Տրպիմիր II
Տրպիմիր II | |
---|---|
Խորվաթիայի թագավոր | |
Իշխանություն | մոտ 928-935 թվականներ |
Թագադրում | մոտ 928 թվական |
Ծնվել է՝ | անհայտ |
Մահացել է՝ | մոտ 935 |
Երկիր | Խորվաթիա |
Ազգություն | խորվաթ |
Հարստություն | Տրպիմիրովիչների հարստություն |
Նախորդ | Տոմիսլավ I |
Հաջորդող | Կրեշիմիր I |
Տոհմ | Տրպիմիրովիչների արքայատոհմ |
գերիշխան և միապետ | |
Հայր | Մունցիմիր իշխան |
Երեխաներ | Կրեշիմիր I |
Հավատք | քրիստոնեություն |
Տրպիմիր II (խորվ.՝ Trpimir II, ծնված՝ անհայտ – մահացած՝ 935), Խորվաթիայի թագավոր Տրպիմիրովիչների արքայատոհմից, որը կառավարել է 928-935 թվականներին[1]։ Հավանաբար եղել է իշխան Մունիցմիրի որդին և Տոմիսլավ I-ի կրտսեր եղբայրը[2]։
Բուլղարական կայսրության զորեղագույն գահակալ Սիմեոն I-ի մահվանից հետո Բյուզանդական կայսրությունն այլևս չէր ակնկալում Խորվաթիայի ռազմական օժանդակությանը, ուստի՝ չեղյալ է հայտարարում բյուզանդա-խորվաթական դաշինքը, որը կնքվել էր Տոմիսլավ I-ի և Կոստանդին Ծիրանածին կայսեր միջև։ Նախկինում Բյուզանդիան կարևորում էր խորվաթների դերը, քանզի իր հզորության գագաթնակետին գտնվող Բուլղարիան այդկերպ խնդիրներ էր ձեռք բերում նաև արևմուտքում։
Չնայած Խորվաթիայի և Բյուզանդիայի երբեմնի բարեկամությանը՝ կայսրությունը չի ճանաչում խորվաթական գերակայությունը անդրծովյան Դալմաթիա երկրամասի նկատմամբ։ Քաղաքական անկայունության պայմաններում Հռոմի պապ Լևոն VI-ը 928 թվականին վերացնում է Նինի եկեղեցական թեմը, ինչպես նաև Գրեգորյան եպիսկոպոսարանը տեղափոխում է Սկրադին։ Այսպիսով, փաստացիորեն Սպլիտի և Նինի եպիսկոպոսությունների միջև առկա երկարատև վեճը մոտենում է իր ավարտին։ Ըստ «De Administrando Imperio» (թարգմանաբար՝ «Կայսրության կառավարման մասին») տրակտատի՝ Տրպիմիր II-ի օրոք Խորվաթիան աչքի էր ընկնում իր մեծաքանակ առևտրային նավատորմով, որը առևտուր էր իրականացնում ողջ Ադրիատիկ ավազանում։
Տրպիմիր II-ն իր մահկանացում կնքում է 935 թվականին՝ անհայտ պայմաններում։ Նրան հաջորդում է Կրեշիմիր I-ը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Դզինո, Դանիել (2010). «Ինքնության փոփոխությունները հետհռոմեական և վաղմիջնադարյան Դալմաթիայում». Բրիլ. ISBN 978-90-04-18646-0.
- ↑ Ֆայն կրտսեր, Ջոն Վ․ Ա․ (2006). Երբ ազգությունը չէր կարևորվում Բալկաններում՝ ինքնության ուսումնասիրություն նախաազգայնական Խորվաթիայում, Դալմաթիայում և Սլավոնիայում միջնադարյան և վաղ-ժամանակակից շրջաններում. Միչիգանի համալսարանի հրատարակչություն. ISBN 978-0-472-11414-6.