Ֆիդոն Պապամիխայիլ
Ֆիդոն Պապամիխայիլ հուն․՝ Φαίδων Παπαμιχαήλ | |
---|---|
Ծնվել է | փետրվար 1962[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան[2] |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Քաղաքացիություն | Հունաստան և ԱՄՆ |
Ազգություն | հույն |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և օպերատոր-բեմադրիչ |
IMDb | ID ID 0003659 |
phedonpapamichael.com |
Ֆիդոն Պապամիխայիլ (հուն․՝ Φαίδων Παπαμιχαήλ, փետրվար 1962[1], Աթենք, Հունաստան[2]), ամերիկաբնակ հույն կինոռեժիսոր, օպերատոր և պրոդյուսեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիդոն Պապամիխայիլը ծնվել է 1962 թվականի փետրվարին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Նրա հայրը՝ Ֆեդոնաս Պապամիխայիլը, եղել է ազգությամբ հույն գործարար, իսկ մայրը եղել է գերմանուհի։
Ֆիդոնը դեռ վեց տարեկան էր, երբ նրա հայրը աշխատանքային հրավեր ստացավ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ 1968 թվականին նա իր ընտանիքի հետ ապաստանեց Հոլիվուդ քաղաքում, որտեղ էլ նա ծավալեց իր աշխատանքային գործունեությունը։
Չնայած այս ամենի, Պապամիխայիլը Պելոպոնեսում ունի իր սեփական առանձնատուն և հաճախ է այցելում հայրենի երկիր՝ Հունաստան։ Իր առաջին քայլը կինոարվեստում եղավ այն, որ փոքրիկ տղան Սուրբծննդյան տոների կապակցությամբ ծնողներից նվեր ստացավ լուսանկարչական ապարատ։ Ռեժիսորական և օպերատորական գործերից բացի, Ֆիդոնը բազմիցս նկարահանվել է նաև ֆիլմերում։
Ֆիդոնի օպերատորական աշխատանքներից «Նեբրասկա» դրագիկոմեդիան առաջադրվել է «Օսկարի» մրցանակաբաշխության «լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում։
1997 թվականից Ֆիդոնը հանդիսանում է Կինոարվեստի և գիտության ակադեմիայի, իսկ 2000 թվականից՝ ամերիկյան կինեմատոգրաֆիստների հասարակական միության անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #137248369 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
|