Քլիֆ Բերքեթ
Քլիֆ Բերքեթ անգլ.՝ Cliff Birkett | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 17, 1933 | ||
Ծննդավայր | Haydock, St Helens, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Մահվան ամսաթիվ | հունվարի 11, 1997 (63 տարեկան) | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Քլիֆֆորդ Բերքեթ (անգլ.՝ Clifford Birkett, սեպտեմբերի 17, 1933, Haydock, St Helens, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հունվարի 11, 1997), ավելի հայտնի է որպես Քլիֆֆ Բերքեթ (անգլ.՝ Cliff Birkett), անգլիացի ֆուտբոլիստ, հարձակվող[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագումով Հայդոկից է (Լանկաշիր կոմսություն), 1948-1949 թվականներին Բերքեթը հանդես է եկել Անգլիայի ֆուտբոլի դպրոցական հավաքականում[2]։ 1949 թվականին սիրողական պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ 1950 թվականի հոկտեմբերին՝ պրոֆեսիոնալ պայմանագիր[3]։ 1950 թվականի դեկտեմբերի 2-ին «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում նշել է նորամուտը «Նյուքասլ Յունայթեդի» դեմ առաջին դիվիզիոնի խաղում[4]՝ փոխարինելով վնասվածք ստացած Թոմի Բոգանին[1]։ Մեկ շաբաթ անց առաջին գոլն է խփել «Յունայթեդի» կազմում՝ աչքի ընկնելով «Հադերսֆիլդ Թաունի» դեմ խաղում[5]։ 1950/51 մրցաշրջանում ընդհանուր առմամբ թիմի կազմում մասնակցել է 9 հանդիպման, խփել է 2 գոլ։ Հետագա մրցաշրջաններում հիմնական թիմում հանդես չի եկել՝ մրցակցությունում պարտվելով Հարի Մաքշեյնին ու Ջոնի Բերիին, և խաղացել է պահեստայինների թվում[1]։ Եղել է ակումբի խաղացող մինչև 1956 թվականի հունիսը, որից հետո տեղափոխվել է «Սաութպորտ»[3]։
«Սաութպորտում» նորամուտը նշել է 1956 թվականի օգոստոսի 1-ին «Սկանտորպ Յունայթեդի» դեմ Հյուսիսային երրորդ դիվիզիոնի խաղումէ աչքի ընկնելով խփած գնդակով։ Թիմի կազմում անցկացրել է 1956/57 մրցաշրջանը՝ խաղալով 19 հանդիպում (14 հանդիպում՝ լիգայում, 2՝ Անգլիայի գավաթում, 3՝ Լանկաշիրի գավաթում) և խփելով 5 գոլ[6]։ Մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Հետագայում հանդես է եկել «Կրոմպտոն Ռեքրիեյշն», «Ուիգան Ռովերս» և «Մաքլսֆիլդ Թաուն» թիմերում։ «Մաքլսֆիլդում» մասնակցել է 23 հանդիպման և խփել 7 գնդակ 1959/60 մրցաշրջանում[7][8]։
Մահացել է Հեյդոկում 1997 թվականին՝ 63 տարեկանում[2]։ Նրա երկու եղբայրները՝ Ռոնին և Ուիլֆը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ էին[6]։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա[9] | Գավաթ[10] | Արդյունք | |||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մանչեսթեր Յունայթեդ | 1950/51 | 9 | 2 | 4 | 0 | 13 | 2 |
Ընդհանուր | 9 | 2 | 4 | 0 | 13 | 2 | |
Սաութպորտ | 1956/57 | 14 | 3 | 2 | 0 | 39 | 5 |
Ընդհանուր | 14 | 3 | 2 | 0 | 16 | 3 | |
Մաքլսֆիլդ Թաուն | 1959/60 | 19 | 7 | 0 | 0 | 19 | 7 |
Ընդհանուր | 19 | 7 | 0 | 0 | 19 | 7 | |
Ընդհանուր կարիերայում | 42 | 12 | 6 | 0 | 48 | 12 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Iain McCartney The official Manchester United Players A-Z. — London: Simon & Schuster, 2013. — P. 43. — ISBN 978-1-47112-846-2
- ↑ 2,0 2,1 «Cliff Birkett» (անգլերեն). Barry Hugman's Footballers.
- ↑ 3,0 3,1 «Clifford Birkett» (անգլերեն). MUFCInfo.com.
- ↑ «Manchester United 1 v 2 Newcastle United, League Division One Matchday 20, 2nd December 1950, Season 1950-1951, Venue:Old Trafford» (անգլերեն). MUFCInfo.com.
- ↑ «Huddersfield Town 2 v 3 Manchester United, League Division One Matchday 21, 9th December 1950, Season 1950-1951, Venue:Leeds Road» (անգլերեն). MUFCInfo.com.
- ↑ 6,0 6,1 «Cliff Birkett» (անգլերեն). Southportfootballclub.co.uk.
- ↑ «Cliff Birkett» (անգլերեն). Southportfootballclub.co.uk.
- ↑ «Manager and player profiles: B» (անգլերեն). The Silkmen Archives.
- ↑ Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոն, Ֆուտբոլային լիգայի երրորդ հյուսիսային դիվիզիոն, Չեշիր կոմսությնա լիգա։
- ↑ Անգլիայի գավաթ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը MUFCInfo.com կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Southportfootballclub.co.uk կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը 11v11.com կայքում (անգլ.)
|