Քելլի Թորն
Քելլի Թորն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1969[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
Կրթություն | Lincoln-Sudbury Regional High School?, Wheaton College? և Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ընտրանի | Necessary Roughness? |
Քելլի Թորն (նոյեմբերի 20, 1969[1], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հայտնի է հեռուստատեսությունում կատարած դերերի շնորհիվ։ Առավել հայտնի է USA Network «Անհրաժեշտ դաժանություն» սերիալում բժիշկ Դանի Սանտինոյի (2011-2013) կատարած դերի շնորհիվ, որի համար ներկայացվել է 2012 թվականի «Ոսկե գլոբուս» անվանացանկին[2]։ Թորնը նաև նկարահանվել է «Սպանությունների բաժին» (1997-1999) և «Փրկիր ինձ» սերիալների պարբերական դերասանական կազմում։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թորնը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Նա ունի հայկական, բրիտանական[3][4], ասորական, իտալական և պորտուգալական արմատներ[5]։ Թորնն ավարտել է Մասսաչուսեթսի Ուիթոնի քոլեջը, հետո տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սովորել է Լի Ստրասբերգի կինոյի և թատրրոնի ինստիտուտում[6]։
Ապրելով Նյու Յորքում՝ Թորնն սկսել է նկարահանվել է անկախ ֆիլմերում, իսկ 1997 թվականին NBC «Սպանությունների բաժին» ֆիլմում պարբերական դեր է ստացել և նկարահանվել մինչև սերիալի ավարտը 1999 թվականին[6]։ Թորնը նաև հանդես է եկել թատրոնում՝ 1999 թվականին հայտնվելով Սինտի Նիքսոնի The Country Club պիեսում։ 2005 թվականին հայտնվել է The Last Days of Judas Iscariot պիեսում։ Նա նաև խաղացել է «Երրորդ հերթափոխ», «Օրենք և կարգ։ Հատուկ բաժին» և «Շտապ օգնություն» սերիալներում, նաև կատարել երկրորդական դերեր «Գաղտնալսում» (2002-2008) և «Փախուստ» (2006-2008) ֆիլմերում։ 2004-2011 թվականներին Թորնը FX-ի «Փրկիր ինձ» սերիալում կատարել է գլխավոր դերերից մեկը։
2011 թվականին Թորնն ստացել է գլխավոր դեր USA Network-ի «Անհրաժեշտ դաժանություն» սերիալում, որի համար ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի 2012 թվականին։ Շոուն փակվել է երեք եթերաշրջանից հետո։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդի հերթական տեղափոխությունը (1996)
- Մրրկայնություն (1997)
- Հաջորդ կանգառը՝ հրաշքների աշխարհ (1998)
- Շոկոլադ նախաճաշին (1998)
- Վազքով սիրուց (1999)
- Վայրի Շպինդել (2000)
- Կրկնակի կայանատեղ (2000)
- Պարտվածը (2000)
- Նյու-Յորքի մայթերը (2001)
- Հեղափոխություն № 9 (2001)
- Հիստերիկ կուրություն (2002)
- Վաշինգտոնյան բարձրություններ (2002)
- Վերլուծիր դա (2002)
- Դավիթ և Լեյլա։ Անձնվեր սեր (2005)
- Freeազատ կյանք (2005)
- Խենթ (2006)
- Չափից շատ դիտելով դետեկտիվներ (2007)
- Բարի գալուստ ակադեմիա (2009)
- Լավ տղա Ջոնին (2010)
- Մթության մեջ (2014)
- Սեքս, թմրանյութեր, ռոքնռոլ (2015)
Ծանոթագրուրյուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database. «Awards for Callie Thorne». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Pergament, Alan (1998 թ․ հունվարի 30). «A Naked Angel Touched the Acting Career of 'Homicide's' Callie Thorne». The Buffalo News. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Kevonian, Tamar (September–October 2011). «A Recipe for Television Fame». Yerevan Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Callie Thorne (անգլ.) Internet Movie Database կայքում
- ↑ 6,0 6,1 «Callie Thorne Biography». TV Guide. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քելլի Թորն Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քելլի Թորն» հոդվածին։ |
|