Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Օսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսեր
Օսեթիայի դրոշը
Ընդհանուր քանակ

700.000

Բնակեցում
Ռուսաստան Ռուսաստան 950.000
Հյուսիսային Օսիա Հյուսիսային Օսիա 445.300
Հարավային Օսիայի Հանրապետություն Հարավային Օսիայի Հանրապետություն 52.000
Սիրիա Սիրիա 60.000
Վրաստան Վրաստան 38.000
Թուրքիա Թուրքիա 37.000
Ուզբեկստան Ուզբեկստան 8.200
Տաջիկստան Տաջիկստան 5.300
Ուկրաինա Ուկրաինա 4.900
Ադրբեջան Ադրբեջան 2.350
Թուրքմենստան Թուրքմենստան 2.200
Ղազախստան Ղազախստան 2.100
Ղրղզստան Ղրղզստան 1.000
Բելառուս Բելառուս 800
Հայաստան Հայաստան 400
Մոլդովա Մոլդովա 350
Լատվիա Լատվիա 260
Էստոնիա Էստոնիա 120
Լեզու(ներ)
Օսերեն
Հավատք(ներ)
Ուղղափառություն

Օսեր (օսերեն՝ Ирон адæм կամ Ирæттæ), Կովկասում ապրող ազգ, ապրում են մասամբ ճանաչված Հարավային Օսիայում և Ռուսաստանի կազմում գտնվող Հյուսիսային Օսիայում, ինչպես նաև Ռուսաստանի այլ վայրերում, Վրաստանում, Թուրքիայում և այլուր։ Խոսում են օսեթերեն, որը հնդեվրոպական լեզվախմբի իրանական խմբին է պատկանում։ Համարյա բոլոր օսերը երկլեզու են (օսերեն և ռուսերեն, օսերեն և վրացերեն, նաև օսերեն և թուրքերեն)։ Մոտավորապես 720,000 հազար մարդ խոսում է օսերեն[1]։

Ընդհանուր թիվը՝ 570 հզ․ (1983)։ Խոսում են օսերեն լեզվով։ Ծագումնաբանորեն կապվում են ինչպես Հյուսիսային Կովկասի բնիկների, այնպես էլ եկվոր սկյութների (մ․ թ․ ա․ VIII – VII դդ․), սարմատների (մ․ թ․ ա․ IV – I դդ․) և հատկապես աչաններքւ (մ․ թ․ I դարից) հետ։ Բնիկներն ընդունել են եկվորների իրան, լեզուն Ա մշակույթի շատ գծեր։ XV–XVIII դդ․ կազմավորվել են իբրև միասնական ժողովուրդ։ Հս․ Օսեթիան Ռուսաստանին միացվել է 1774-ին, Հվ․ Օսեթիան՝ 1801-ին։ Օսերի մեծամասնությունը դավանում էր քրիստոնեություն, մնացածը՝ մահմեդականություն (XVII–XVIII դարերից), պահպանվել էին նաև հեթանոս հավատալիքներն ու դրանց հետ կապված ծեսերը։ Հարթավայրերում օսեր զբաղվել են հիմնականում հողագործությամբ, լեռներում4 անասնապահությամբ։ Կիրառական արվեստի առավել հին ձևերից են փայտի ու քարի փորագրությունը, մետաղների գեղարվեստական մշակությունը, ասեղնագործությունը և այլն։ Բանահյուսության մեջ առանձնանում է Նարայան էպոսը Սովետական իշխանական տարիներին Օսերի գյուղատնտեսությունը մեքենայացվեց և դարձավ բազմաճյուղ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 562