Փարիզի պայմանագիր (1898)
Փարիզի պայմանագիր | |
---|---|
Փարիզի հաշտության պայմանագիր Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսպանիայի թագավորության միջև | |
Ստորագրվել է — վայր |
10 Դեկտեմբերի 1898 Փարիզ, Ֆրանսիա |
Ստորագրել են | * Իսպանիա |
1898 թվականի Փարիզի պայմանագիր, որով Իսպանիան կորցրեց գրեթե Իսպանական կայսրությունից մնացած գրեթե բոլոր գաղութները, հատկապես Կուբան, իսկ Պուերտո Ռիկոն, Գուամը և Ֆիլիպիններն անցան Միացյալ Նահանգներին։ Ֆիլիպինների փոխանցումից հետո Միացյալ Նահանգներն Իսպանիային վճարեցին 20 միլիոն ԱՄՆ դոլար[1]։ Պայմանագիրը ստորագրվեց 1898 թվականի դեկտեմբերի 10-ին և ավարտվեց Իսպանա-ամերիկյան պատերազմը։ Փարիզի պայմանագիրը ուժի մեջ մտավ 1899 թվականի ապրիլի 11-ին, երբ կողմերը վավերացրեցին փաստաթղթերը[2]։
Փարիզի պայմանագրով վերջ դրվեց Իսպանական կայսրությանը (չնայած Իսպանիայի տիրապետության տակ մնացին փոքր տարածքներ)։ Այն նաև սկիզբ դրեց Միացյալ Նահանգներին որպես համաշխարհային գերտերություն։ Պատերազմի շատ կողմնակիցներ դեմ էին պայմանագրին և դարձան դեմոկրատ Վիլիամ Ջենինդս Բրայան 1900 թվականի ընտրությունների գլխավոր դրույթը, ով դեմ էր իմպերիալիզմին[3]։ Հանրապետական նախագահ Ուիլիամ Մաք-Քինլին սատարեց պայմանագրին և հեշտությամբ վերընտրվեց[4]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանա-ամերիկյան պատերազմը սկսվեց 1898 թվականի ապրիլի 25-ին և ավարտվեց Փարիզի պայմանագրի ստորագրմամբ 1898 թվականի դեկտեմբերի 10-ին։ Արդյունքում Իսպանիան կորցրեց վաղեմի հզոր Իսպանական կայսրության վերջին գաղութները[5] Լատինական Ամերիկայի շատ երկրների անկախություն ձեռք բերելուց հետո, Կուբան նույնպես փորձեց անկախանալ 1868-1878 թվականների և 1890-ականների հեղափոխությունների միջոցով, որը գլխավորեց Խոսե Մարտին կամ «Էլ Ապոստոլը։» Մարտինը վերադարձավ Կուբա և միացավ Իսպանիայի կառավարության դեմ առաջին ապստամբություններին, սակայն սպանվեց 1895 թվականի մայիսի 19-ին։ Ֆիլիպինները այս նույն ժամանակ նույնպես դժգոհ էր Իսպանիայի գաղութարարական իշխանությունից։ 1896 թվականի օգոստոսի 26-ին հնչեցն ապստամբության առաջին կոչերը Անդրես Բոնիֆիցիոյի կողմից։ Բոնիֆիցիոն մահապատժի ենթարկվեց 1897 թվականի մայիսի 10-ին, իսկ հեղափախական մյուս առաջնորդները տեղափոխվեցին Հոնկ Կոնգ։
Իսպանա-ամերիկյան պատերազմի պատճառներից էր ամերիկյան հասարակության աջակցությունը Կուբայի ազատությանը[6], ինչպես նաև ԱՄՆ տնտեսական անդրծովյան հետաքրքրությունները[7]։ ԱՄՆ-ն շատ էր հետաքրքրված Կուբայի շաքարավազի արդյունաբերությամբ[5]։ ԱՄՆ զինվորական ղեկավարությունն անգամ կեղծ տեղեկություններ էին տարածում Ֆիլիպիններից, որպեսզի հասնեն ԱՄՆ հասարակության աջակցությանը[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ : Փարիզի պայմանագրով Պուերտո Ռիկոն նշվեց որպես «Պորտո Ռիկո«Treaty of Peace Between the United States and Spain; December 10, 1898». Yale. 2009. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Charles Henry Butler (1902). The treaty making power of the United States. The Banks Law Pub. Co. էջ 441. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Paolo E. Coletta, "Bryan, McKinley, and the Treaty of Paris." Pacific Historical Review (1957): 131-146. in JSTOR
- ↑ Thomas A. Bailey, "Was the Presidential Election of 1900 a Mandate on Imperialism?." Mississippi Valley Historical Review (1937): 43-52. in JSTOR
- ↑ 5,0 5,1 Library of Congress. "The World of 1898: The Spanish-American War: Introduction."
- ↑ Pérez, Louis A. (1998). War of 1898: The United States and Cuba in History and Historiography. "Intervention and Intent." Pg. 24
- ↑ Coletta, Paolo E. (1957). "Bryan, McKinley, and the Treaty of Paris." Pacific Historical Review, Vol. 26, No. 2: pg. 131.
- ↑ Vigilans, Semper (1899). "Aguinaldo's Case against the United States." The North American Review, Vol. 169, No. 514: pg. 425