանակաբաշխություն (Գերմանիա) մայիսի 23
Լավագույն նոր արտիստ MTV VMA Երաժշտական մրցանակաբաշխություն (ԱՄՆ) սեպտեմբերի 7
Fan Choice Best Entrance MTV VMA Երաժշտական մրցանակաբաշխություն (ԱՄՆ) սեպտեմբերի 7
Best Male Artist International (Bill Kaulitz) TMF մրցանակաբաշխություն[22] (Բելգիա) հոկտեմբերի 11
Best Video International – Don't Jump TMF մրցանակաբաշխություն[22] (Բելգիա) հոկտեմբերի 11
Տարվա երգ MTV Latin America մրցանակաբաշխություն (Մեքսիկա) հոկտեմբերի 16
Լավագույն ֆան ակումբ՝ Վենեսուելա MTV Latin America մրցանակաբաշխություն (Մեքսիկա) հոկտեմբերի 16
Լավագույն նոր միջազգային արտիստ MTV Latin America մրցանակաբաշխություն (Մեքսիկա) հոկտեմբերի 16
Լավագույն ռինգթոն MTV Latin America մրցանակաբաշխություն (Մեքսիկա) հոկտեմբերի 16
Առաջին հորիզոնականներ գլխավորող MTV Europe Երաժշտական մրցանակաբաշխություն (Անգլիա) նոյեմբերի 6
Լավագույն վաճառվող DVD՝ «ZImmer 483» կենդանի, Եվրոպա Rekord (Ռուսաստան) դեկտեմբերի 2
2009
Անվանակարգ Մրցանակ Ամսաթիվ
Լավագույն խումբ - ոսկե Օտտո Բրավո Օտտո (Գերմանիա) մայիսի 12
Տարվա լավագույն TRL արտիստ MTV TRL մրցանակաբաշխություն (Իտալիա) մայիսի 16
Լավագույն առցանց աստղ Comet մրցանակաբաշխություն (Գերմանիա) մայիսի 29
Գերմանիայի արտահանվող հիթ Bavarian Music Lion սեպտեմբերի 17
Միջազգային մրցանակ (2009) Audi Generation մրցանակ (Գերմանիա) հոկտեմբերի 18
Լավագույն ռոք տեսահոլովակ (2009) Music New Video Երաժշտական մրցանակաբաշխություն սեպտեմբերի 2009
Լավագույն խումբ[23] MTV Europe Երաժշտական մրցանակաբաշխություն (Գերմանիա) նոյեմբերի 5
Միջազգային լավագույն ռոք խումբ Telehit մրցանակաբաշխություն (Մեքսիկա) նոյեմբերի 12
2010
Անվանակարգ Մրցանակ Ամսաթիվ
Տարվա խումբ Ոսկե պինգվին (Ավստրիա) հունվարի 29
Տարվա ալբոմ Ոսկե պինգվին (Ավստրիա) հունվարի 29
Տարվա խումբ Bravoora մրցանակաբաշխություն (Լեհաստան) փետրվարի 1
Լավագույն միջազգային արտիստ Emma Gala մրցանակաբաշխություն (Ֆինլանդիա) փետրվարի 4
Հեղինակության քայլ König-Pilsener Arena (Գերմանիա) փետրվարի 26
Լավագույն միջազգային խումբ Radio Regenbogen մրցանակաբաշխություն (Գերմանիա) մարտի 19
Ամենասիրելի երաժշտական աստղ Kids Choice մրցանակաբաշխություն 2010 (Գերմանիա) ապրիլի 10
Լավագույն կենդանի կատարում Comet մրցանակաբաշխություն (Գերմանիա) մայիսի 21
Տարվա արտասահմանյան երգ – Աշխարհը իմ պատից այն կողմ Rockbjörnen մրցանակ (Շվեդիա) սեպտեմբերի 1
Տարվա համերգ Rockbjörnen մրցանակ (Շվեդիա) սեպտեմբերի 1
Best World Stage Performance MTV Europe Երաժշտական մրցանակաբաշխություն (Իսպանիա) նոյեմբերի 7
Լավագույն խմբակային տեսահոլովակ Music New Video Երաժշտական մրցանակաբաշխություն դեկտեմբերի 2010
Ազգային լավագույն խումբ[24] CMA մրցանակաբաշխություն (Գերմանիա) դեկտեմբերի 12
լավագույն ազգային սինգլ – Աշխարհը իմ պատից այն կողմ[25] CMA մրցանակաբաշխություն (Գերմանիա) դեկտեմբերի 12
2011
Անվանակարգ Մրցանակ Ամսաթիվ
Տարվա խումբ Bravoora մրցանակաբաշխություն (Լեհաստան)[26] մարտ
Star of the 20th Anniversary Bravoora մրցանակաբաշխություն (Լեհաստան)[26] մարտ
Երկրպագուների լավագույն բանակ (FTW) MTV O Երաժշտական մրցանակաբաշխություն (ԱՄՆ)[27] ապրիլի 28
Լավագույն ռոք տեսահոլովակ MTV Video Երաժշտական մրցանակաբաշխություն (Ճապոնիա)[28] հուլիսի 2
Best Fan Club ։ Aliens 2Musica մրցանակաբաշխություն[29] օգոստոսի 17
Նորաձևության դեմք՝ Բիլլ Քաուլից 2Musica մրցանակաբաշխություն[30] օգոստոսի 17
Լավագույն նկարահանում 2Musica մրցանակաբաշխություն[31] օգոստոսի 17
Best Artist In A Versus 2Musica մրցանակաբաշխություն[32] օգոստոսի 17
Լավագույն ռոք արտիստ 2Musica մրցանակաբաշխություն[33] օգոստոսի 17
Երկրպագուների լավագույն բանակ (FTW) MTV O Երաժշտական մրցանակաբաշխություն (ԱՄՆ)[27] հոկտեմբերի 31
Լավագույն Peta2 գովազդ Peta2 6th տարեկան Libby մրցանակաբաշխություն[34] դեկտեմբեր
2012
Անվանակարգ Մրցանակ Ամսաթիվ
Սուպեր ռոք խումբ. բրոնզե Օտտ BRAVO OTTO (Գերմանիա)[35] մարտի 21
2012 պարոն ձմեռ՝ Բիլլ Քաուլից Star Planete մրցանակաբաշխություն 2012 (Ֆրանսիա)[36] մարտի 25
Երաժշտական «մարտի» խելագարության չեմպիոններ MTV երաժշտական «մարտի» խելագարություն 2012[37] ապրիլի 5
Ամենաթեժ ռոթեր տղաներ Q102 առցանց մրցակիցներ[38] մայիսի 27
Երկրպագուների լավագույն ակումբ՝ Aliens 2Musica մրցանակաբաշխություն[39] հունիսի 25
Լավագույն արտիստ 2Musica մրցանակաբաշխություն[40] հունիսի 25
Երկրպագուների լավագույն բանակ (FTW) MTV O Երաժշտական մրցանակաբաշխություն (ԱՄՆ)[27] հունիսի 28
Տղաների խմբերի պատերազմ MTV Latin America մրցանակաբաշխություն (Մեքսիկա)[41] օգոստոսի 16
2013
Անվանակարգ Մրցանակ Ամսաթիվ
Երկրպագուների լավագույն բանակ (FTW) MTV O Երաժշտական մրցանակաբաշխություն (ԱՄՆ) հունիսի 19
Ամենաշատ երկրպագուներ MTV Europe Երաժշտական մրցանակաբաշխություն[42] նոյեմբերի 10
2014
Անվանակարգ Մրցանակ Ամսաթիվ
Տարվա ալբոմ։ Kings of Suburbia Music Daily մրցանակաբաշխություն (Հունգարիա) դեկտեմբերի 28
Տարվա լավագույն տեսահոլովակ՝ Love Who Loves You Back Music Daily մրցանակաբաշխություն (Հունգարիա) դեկտեմբերի 28
Տարվա խումբ Music Daily մրցանակաբաշխություն (Հունգարիա) դեկտեմբերի 28
Լավագույն երկրպագուների ակումբ՝ «այլմոլորակայիններ» Music Daily մրցանակաբաշխություն (Հունգարիա) դեկտեմբերի 28
Տարվա միջազգային խումբ Love Radio մրցանակաբաշխություն (Ռուսաստան) դեկտեմբերի 29
Տարվա «OMG» - Tokio Hotel's comeback Love Radio մրցանակաբաշխություն (Ռուսաստան) դեկտեմբերի 29
2015
Անվանակարգ Մրցանակ Ամսաթիվ
Տարվա լավագույն տեսահոլովակ՝ Love who loves you back MTV մրցանակ (Իսպանիա) հունվարի 9

Խմբի անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Elke Buhr for Frankfurter Rundschau. "As if" eroticism. February 22, 2007. English translation by Sign and Sight.com

    Straightforward pop-rock with catchy melodies and a well-calculated mix of stolen Metallica riffs and romantic ballad elements. Everything is played on the safe side, and the production is technically perfect.

  2. Tokio Hotel: The Latest German Export. ABCNews (2008-08-27).
  3. Sanneh, Kalefa (2008 թ․ փետրվարի 20). «A Wild Welcome to a German Teen-Pop Band». The New York Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 22-ին.
  4. Tokio Hotel guitarist Tom Kaulitz admits to popping Viagra – and overdosing on it. NY Daily News (2010-05-14). Retrieved on 2012-07-04.
  5. Angus, Kat. «Tokio Hotel Makes All The Girls Scream». canada.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 22-ին.
  6. «TOKIO HOTEL to release 'Kings of SUburbia'». broadwayworld.com. 2014 թ․ մարտի 10. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12–ին-ին.
  7. «IFPI Platinum Europe Awards – 2007». ifpi.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 19-ին.
  8. 8,0 8,1 «Tokio Hotel Interview». popculturemadness.com. Վերցված է 2008 թ․ հունիսի 15-ին.
  9. «Billboard.com – Tokio Hotel – Biography». Billboard.com. Վերցված է 2008 թ․ մարտի 19-ին.
  10. «Biography at». Tokiohotel-us.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26–ին-ին.
  11. «Gold-/Platin-Datenbank (Tokio+Hotel; 'Schrei' (German). Bundesverband Musikindustrie.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. NYTimes.com A Wild Welcome to a German Teen-Pop Band Retrieved September 30, 2008.
  13. 13,0 13,1 Kautz, Julia, "Das Ende von Tokio Hotel?", pp. 10, 11, 12 & 13, Bravo, Issue 15, April 2008
  14. "Wie schlecht geht es Bill wirklich", Bild, April 5, 2008
  15. "Noch mehr US-Konzerte abgesagt", Bild, April 26, 2008
  16. «Hat Tokio-Bill seine Stimme kaputt gesungen?» (գերմաներեն). Bild.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 28-ին.
  17. «So verbringt Bill die letzten Stunden vor seiner OP» (գերմաներեն). Bild.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 28-ին.
  18. «Verliert Teenie-Schwarm Bill seine Stimme?» (գերմաներեն). Bild.de. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 28-ին.
  19. Jessen, Philip & Michaelsen, Sven, "Ich habe Angst", p. 46, Vanity Fair, Issue 15, April 3, 2008
  20. «Ärzte schneiden ihm Zyste aus dem Hals» (գերմաներեն). Bild.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 28-ին.
  21. «New York feiert Tokio Hotel» (գերմաներեն). Bild.de. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 28-ին.
  22. 22,0 22,1 TMF մրցանակաբաշխություն 2008 Winners TMF մրցանակաբաշխություն 2008 Winners(չաշխատող հղում). Retrieved հոկտեմբերի 11, 2008.
  23. Tokio Hotel Win Best Group EMAs: Tokio Hotel Win Best Group. Retrieved նոյեմբերի 6, 2009.
  24. Tokio Hotel wins Best Band National CMA մրցանակաբաշխություն Best Band National. Retrieved դեկտեմբերի 12, 2010.
  25. Tokio Hotel wins Best Single National CMA մրցանակաբաշխություն Best Single National. Retrieved դեկտեմբերի 13, 2010.
  26. 26,0 26,1 Bravoora մրցանակաբաշխություն Winners Bravoora Winners Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. Retrieved մարտի 1, 2011.
  27. 27,0 27,1 27,2 [1] Արխիվացված 2015-02-06 Wayback Machine. Retrieved հունիսի 28, 2012.
  28. MTV Video Երաժշտական մրցանակաբաշխություն Japan Winners Արխիվացված 2017-08-28 Wayback Machine VMAJ Winners Արխիվացված 2011-10-06 Wayback Machine. Retrieved հուլիսի 2, 2011.
  29. 2MUSICA|մրցանակաբաշխություն 2011 | CATEGORIA BEST FAN CLUB. Retrieved օգոստոսի 17, 2011.
  30. 2MUSICA|մրցանակաբաշխություն 2011 | CATEGORIA FASHION ICON. Retrieved օգոստոսի 17, 2011.
  31. 2MUSICA|մրցանակաբաշխություն 2011 | CATEGORIA BEST VIDEOGRAPHIA. Retrieved օգոստոսի 17, 2011.
  32. 2MUSICA|մրցանակաբաշխություն 2011 | CATEGORIA MEJOR ARTISTA EN UN VERSUS. Retrieved օգոստոսի 17, 2011.
  33. 2MUSICA|մրցանակաբաշխություն 2011 | CATEGORIA MEJOR ARTISTA ROCK. Retrieved օգոստոսի 17, 2011.
  34. Libby մրցանակ Winners 2011. peta2.com. Retrieved December, 2011.
  35. BRAVO OTTO Winner Արխիվացված 2013-08-06 Wayback Machine. Retrieved մարտի 22, 2012.
  36. Mister Winter 2012 : Bill Kaulitz Արխիվացված 2012-03-18 Wayback Machine. star-planete.net
  37. Musical մարտի Madness Champions Արխիվացված 2015-01-21 archive.today. Retrieved ապրիլի 5, 2012.
  38. Q102's Rocker Boy Bracket Competition Is Back! Արխիվացված 2012-06-19 Wayback Machine. Retrieved May, 2012.
  39. 2MUSICA|մրցանակաբաշխություն 2012 | CATEGORIA BEST FAN CLUB. Retrieved June, 2012.
  40. 2MUSICA|մրցանակաբաշխություն 2012 | CATEGORIA MEJOR ARTISTA EN UN VERSUS. Retrieved June, 2012.
  41. [2] Արխիվացված 2012-08-09 Wayback Machine. Retrieved օգոստոսի 16, 2012.
  42. Biggest Fans Winner Արխիվացված 2014-07-16 Wayback Machine. Retrieved Dicember 2, 2013.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոկիո Հոթել» հոդվածին։