Քրիստինա Ագեր
Քրիստինա Ագեր | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | լեռնադահուկորդ |
Երկիր՝ | Ավստրիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 11, 1995 (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Söll, Կուֆշտայն, Տիրոլ, Ավստրիա |
Հասակ՝ | 191 սանտիմետր |
Քրիստինա Ագեր (գերմաներեն՝ Christina Ager. նոյեմբերի 11, 1995, Söll, Կուֆշտայն, Տիրոլ, Ավստրիա), ավստրիացի լեռնադահուկորդուհի։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագերը բրոնզե մեդալ է նվաճել 2012 թվականի ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում, այնուհետև ևս երկու մեդալ՝ 2013 թվականի եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնում։ Մասնակցել է 2014 և 2015 թվականների պատանիների աշխարհի առաջնություններին, որտեղ նրա լավագույն արդյունքը հինգերորդ տեղն էր, որ գրավեց 2015 թվականին։
Նա իր նորամուտը աշխարհի գավաթի խաղարկության մրցումներում նշել է 2013 թվականի նոյեմբերին Ֆինլանդիայի Լևի քաղաքում և մեծ սենսացիա է առաջացրել լեռնադահուկային սպորտի աշխարհում՝ սլալոմում գրավելով չորրորդ տեղը։ Ընդ որում՝ ընդամենը հինգ հարյուրերորդ վայրկան էր զիջել երրորդ տեղն զբաղեցրած Թինա Մեյզին[1]։ 2018-2019 մրցաշրջանում հանդես գալով լեռնադահուկային սպորտի բոլոր դիսցիպլիններում (մրցաձևերում)՝ Ագերը կրկին տեղ է զբաղեցրել առաջին տասնյակում. 10-րդ տեղը՝ Վալ Գարդենայում, 9-րդ տեղը՝ Կորտինա դ'Ամպեցցոյում և վերջապես 6-րդ տեղը՝ 2019 թվականի փետրվարին՝ Կրան Մոնտանայում, համակցված / կոմբինացված մրցաձևում[2]։
Նա ներկայացնում է WSV Söll մարզական ակումբը։
Արդյունքները աշխարհի գավաթի խաղարկության մրցումներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշարային դիրքերը ընդհանուր աղյուսակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջանը | Տարիքը | Ընդհ. հաշվ. | Սլալոմ | Հսկա սլալոմ |
Գերհսկա սլալոմ Super-G |
Ճեպավայրէջք Downhill |
Համակցված Combined |
---|---|---|---|---|---|---|---|
2014 | 18 | 69 | 25 | — | — | — | — |
2015 | 19 | 92 | 38 | — | — | — | — |
2016 | 20 | — | — | — | — | — | — |
2017 | 21 | 130 | — | — | — | 51 | 20 |
2019 | 22 | 86 | — | — | 53 | 44 | 6 |
2019 | 23 | 49 | — | — | 30 | 29 | — |
2020 | 24 | — | — | — | — | — | — |
2021 | 25 | 117 | — | — | 49 | — | Չկա տվյալ |
2022 | 26 | — | — | — | — | — | |
2023 | 27 | 55 | — | — | 37 | 25 | |
2024 | 28 | 36 | — | — | 24 | 18 |
Պատվո հարթակներ / Race podiums
[խմբագրել | խմբագրել կոդը]- 0 հաղթանակ
- 1 պոդիում (1 DH ); 7 անգամ՝ լավագույն տասնյակում
Մրցաշրջանը | Ամսաթիվը | Մրցավայրը | Մրցաձևը | Գրաված տեղը |
---|---|---|---|---|
2024 թ | 26 հունվարի 2024 թ | Իտալիա, Կորտինա դ'Ամպեցո | Ճեպավայրէջք / Downhill | 3-րդ |
Արդյունքներն աշխարհի առաջնությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Տարիքը | Սլալոմ | Հսկա սլալոմ |
Գերհսկա սլալոմ | Ճեպավայրէջք | Համակցված | Զուգահեռ | Թիմային հաշվարկով |
---|---|---|---|---|---|---|---|---|
2019թ | 23 | — | — | DNF | — | 17 | — | — |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Neben der Skipiste aufgewachsen. In: ORF.at, 17. November 2013.
- ↑ FIS|S=AL|ID=166907
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քրիստինա Ագեր կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Ագեր» հոդվածին։ |
|