Տոստ
Ենթատեսակ | հաց |
---|---|
Հիմնական | sliced bread? |
Toast Վիքիպահեստում |
Տոստ, տոստի հաց (անգլ.՝ toast), բարակ կեղևով ծակոտկեն սպիտակ հաց, սովորաբար վաճառվում է կտրտված և փաթեթավորված։ Օգտագործելուց առաջ միանման քառակուսու տեսք ունեցող կտորները տապակում են երկու կողմերից։ Տոստերի պատրաստման սարքը կոչվում է տոստեր։ Կենաց հացը նախաճաշին մատուցվում է տաք վիճակում, ինչպես նաև օգտագործվում է տարբեր նախուտեստների հետ։ Չտաքացված վիճակում կենաց հացը օգտագործվում է սենդվիչների պատրաստման համար և այդ պատճառով էլ կոչվում է նաև «սենդվիչային»։
Տոստի հացի խմորի բաղադրության մեջ մտնում են ցորենի ալյուր, ջուր, սովորական կաթ կամ կաթի փոշի, ճարպ, շաքարավազ, աղ, խմորիչ կամ փխրեցուցիչ։ Տոստի հացի բարձր ծակոտկենությանը հասնում են ձվի սպիտակուցի, ալյուրի սոսնձանյութի և կաթի սպիտակուցի մեծ քանակությամբ պարունակության շնորհիվ։ Ուղղանկյան տեսք ունեցող կենաց հացի թխման կաղապարը, ինչպես և բոքոնը ստացել են Պուլման հաց անվանումը, երկաթուղային վագոնի նմանության պատճառով[1]։
Ավոկադոյով տոստը համարվում է միլլենիալների մշակույթի խորհրդանիշ[2][3]։
Տոստը կարող է պարունակել քաղցկեղածին (acrylamide), որն առաջանում է շագանակագույն դառնալու գործընթացում[4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Анна Китаева Домашний хлеб. — Москва: Эксмо, 2012. — С. 110. — 224 с. — ISBN 978-5-699-57554-1
- ↑ Levin, Sam (2017 թ․ մայիսի 15). «Millionaire tells millennials: if you want a house, stop buying avocado toast». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Avocado Toast». Know Your Meme. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Jackson, L.S.; Al-Taher, F. (2005). Effects of consumer food preparation on acrylamide formation. Advances in Experimental Medicine and Biology. Vol. 561. էջեր 447–465. doi:10.1007/0-387-24980-X_34. ISBN 978-0-387-23920-0. PMID 16438318.
{{cite book}}
:|journal=
ignored (օգնություն); Invalid|name-list-style=yes
(օգնություն); Text "Adv. Exp. Med. Biol." ignored (օգնություն) - ↑ Tareke, E.; Rydberg, P.; և այլք: (2002). «Analysis of acrylamide, a carcinogen formed in heated foodstuffs». J. Agric. Food Chem. 50 (17): 4998–5006. doi:10.1021/jf020302f. PMID 12166997.
{{cite journal}}
: Invalid|name-list-style=yes
(օգնություն)