Ֆոլկ երաժշտություն
Ֆոլկ երաժշտություն | |
---|---|
Ֆոլկ երաժշտություն (անգլ.՝ folk music), երաժշտական ժանր[1][2][3][4], ներառյալ ավանդական ժողովրդական երաժշտությունը և ժամանակակից ժողովրդական երաժշտությունը, որն իր հերթին ձևավորվել է ավանդականից՝ ժողովրդականի վերածննդի ժամանակ 20-րդ դարում։
Ավանդական ժողովրդական երաժշտությունը սահմանվել է մի քանի ձևով․ որպես խոսակցական փոխանցվող երաժշտություն, անհայտ կոմպոզիտորների երաժշտություն, ավանդական գործիքների վրա կատարվող երաժշտություն, մշակութային կամ ազգային ինքնության հետ կապված երաժշտություն, սերունդների միջև փոփոխվող երաժշտություն, ինչպես նաև ժողովրդական բանահյուսություն կամ երկար ժամանակ սովորության համաձայն կատարվող երաժշտություն։ Այն հակադրվում է կոմերցիոն և դասական ոճերին։ Տերմինը ծագել է 19-րդ դարում[5][6], բայց ժողովրդական երաժշտությունն ինքնին տարածվում է այս ժամանակաշրջանից դուրս։
Դասական երաժշտության կոմպոզիտորները ոգեշնչվել են ժողովրդական երաժշտությունից՝ ներառելով իրենց երկրների ժողովրդական երաժշտությունը իրենց երաժշտական պարտիտուրների մեջ՝ ընդգծելով իրենց հատուկ ազգային համը։ Սա հատկապես տարածված է գեղարվեստական երգի և օպերայի ժանրերում[7]։
Սկսած 20-րդ դարի կեսերից, ժողովրդական անմշակ երաժշտությունից առաջացել է ավելի հստակ, մշակված ֆոլկ կամ ժողովրդական երաժշտությունը։ Այս գործընթացը և ժամանակաշրջանը կոչվում է (երկրորդ) ժողովրդական վերածնունդ և իր գագաթնակետին է հասել 1960-ական թվականներին։ Երաժշտության այս ձևը երբեմն կոչվում է «ժամանակակից ժողովրդական երաժշտություն» կամ «ժողովրդական վերածննդի երաժշտություն» (անգլ.՝ folk revival music)՝ այն տարբերելու համար ժողովրդական ավելի վաղ ձևերից։ Փոքր, նմանատիպ վերածնունդները տեղի են ունեցել աշխարհի այլ մասերում, այլ ժամանակներում, բայց ժողովրդական երաժշտություն տերմինը սովորաբար չի կիրառվում այս վերածնունդների ընթացքում ստեղծված նոր երաժշտության համար։ Ֆոլկ երաժշտության այս տեսակը ներառում է նաև այնպիսի խառը ժանրեր, ինչպիսիք են ֆոլկ ռոքը, ֆոլկ մետալը և այլն։ Չնայած ժամանակակից ժողովրդական երաժշտությունը ընդհանուր առմամբ տարբերվող ժանր է ավանդական ժողովրդական երաժշտությունից։ Ամերիկյան անգլերենում այն ունի նույն անվանումը և հաճախ ունենում է նույն կատարողներն ու վայրերը, ինչ ավանդական ժողովրդական երաժշտությունը։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս կամ այն երաժշտությունը տվյալ ժանրի դասակարգելու չափանիշները շատ պայմանական են և անորոշ[8], այն կարող է ներառել.:
- Ավանդական ժողովրդական երաժշտություն․ իսկական երաժշտական բանահյուսություն կամ ժողովրդի տեղական երաժշտություն, ժողովրդի երաժշտական և բանաստեղծական ստեղծագործություն, ժողովրդական արվեստի անբաժանելի մաս, գոյություն ունեցող, որպես կանոն, բանավոր ձևով, փոխանցված սերնդեսերունդ[7][8]:;
- «Համաշխարհային երաժշտության» շատ ժանրեր ունեն «ժողովրդական» բնույթ՝ լինելով բնիկ կամ ծիսական.[7],
- Ժանր, որը միքսում է ավանդական ժողովրդական երաժշտությունը ժամանակակից մշակումների հետ[8],
- Ժանր, որը կապ չունի իրական երաժշտական ավանդույթների հետ, որի բնորոշ գիծը Արևմտյան և Արևելյան Եվրոպայի (երբեմն Ասիայի) հեռավոր պատմական անցյալի ռոմանտիկ պատկերներն են, որոնք ունեն «հեքիաթային, անիրական բնույթ».[8];
- Ժամանակակից ժողովրդական երաժշտություն․ հանրաճանաչ երաժշտության ժանր է, որն առաջացել է Միացյալ Նահանգներում 1950-ականներին ժողովրդական երաժշտության նկատմամբ կրկին առաջացած հետաքրքրության պատճառով, գործընթաց, որը հայտնի է որպես ժողովրդական վերածնունդ։
- ֆոլկ ռոք, որը ժողովրդական երաժշտության և ռոքի ժանրերի միաձուլումն է։ Ժողովրդական երգիչների օրինակներ են Բոբ Դիլանը, Ջոան Բաեզը, Ջոմ Միտչելը և Քեթ Սթիվենսը[7]։
Անգլալեզու «Dictionary of the Modern Singer»–ը (անգլ.՝ A Dictionary for the Modern Singer)համարում է, որ ժողովրդական երաժշտությունը հաճախ ներառում է բանավոր ավանդույթի արևմտյան երաժշտություն՝ պարզաբանելով, որ արևմտյան երաժշտությունը, իհարկե, ժողովրդական երաժշտության միակ տեսակը չէ[7]։
Ժողովրդական երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ժողովրդական երաժշտություն», «ժողովրդական երգ» և «ժողովրդական պար» տերմինները համեմատաբար նոր են։ Դրանք ֆոլկլոր տերմինի ընդլայնումն են, որը 1846 թվականին ստեղծվել է անգլիացի հնագետ Ուիլյամ Թոմսի կողմից՝ նկարագրելու «անմշակույթ դասակարգերի ավանդույթները, սովորույթներն ու սնահավատությունները»[9]։ Տերմինը բխում է գերմանական «volk» արտահայտությունից՝ «ժողովուրդն ամբողջությամբ» իմաստով, որն ավելի քան կես դար առաջ կիրառվում էր Յոհան Գոթֆրիդ Հերդերի և գերմանացի ռոմանտիկների հանրաճանաչ և ազգային երաժշտությունը նկարագրելու համար[5]։
Ոմանք նույնիսկ համաձայն չեն, որ պետք է օգտագործել ժողովրդական երաժշտություն տերմինը[6]։ Ժողովրդական երաժշտությունը կարող է որոշակի առանձնահատկություններ ունենալ, բայց զուտ երաժշտական առումով այն հստակ տարբերակել չի կարելի[9]։ Նման սահմանումները կախված են «մշակութային գործընթացներից, այլ ոչ թե վերացական երաժշտական տիպերից», «շարունակականությունից և բանավոր փոխանցումից համարվում են մշակութային երկփեղկության մի կողմի հատկանիշը, որի մյուս կողմը հայտնաբերված է ոչ միայն ֆեոդալական, կապիտալիստական և որոշ արևելյան հասարակությունների ստորին շերտերում, բայց նաև «պարզունակ» հասարակություններում և «ժողովրդական մշակույթների» որոշ մասերում։ Լայնորեն օգտագործվող սահմանումներից մեկը պարզապես հետևյալն է. «Ժողովրդական երաժշտությունն այն է, ինչ երգում է ժողովուրդը»[10]։
Սքոուլզի[9], ինչպես նաև Սեսիլ Շարպի և Բելա Բարտոկի[11] համար զգացողություն կար, որ քանթրի երաժշտությունը տարբերվում է քաղաքային երաժշտությունից։ Ժողովրդական երաժշտությունն արդեն «...դիտվում էր որպես կյանքի ձևի իսկական արտահայտություն, որն արդեն ավարտվել էր կամ շուտով կվերանա »[12]:, հատկապես «արտ երաժշտության ազդեցությանը չենթարկված համայնքներում»[13]։ Լլոյդը հրաժարվեց դրանից՝ հօգուտ տնտեսական դասի պարզ տարբերակումների[11], բայց նրա համար իսկական ժողովրդական երաժշտությունը, Չարլզ Զիգերի խոսքերով, «կապված էր ցածր խավի հետ» մշակութային և սոցիալական շերտավորված հասարակություններում[14] : Այս տերմիններով, ժողովրդական երաժշտությունը կարող է դիտվել որպես «երաժշտական չորս տիպեր կազմող օրինաչափության մաս՝ «պարզունակ» կամ «ցեղային»; «էլիտար» կամ «գեղարվեստական»; "ազգային" կամ «հանրաճանաչ»[15]։
Այս ժանրի երաժշտությունը հաճախ անվանում են նաև «ավանդական երաժշտություն»։ Թեև տերմինը սովորաբար միայն նկարագրական է, որոշ դեպքերում մարդիկ այն օգտագործում են որպես ժանրի անուն[16].: Օրինակ, Գրեմմի մրցանակաբաշխությունը նախկինում օգտագործել է «ավանդական երաժշտություն» և «ավանդական ժողովրդական» տերմինները ժողովրդական երաժշտության համար, որը ժամանակակից ժողովրդական երաժշտություն չէ։ Ժողովրդական երաժշտությունը կարող է ներառել բնիկ երաժշտության տեսակների մեծ մասը[6]։
Ժողովրդական երաժշտության վերածնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժողովրդական երաժշտության վերածնունդը վերաբերում է կա՛մ ավանդական ժողովրդական երաժշտության նկատմամբ նոր հետաքրքրության, կա՛մ այն փոխակերպող իրադարձության կամ ժամանակաշրջանի. վերջինս սովորաբար ներառում է սոցիալական գործունեության բաղադրիչ։ Առաջինի ակնառու օրինակ է բրիտանական ժողովրդական վերածնունդը մոտ 1890–1920 թթ.։ Վերջինիս ամենաակնառու և ազդեցիկ օրինակը (այնքանով, որքանով այն սովորաբար կոչվում է «ժողովրդական երաժշտության վերածնունդ») 20-րդ դարի կեսերի ժողովրդական վերածնունդն է անգլիախոս աշխարհում, որը սկիզբ է դրել ժամանակակից ժողովրդական երաժշտությանը [17]։
Ժամանակակից ազգային երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ժամանակակից ժողովրդական երաժշտության» սահմանումը անորոշ և հեղհեղուկ է[6]։ Տերմինը երբեմն վերաբերում է ժողովրդական կոչվող ամբողջ երաժշտությանը, որն ավանդական ժողովրդական երաժշտություն չէ, ժանրերի մի շարք, որոնք առաջացել և զարգացել են 20-րդ դարի կեսերի ժողովրդական վերածնունդից։ Ըստ Հյու Բլյումենֆելդի՝ ամերիկյան ժողովրդական տեսարանին բնորոշ է[18]։
- Այն համարվում է անգլո-ամերիկյան երաժշտություն, որը ներառում է ակուստիկ և ավանդական երաժշտությունները Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից։
- Երաժշտական առումով այն հիմնականում արևմտաեվրոպական ծագում ունի. լեզվական առումով այն գերազանցապես անգլերենն է։ Այլ երաժշտական ձևերն ու լեզուներ, ճիշտ կամ սխալ, սովորաբար առանձնացվում և խմբավորվում են «համաշխարհային երաժշտության» ներքո, նույնիսկ եթե դրանք համարվում են ավանդական իրենց մշակույթներում։
- Այս երաժշտության մեջ առկա որոշ բացառությունները հիմնականում պայմանավորված են անգլո-ամերիկյան աշխարհում տիրող քաղաքական կամ պատմական պայմաններով և ժողովրդական երկրպագուների ժողովրդագրական բնութագրերով՝ կելտական երաժշտություն, բլյուզ, որոշ կենտրոնական և հարավամերիկյան երաժշտություն, բնիկ ամերիկյան երաժշտություն և կլեզմեր[18]։
Սա «ժամանակակից ժողովրդական երաժշտություն» տերմինի տարածված օգտագործումն է, բայց ավանդականներից առաջացած նոր ձևերի միակ տարբերակը չէ։
Ժամանակակից քանթրի երաժշտությունը, ի վերջո, գալիս է ամերիկյան գյուղական ժողովրդական ավանդույթից, բայց զարգացել է այլ կերպ։ Բլյուգրաս երաժշտությունը ամերիկյան, շոտլանդական և անգլիական ավանդական հին ժամանակների երաժշտության մասնագիտական զարգացումն է («հին ժամանակի» ամերիկյան երաժշտություն, որը ծագում է եվրոպական մշակույթներից, զարգացած գաղութատիրության ժամանակներից մինչև 20-րդ դարի սկիզբը), և հիմնված է աֆրոամերիկյան բլյուզի և հիմնական բլյուզի վրա։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Spotlight on the Folk song genre » Song Academy». Song Academy (բրիտանական անգլերեն). 2022 թ․ հունվարի 28. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Folk Music: A Timeless Genre». the-artifice.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Is This Even A Genre? The 7 Essential Characteristics Of Folk Music». KCUR 89.3 - NPR in Kansas City (անգլերեն). 2015 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Аргов А. В., Бабурин Л. К. Краткая история североамериканской и европейской фолк-музыки Արխիվացված 2022-03-14 Wayback Machine // Наука, образование, общество: тенденции и перспективы развития. Сборник материалов IX Международной научно-практической конференции. — Чебоксары: Интерактив плюс, 2018
- ↑ 5,0 5,1 Lloyd, A.L. (1969). Folk Song in England. Panther Arts. էջ 13. ISBN 978-0-586-02716-5.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 The Never-Ending Revival by Michael F. Scully University of Illinois Press Urbana and Chicago 2008 978-0-252-03333-9
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Matthew Hoch A Dictionary for the Modern Singer Արխիվացված 2022-05-08 Wayback Machine — Scarecrow Press, 2014 — P. 68
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Аргов А. В., Бабурин Л. К. Краткая история североамериканской и европейской фолк-музыки Արխիվացված 2022-03-14 Wayback Machine // Наука, образование, общество: тенденции и перспективы развития. Сборник материалов IX Международной научно-практической конференции. — Чебоксары: Интерактив плюс, 2018
- ↑ 9,0 9,1 9,2 Percy Scholes, The Oxford Companion to Music, OUP 1977, article «Folk Song».
- ↑ Donaldson, 2011 p. 13
- ↑ 11,0 11,1 A. L. Lloyd, Folk Song in England, Panther Arts, 1969, pp. 14-15.
- ↑ Middleton, Richard 1990, p. 127. Studying Popular Music. Milton Keynes; Philadelphia: Open University Press. 978-0-335-15276-6
- ↑ International Folk Music Council definition (1954/5), given in Lloyd (1969) and Scholes (1977).
- ↑ Mills, Isabelle (1974). «The Heart of the Folk Song». Canadian Journal for Traditional Music. 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Charles Seeger (1980) quoted in Middleton (1990) p. 127.
- ↑ «Explanation For Category Restructuring». GRAMMY.com (անգլերեն). 2011 թ․ ապրիլի 5. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Gilliland, 1969, shows 18–19
- ↑ 18,0 18,1 Blumenfeld, Hugh (2000 թ․ հունիսի 14). «Folk Music 101: Part I: What Is Folk Music – Folk Music». The Ballad Tree. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոլկ երաժշտություն» հոդվածին։ |
|