Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Քվեներեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քվեներեն
Տեսակլեզու, minority language? և կենդանի լեզու
Ենթադասֆիններեն
Երկրներ Նորվեգիա[1]
Խոսողների քանակ2000 մարդ (2005)
Վերահսկող կազմակերպությունQ3422460?
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFfkv
ISO 639-3fkv

Քվեներեն, մերձբալթյան-ֆիննական լեզուներից մեկը, որով խոսում են քվենները, մոտ է ֆիններենին, երբեմն դիտարկում են նրա բարբառ։ Հայտնի է նաև «ֆիննական քվեներեն» և «հյուսիսային ֆիններեն» անուններով[2]։

Տարածվածություն և խոսողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվակիրների մեծ մասն ապրում է Նորվեգիայի հյուսիս-արևելքում գտնվող Բուգյոյնեսի, Նեյդենի, Վեստրե Յակոբսելվի, Բյորսելվի և Վադսյոյի բնակավայրերում։ Որոշ կրողներ, հավանաբար, ապրում են Նուռեյսի և Ստուրֆորդի կոմունաներում։

Խոսողների թիվը, գնահատման չափանիշներից կախված, տատանվում է երկու հազարից մինչև ութ հազար։ «Նորվեգական քվենների դաշնության» տեղեկատվության համաձայն լեզվակիրների թիվը 1998 թվականին կազմում էր 6,5 հազար մարդ[2]։

Ազգակցական կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ էության քվեներենը ֆիններենի բարբառ է։ Տիպօրինակ ֆիններենից հիմնականում տարբերվում է բառապաշարով։ Ֆիններենի կրողները շատ թե քիչ հասկանում են քվեներեն (բացառությամբ որոշ բառերի)[2]։

Եթե համեմատվեն քվեներենը և մեյանկիելերենը (տորնեդալյան ֆիններեն), ապա այս լեզուներն իրար շատ մոտ են, ավելի, քան ֆիններենին[2]։

Քվեներենում գոյություն ունեն նորվեգերենից փոխառված բավականին մեծ թվով բառեր (այն տարբերությամբ, որ մեյանկիելերենում ավելի շատ են շվեդերենից փոխառությունները)[2]։ Քվեներենում տարածված են նորվեգերեն փոխառությունները, ինչպես tyskäläinen (նորվեգերեն tysk բառից) ֆիններեն saksalainen՝ գերմանացի բառի փոխարեն։ Կիրառվում են նաև հնացած բառեր, որոնք այլևս չեն կիրառվում հիմնական ֆիններենում։

Լեզվի ուսումնասիրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվեներենի ամենանշանակալի հետազոտական աշխատանքը պատկանում է Յենս Անդրեաս Ֆրիսին (1821—1896)՝ նորվեգացի լեզվաբան, բանահյուսության ուսումնասիրող և քարտեզագիր։

Լեզվի իրավական դրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին քվեներենը, համաձայն Տեղական լեզուների եվրոպական խարտիայի, ճանաչվել է փոքրամասնության լեզու։

2010 թվականի դրությամբ Նորվեգիայում գոյությունի չունի օրենսդրական ակտ, որով կանոնավորվեր քվեներենի կիրառությունը։ 2008 թվականին հրապարակված փաստաթղթում ասվում է, որ Նորվեգիայի Մշակույթի և եկեղեցական գործերի նախարարությունը հատուկ պատասխանատվություն է կրում ազգայի փոքրամասնությունների լեզուների պահպանության հարցում։ Բացի այդ, փաստաթղթում ասվում է, որ նախարարությունն զբաղվում է քվեներենի վերականգնման կոնֆերանսների կազմակերպմամբ։ Նախատեսվում է, որ այդ փաստաթղթի հիման վրա պետք է ընդունվի համապատասխան օրենսդրական ակտ[3]։

Լեզուն ունի բավականին ոչ կայուն վիճակ՝ կախված այն բանից, որ կրտսեր սերունդը գրեթե չի կիրառում այն, այդ պատճառով գնում է դեպի մահացման։

Քվեներենի ուսուցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի օգոստոսի 30-ի կրթության մասին նորվեգական օրենքով նախատեսվում է տարրական և միջնակարգ դպրոցներում ֆիններենով կրթություն ստանալու իրավունք Տրոմս և Ֆիննմարկ մարզերում այն պայմանով, որ անհրաժեշտ է երեքից ոչ պակաս աշակերտ քվենա-ֆիննական ծագմամբ[4]։ Տրոմս և Ֆիննմարկ մարզերում ֆիններեն սովորող աշակերտների թիվը 1994 թվականի 45-ից 2004 թվականին աճել է մինչև 1100-ի[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ScriptSource - Norway
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Finnish, Kven // Lewis, M. Paul (ed.), 2009. Ethnologue: Languages of the World, Sixteenth edition. Dallas, Tex.: SIL International. Онлайн-версия(անգլ.)
  3. Pietikäinen et al., 2010
  4. http://static.iea.ras.ru/books/Pravovoy_status_FU_narodov.pdf С. 26
  5. http://static.iea.ras.ru/books/Pravovoy_status_FU_narodov.pdf С. 29

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Лидер квенов: «Представители малых народов должны говорить на родных языках между собой, а не переходить на язык большинства»». Сайт Информационного центра Finugor. 2012 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
  • Северное сотрудничество. Язык(չաշխատող հղում) // Информационное бюро Совета Министров Северных Стран в Санкт-Петербурге, Россия.(Ստուգված է 21 փետրվարի 2012)
  • Eira Söderholm. (2009). «Kvensk grammatikk» (PDF) (նորվեգերեն). Universitetet i Tromsø. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
  • «Kvener» (նորվեգերեն). Kainun institutti — Kvensk institutt. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  • «Kainun institutti / Kvensk institutt. Nasjonalt senter for kvensk språk og kultur» (PDF) (անգլերեն). Kainun institutti — Kvensk institutt. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.