Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Փիլոն Ալեքսանդրացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիլոն Ալեքսանդրացի
հուն․՝ Φίλων ὁ Ἀλεξανδρεύς
Ծնվել էմոտ մ. թ. ա. 15 Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն
Մահացել էմոտ 50[1] Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ԱզգությունHebrews?
ՈւղղությունMiddle Platonism?
Մասնագիտությունփիլիսոփա, պատմաբան, գրող և հեղինակ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն[2]
Ազդվել էպլատոնականություն և Ստոիցիզմ
 Philo of Alexandria Վիքիպահեստում

Փիլոն Ալեքսանդրացի (հայտնի է նաև Փիլոն Հրեա, Փիլոն Եբրայեցի անուններով, հուն․՝ Φίλων ὁ Ἀλεξανδρεύς, լատին․՝ Philon Alexandreos, մոտ մ. թ. ա. 15, Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն - մոտ 50[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն), հրեա փիլիսոփա, Հին կտակարանի առաջին մեկնիչը[3]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է մի շարք կրոնափիլիսոփայական աշխատությունների, որոնցից մի քանիսը 5-րդ դարում թարգմանվել է հայերեն[3]։ Իր աշխատությունների մեջ փորձում է հրեական կրոնական դոգմաները հիմնավորել և բացատրել անտիկ հեղինակների իդեալիստական փիլիսոփայության միջոցով։

Փիլոնի երկերից մի քանիսը մեզ են հասել միայն հայերեն (գրաբար) թարգմանությամբ. դրանց հունարեն բնագրերը չեն պահպանվել։ Այդ գործերից են՝ «Յաղագս նախախնամութեան», «Վասն լինելութեանն», «Լուծմունք ելիցն», «Յաղագս բան ունել և անասուն կենդանեացդ» և այլ երկերը։ Դրանից բացի նույն ժամանակ թարգմանվում են Փիլոնի և այլ՝ հունարեն բնագրերով մեզ հասած երկերը։ Ենթադրվում է, որ նրա երկերի հայերեն թարգմանությունները կատարել է Մովսես Խորենացին[3]։

Նրա երկերից կատարված քաղվածքներ հանդիպում է Եղիշեի «Վասն Վարդանայ և հայոց պատերազմին» երկում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. CONOR.Sl
  3. 3,0 3,1 3,2 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 13, 421, 440-441, 511, 515-516, 519․
  4. «Վասն Վարդանայ և հայոց պատերազմին», Եղիշե, քնն․ բն․ և ներած․՝ Ե․ Տեր-Մինասյանի, Երևան, 1957, էջ 34-35․
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիլոն Ալեքսանդրացի» հոդվածին։