Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Քեթլին Լիթելթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթլին Լիթելթոն
Ծնվել էփետրվարի 27, 1856(1856-02-27)
Բելգրավիա
Մահացել էհունվարի 12, 1907(1907-01-12) (50 տարեկան)
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունակտիվիստ, գրող, խմբագիր և սուֆրաժիստ
Պաշտոն(ներ)կանանց իրավունքների պաշտպան
Ամուսին(ներ)Arthur Lyttelton?[1][2]
Երեխա(ներ)Margaret Lucy Lyttelton?[3], Archer Geoffrey Lyttelton?[3] և Stephen Clive Lyttelton?[3]
ՀայրGeorge Clive?[3]
ՄայրAnn Farquhar?[3]
 Kathleen Lyttelton Վիքիպահեստում

Մերի Քեթլին Լիթելթոն (ի ծնե` Քլայվ անգլ.՝ Mary Kathleen Lyttelton, փետրվարի 27, 1856(1856-02-27), Բելգրավիա - հունվարի 12, 1907(1907-01-12)), բրիտանացի ակտիվիստ, խմբագիր և գրող։ Իր կյանքի մեծ մասը նվիրաբերել է կանանց ընտրության իրավունքի համար պայքարին և ընդհանրապես՝ կանանց կյանքի բարելավմանը[4]։

Քեմբրիջում 11 տարի մնալուց հետո՝ լինելով Սելվին քոլեջի առաջին մագիստրոս Արթուր Լիթելթոնի կինը, նա կենտրոնացել էր իր գրավոր և կանանց կոմիտեի աշխատանքների վրա։ 1901 թվականին Կանայք և իրենց աշխատանքը նա պնդում է, որ կանանց կրթությունը «կարևոր է նրանց ճշմարիտ առաջընթացի համար», իսկ ընտրություններին մասնակցելու իրավունքը`այդ կրթության անհրաժեշտ մասը։

Մերի Քեթլին Քլայվը ծնվել է 1856 թվականի փետրվարի 27-ին[5]։ Հայրը դատավոր և լիբերալ քաղաքական գործիչ Ջորջ Քլայվն էր, իսկ մորը անունը Աննա Սիբելլա Մարթա Ֆարքուհար էր[4][6]։

Չնայած սկզբում հոր հետ ունեցած տարաձայնություններին՝ 1880 թվականին նա ամուսնանում է Արթուր Լիթելթոնի հետ[7], որը Օքսֆորդի համալսարանի Քեբլ քոլեջի դասախոս էր[8]։ Ամուսնության ընթացքում զույգը ունեցել է երեք երեխա․ Մարգարետ Լյուսի (1882),[7] Արխեր Ջոոֆֆրեյ (1884)[7] և Սթեֆեն Քլայվ (1887)[7][6]։

1882 թվականին Քեթլինն ու Արթուրը բնակություն են հաստատել Քեմբրիջի համալսարանում նոր հիմնադրված Սելվին քոլեջում, որտեղ Արթուրը նշանակվել է վարպետի պաշտոնին։ Երբ նրանք տեղափոխվեցին այստեղ, քոլեջը դեռևս շինություն էր և միայն արևմտյան ճակատն էր ավարտված։ Սկզբում՝ մինչ Վարպետների բնակարանի կառուցումը, նրանք բնակվում էին ուսանողների համար նախատեսված հանրակացարանում[7]։ Քեթլինը 1884 թվականին Միլիսենց Ֆավսեթի հետ համատեղ հիմնադրել է Քեմբրիջի Կանանց ընտրական իրավունքի ասոցացիան,[7] և Ֆավսեթը նրանք քաջալերում էր միանալ Կանանց ընտրական իրավունքի Կենտրոնական հասարակության գործադիր մարմնին[9]։ Նա նաև ակտիվ էր Քեմբրիջի կանանց ապաստարաններում՝ ցուցաբերելով բարոյական և սոցիալական օգնություն[9]։

1890 թվականին իր մտերիմ ընկեր Լուիզ Քրեիգթոնի հետ Քեթլինը հիմնել է Քեմբրիջի «Ladies Dining Society» խումբը, որի անդամները հավատում էին կանանց կրթություն ստանալու կարևորությանը, և ովքեր ակտիվորեն քարոզարշավ են կազմակերպել՝ համալսարանում կանանց աստիճան շնորհելու համար։ Անդամներից շատերը աջակցում էին նաև կանանց ընտրական իրավունք ձեռք բերելուն։ Անդամների թվում էին՝ Քարոլին Ջոբբը, Էլեանոր Սիդգվիքը և Մերի Փալեյ Մարշելլը[9]։

Սելվինում անցկացրած տարիների ընթացքում Լիթելթոնները օգնել են Երաժշտական հասարակության քոլեջի զարգացմանը[7]։

Սելվինում 11 տարի անցկացնելուց հետո ընտանիքը տեղափոխվում է Քեմբրիջ, որտեղ Արթուրը զբաղեցնում է Լանկշայրի Էկկլես ծխական եկեղեցու վիկարիոսի պաշտոնը։ 1895 թվականին Արթուրի հետ համագործակցելով Քեթլինը հիմնադրել էր և հետագայում դարձել էր Մանչեսթերի և Սալֆորդի Կանանց արհմիության գործադիր կոմիտեի նախագահ, որի նպատակն էր ուսումնասիրել աշխատանքային պայմանները և ցածր վարձատրվող աշխատողներին ընդգրկել միությունների մեջ։ Խորհրդի անդամների թվում էին Քրիստաբել Պանխուրստը և ՍՓ Սքոթը[9]։

1896 թվականին Մանչեսթերի Տնային տնտեսության դպրոցի կողմից հրատարակվել է Քեթլինի «Մանկական տնային տնտեսության դպրոցի մանդատը» վերնագրով դասախոսությունների շարքը[10][9]։

Քեթլինը մահացել է 1907 թվականի հունվարի 12-ին՝ 50 տարեկան հասակում՝ Քլայվների ընտանեկան նստավայրում, որը գտնվում էր Հիրֆորդշիրում[8]։ The Times-ում տեղ գտած իր մահախոսականի մեջ ոչ մի անդրադարձ չէր կատարվում ընտրական իրավունքին և նրա կողմից ծավալած գործունեությանը, այնինչ այն կենտրոնանում էր նրա գիտական թարգմանիչ լինելու վրա։ Այս մասով նշվում է՝ «գրականության ոլորտի նշանակավոր ուսանող» և «ջանասեր քննադատ»[8][11]։ Մահախոսականներ կան նաև The Englishwoman's Review-ում[12] և The Guardian[11]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1886: Բնության և աստվածաշնչի թարգմանիչ․ Դասախոսություններ մոզաիկ պատմության վերաբերյալ, Ֆրեզ Հենրիխ Ռյուշ, Բնական գիտության առնչությամբ[13]
  • 1893: Վերածնված լեգենդներ։ Ժամանակակից Tannhäuser: Կամուրջը[14]
  • 1896: Ընդհանուր զգացում տնային տնտեսուհիների համար։ Դասախոսությունների դասընթաց ... Աղջիկների կյանքը դպրոցը լքելուց հետո.[10]
  • 1901: Կանայք և նրանց աշխատանքը.[15][16]
  • 1904: Preface to Modern Poets of Faith Doubt & Paganism, and other essays[17]
  • 1907: The Spiritual Guide which disentangles the Soul, Միգել Մոլինոսի կողմից[18]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. Kindred Britain
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 Kelly, 2004
  5. Gravestone of Kathleen and her husband Arthur Lyttelton, church of St John the Baptist, Hagley, Worcestershire. See Commons:File:Hagley, St John the Baptist - Lyttelton plot, row 2 grave 6 - photo 1.JPG.
  6. 6,0 6,1 Mosley, Charles, ed. (2003). Burke's Peerage, Baronetage & Knightage. Vol. 1 (107th ed.). Wilmington, Delaware: Burke's Peerage (Genealogical Books) Ltd. էջ 839.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Chothia, 2018, էջ 60
  8. 8,0 8,1 8,2 «Obituary». The Times. 1907 թ․ հունվարի 15. էջ 9. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Chothia, 2018, էջ 61
  10. 10,0 10,1 «British Library Item details». primocat.bl.uk. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  11. 11,0 11,1 Chothia, 2018, էջ 62
  12. Murray, Janet Horowitz; Stark, Myra (eds.). Sorrowful News. The Death of Mrs. Arthur Lyttelton. Routlage. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն) [Reprinted articles]
  13. «British Library Item details». primocat.bl.uk. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  14. «British Library Item details». primocat.bl.uk. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  15. «British Library Item details». primocat.bl.uk. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  16. Lyttelton, The Hon Mrs Arthur (1901). Women and their Work. London: Methuen & Co. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  17. «British Library Item details». primocat.bl.uk. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  18. «British Library Item details». primocat.bl.uk. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kelly, Serena (2004 թ․ սեպտեմբերի 23). «Lyttelton [née Clive], Mary Kathleen (1856–1907)». Oxford Dictionary of National Biography. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  • Chothia, Jean (2018). «Feature Articles by Fellows: Kathleen Lyttelton (1856-1907)». Selwyn College Calendar, vol 125, 2017-2018. Selwyn College Cambridge. էջեր 60–62.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթլին Լիթելթոն» հոդվածին։