Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Փոշոտ մշուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թել Ավիվի փոշոտ մշուշը 2014 թվականի մարտին

Փոշոտ մշուշ (օդում կախված փոշի)՝ մթնոլորտային երևույթ, մթնոլորտի քիչ, թե շատ համատարած, միատարր պղտորում, որի առկայության դեպքում հորիզոնային տեսանելիության մակարդակը 2 մետրի վրա կազմում է 1-ից 9 կմ (երբեմն տեսանելիությունն իջնում է մի քանի հարյուրի և նույնիսկ մի քանի տասնյակ մետրի)՝ օդում փոշու և բնահողի մասունքների հաշվին։ Դասվում է լիտոասուպների շարքին։

Կարող է նկատվել փոշոտ փոթորկից առաջ կամ դրանից հետո (քամու թուլացման դեպքում), ինչպես նաև հեռվում առաջացած փոշոտ փոթորկի դեպքում, երբ օդ բարձրացած փոշեհատիկները քամին տարածում է մեծ հեռավորության վրա։ Ի դեպ, այդ ժամանակ տեսանելի մերձակայքում չի նկատվում գետնից քամով փոշու բարձրացում։ Կախված տվյալ տարածքի բնահողի գույնի, շպրտած առարկաները ձեռք են բերում համապատասխան մոխրագույն, դեխնավուն և կարմրավուն գույներ։

Պետք չէ փոշոտ մշուշը շփոթել փոշոտ փոթորկի հետ։

Հայտնի փոշոտ մշուշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2015 թվականի մայիսի 6-ին, Չինաստանի և Մոնղոլիայի սահմանային տարածաշրջանից Վլադիվոստոկ էր հասել փոշոտ մշուշ, որը բնորոշ չէր նման կլիմայական պայմաններ ունեցող շրջանին։ Մթնոլորտային երևույթը դիտվել էր նաև ծովամերձ այլ մարզերում նույնպես[1]։
  • 2015 թվականի սեպտեմբերի 7-ին, Իսրայելում առաջացած փոշոտ մշուշն ամենահզորն ու առղջության համար ամենավտանգավորն էր վերջին 75 տարվա մեջ։ Օդերևութաբանական ծառայությունների տվյալներով, օդում ավազեհատիկների այդքան ուժեղ կենտրոնացումը տարվա այդ եղանակին աննախադեպ էր։ Սովորաբար մշուշները Իսրայել հասնում Հյուսիսային Աֆրիկայից և Սինայի թերակղզուց։ Այդ անգամ այն եկել էր Սիրիայի անապատից՝ հյուսիսարևելյան քամով։ Երկրի շատ տարածքներում տեսանելիությունը չէր գերազանցում մեկ կիլոմետրը։ Հարյուրավոր մարդիկ դիմել են բժշկական օգնության, որոնցից 30-ը կորցրել էին գիտակցությունը, իսկ 80-ը զգացել էին սրտային հիվանդությունների ցավերի ուժեղացում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Փոշոտ մշուշ Վլադիվոստոկում և ծովամերձ շրջանի մարզերում, որը եկել էր Չինաստանից և Մոնղոլիայից». RT. 2015 թ․ մայիսի 6. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  2. «Սիրիայից Իսրայել եկած փոշոտ մշուշն ամենաուժեղն ու առողջության համարվտանգավորն էր վերջին 75 տարվա մեջ». 2015 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.