Քրիստոնեության քննադատություն
Քրիստոնեության քննադատությունը ունի երկար պատմություն, որը ձգվում է մինչև Հռոմեական կայսրությունում կրոնի ձևավորում։ Քննադատությունները վերաբերել են քրիստոնեական հավատալիքներին, ուսմունքներին, ինչպես նաև քրիստոնեաների գործողություններին՝ Խաչակրաց արշավանքներից սկսկած մինչև ժամանակակից ահաբեկչություն։ Քրիստոնեության դեմ ուղղված արգումենտներից են՝ բռնությունը, կոռուպցիան, սնահավատությունը, բազմաստվածությունը, հոմոֆոբիան, նախապաշարմունքները, հայրապետությունը, կանանց իրավունքների ոտնահարումը և հերձվածողությունը։
Քրիստոնեության վաղ տարիներին նեոպլատոնական փիլիսոփա Պորփյուրը իր «Քրիստոնյաների դեմ» գրքով քրիստոնաության գլխավոր քննադատներից էր։ Խոշոր քննադատներից էին նաև Ցելսուսը և Հուլիանոս Ուրացողը։ Պորփյուրը պնդում էր, որ քրիստոնեությունը հիմնված է կեղծ մարգարեությունների վրա, որոնք դեռ չեն նյութականացվել[1]։ Հռոմեական կայսրությունում քրիստոնեության ընդունումից հետո այլախոհ կրոնական ձայները լռեցվում էին և՛ իշխանությունների և՛ եկեղեցական իշխանությունների կողմից[2], սակայն քրիստոնեությունը բախվել է այլ աստվածաբանական քննդատարությունների Աբրահամյան կրոնների՝ հուդայականության և իսլամի, կողմից, ինչպես օրինակ՝ Մայմոնիդը, ով պնդում էր, որ քրիստոնեաները կռապաշտ են[3]։ Հազարամյակ անց, ռեֆորմացիան Եվրոպայի քրիստոնեաների շրջանում հիմնարար պառակտման պատճառ դարձավ և քրիստոնեական հավատքի դեմ քննադատական ձայները կրկին բորբոքեց։ 18-րդ դարում դեիստ փիլիսոփաներ Վոլտերը և Ժան-Ժակ Ռուսոն քննադատորեն էին վերաբերում քրիստոնեությանը[4]։ Լուսավորության դարաշրջանում քրիստոնեությունը քննադատվում էր խոշոր մտածողների և փիլիսոփաների կողմից, ինչպես օրինակ՝ Վոլտեր, Դեյվիդ Հյում, Թոմաս Փեյն և Պոլ Անրի Հոլբախ[5]։ Այս քննադատությունների հիմնական առարկան էր Աստվածաշնչի պատմական ճշգրտությունը և քրիստոնեական կրոնական իշխանությունների կոռուպցիան[5]։ Այլ մտածողներ, ինչպես օրինակ Իմանուիլ Կանտը, քննադատել են Աստծո գոյությունն ապացուցող ավանդական փաստարկները, սակայն պաշպանել են քրիստոնեական աստվածաբանությունը այլ հիմքերով[6]։
18-րդ դարի վերջին Ֆրանսիական հեղափոխության փիլիսոփաներից շատերը քննադատել են ավանդական քրիստոնեական վարդապետությունները՝ պատճառ դառնալով աշխարհիկության ալիքի, որի հետևանքով հարյուրավոր եկեղեցիներ փակվեցին և հազարավոր հոգևորականներ տեղահանվեցին կամ սպանվեցին[7]։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո, ազատականության և կոմունիզմի շատ փիլիսոփաներ, ինչպես օրինակ Ջոն Ստյուարտ Միլը և Կարլ Մարքսը, քննադատել են քրիստոնեական ուսմունքը՝ պնդելով, որ այն պահպանողական և հակաժողովրդավարական է։ Ֆրիդրիխ Նիցշեն պնդում էր, որ քրիստոնեությունը խթանում է ստրուկի բարոյականություն, որը ճնշում է մարդկային ցանկությունները, որոնք գոյություն ունեն մարդու կամքում[8]։ Ռուսական հեղափոխությունը, Չինական հեղափոխությունը և այլ ժամանակակից հեղափոխական շարժումներ հանգեցրել են քրիստոնեության քննադատական գաղափարների։ Ժամանակակից ԼԳԲՏ շարժումը քննադատում է քրիստոնեությանը հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի համար։
Այս քննադատությունների ֆորմալ արձագանքը կոչվում է քրիստոնեական ջատագովություն։ Փիլիսոփաներ Օգոստինոս Երանելին և Թովմա Աքվինացին եղել են քրիստոնեական կրոնի ամենահայտնի պաշտպաններից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Le Roy Froom, Prophetic Faith of Our Fathers , Vol. I, Washington D.C. Review & Herald 1946, p. 328.
- ↑ Martin, 1991, էջ 3–4
- ↑ Novak, David (1992). «Chapter 3: Maimonides's View of Christianity». Jewish-Christian Dialogue: A Jewish Justification. New York: Oxford Academic. էջեր 57–72. ISBN 9780199853410.
- ↑ Winter, H.R.; Bellows, T.J. (1981). People and Politics: An Introduction to Political Science. Wiley. ISBN 978-0-471-08153-1. Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 5,0 5,1 Martin, 1991, էջ 4
- ↑ Kant, Immanuel. Critique of Pure Reason, pp. 553–69, cf. Kant's May 1793 letter (Ak 11:414) expressing "true respect for the Christian religion [that has] been my guide in this work" aiming at a "union of the Christian religion with the purest practical reason."
- ↑ Robert R. Palmer and Joel Colton, A History of the Modern World (New York: McGraw Hill, 1995), pp. 388–92.
- ↑ Robert R. Palmer and Joel Colton, A History of the Modern World (New York: McGraw Hill, 1995), p. 630.